
Պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա. Փաշինյան

Մենք պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա: Այս մասին Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիսան-Գորիս երթուղով»,- նշել է նա:
«Քաղաքական առումով մենք պատրաստ ենք ապահովել Նախիջևանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Քաղաքական առումով պատրաստ ենք նաև երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի:
Համոզված եմ և վստահ եղեք, այս տեխնիկակկան հարցերը ևս երկու-երեք տարվա ընթացքում կլուծվեն»,- ավելացրել է Փաշինյանը: