ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Կյուրեղյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի 7-ին խորհրդարանում իշխանական պատգամավորների, նրանց օգնականների և դաշնակցական պատգամավորների մի խումբ օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտ, հերի՛ք է Սերժ Սսրգսյանին մեջբերես։ Սերժ Սարգսյանոի օրոք մենք հաղթել ենք Ադրբեջանին։ Սերժ Սարգսյանի օրոք Շուշին ու Հադրութը հայկական էին։ Սերժ Սարգսյանի օրոք Ալիեւը բողոքում էր, որ իրեն ճնշում են ճանաչելու Արցախի անկախությունը։ Սերժ Սարգսյանն ասել է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում եւ իր օրոք Արցախը հայկական […]
«Երբ մենք խոսում ենք պատերազմի մասին, ամեն ինչ այդքան տրիվիալ և միարժեք չէ»,- 168.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսպես արձագանքեց գերիների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարություններին։
Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
Դեկտեմբերի 6-ին 168.am-ը գրել էր, որ աշխատանքից ազատել են ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանին:
«Վստահ չեմ՝ գուցե պայմանավորվել էին, որ Սևանի ա՞փ պետք է դուրս գար Ադրբեջանը, բայց ՌԴ-ն խափանեց, դա քննությունը կպարզի». Դավիթ Շահնազարյան
Ադրբեջանական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ողջ Ղարաբաղի ականապատ տարածքների քարտեզները:
Տեսանյութում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպանների 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցին:
«Երեկ բոլորը տեսան՝ ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում․ պարզ է, որ այդտեղ արդեն խուլիգաններ են և ոչ պատգամավորներ։ Գիտեք՝ ժամանակին բողոքում էին այս կամ այն պատգամավորից, բայց այժմ տեսնում ենք՝ որ ոչ միայն ավելի լկտի են, այլև ընդհանրապես որևէ մարդկային հատկություն չունեն, և այդ մարդիկ այդտեղ չպետք է լինեն»,- 168.am- ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին։
Էս էլ ձեր ԱՊԱԳԱՆ…
«Սառույցը սկսում է շարժվել. քաղաքացիները սկսում են փոխել իրենց կարծր դիրքորոշումները և զգալ իրական զարգացումները»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների վերջին արդյունքներին՝ նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ վստահությամբ, որ հեղափոխական իներցիան աստիճանաբար կհաղթահարվի:
ՀԳ․ Մանկամիտ են, պատեհապաշտ են, կամ չտես փողամոլներ են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ այսօրվա թուրքն այլևս նախկին թուրքը չէ»։
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարությանը, որտեղ նա Հայաստանից պահանջում է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը, և միայն այդ դեպքում կանգ կառնեն:
Այսօր տելեգրամ ալիքներից մեկը Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակեց, որում վերջինս ինչ-որ զրույցի ընթացքում մասնավորապես նշում էր, որ իր համար գերիները չկան:
Վերջին ամիսներին Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում հետևողականորեն հանդես են գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լոբբինգով։ Ընդ որում, Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք անցկացնելու իրենց քաղաքական նկրտումները հմտորեն քողարկում են տնտեսական հիմնավորումներով՝ փորձելով միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե իբր այդ միջանցքը էական նպաստ է բերելու Արևելք-Արևմուտք առևտրաշրջանառությանն ու բեռնափոխադրումներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:
Էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան. Ալեն Սիմոնյանը՝ գերիների մասին:
Միտումնավոր անջատել parliament.am-ով հեռարձակման ձայնը Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ, առնվազն անբարոյական սրբապղծություն է:
Կարծիք կա,որ կապիտուլյացիայի սիմվոլը փակ դռների հետեւում ավելի մեծ զիջումների խոստում է տվել ,իսկ հիմա փորձում է հրապարակային հետ կանգնել կամ նման տպավորություն ստեղծել։
Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում առաջնահերթ խնդիրների կարգավորման նպատակով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 10 միլիոն 224 հազար դրամ հատկացման համար դիմել է Կառավարությանը։
Առողջապահության նախարարության մշակած նոր նախագծով՝ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։
Սյունիքի մարզի բազմաթիվ գյուղեր այսօր անվտանգային խնդիրներին զուգահեռ՝ ունեն նաև ճանապարհների խնդիրներ՝ պայմանավորված այլընտրանքային ճանապարհների հետ։ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում և Կապան-Ճակատեն հատվածում թշնամու կողմից մաքսակետեր դնելուց հետո այդ ճանապարհները փակվեցին հարակից գյուղերի բնակիչների համար, նրանք ստիպված սկսեցին օգտվել այլընտրանքային ճանապարհներից, որոնք երթևեկելի են միայն ամենագնացների համար։ Ըստ սյունեցիների, ձմռանն այդ ճանապարհները դժվարանցանելի են դառնալու նաև ամենագնացների համար։
Դեկտեմբերի 5-ին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ տեղի ունեցան նաև Շիրակի մարզի մի շարք համայնքներում:
Հետահայաց գցելով վերջին վեց տարիների հայ-գերմանական հարաբերություններին՝ թերևս սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ դրանք զարգանում էին դինամիկ կերպով՝ արտացոլելով երկու պետությունների շահերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում: Թե՛ ժամանակագրության և թե՛ կարևորության առումով պետք է միանշանակ առանձնացնել 2016թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որը ոչ միայն առաջընթաց էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, այլև Գերմանիայի վերաբերմունքն էր արտահայտում մարդկության դեմ նմանատիպ ոճրագործությունների նկատմամբ:
Նոյեմբերի 24-ին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ստեփանակերտի Ցորի զորամասի՝ Արցախյան վերջին պատերազմում 2020թ. հոկտեմբերի 10-ից 21 անհետ կորած զինծառայողներից Հայկ Մելիքյանի մայրը, ում որդու կմախքը նրան էին հանձնել օրեր առաջ, իսկ հոգեհանգիստը երեկ էր, մի սարսափելի բացահայտում արեց:
Դեռ տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով» միջգերատեսչական աշխատանքային խումբը:
Հուսով եմ, կհամաձայնեք իմ այն կարծիքին, որ վերջին երեքուկես տարվա ընթացքում բոլորս ունենք հստակ ձևակերպված քաղաքական ուղերձների, պետական մակարդակում հնչած բովանդակային հայտարարությունների ու պետականության գոյությունը փաստող մտքերի պակաս։ Այն, ինչ լսում ենք այս եռամյա կտրվածքով՝ զուտ բամբասանքի, կենցաղայինից ցածր բուլվարային մակարդակի հոխորտանքներ են, որոնց ասելիքը փաստացի նույնն է, չկա ոչ մի վերլուծություն, բացակայում է տրամաբանված միտքն ու իրավիճակին համապատասխան եզրահանգված դատողությունները։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրովի պլանի» մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահայտություններին՝ հայտարարելով, որ բարդ է մեկնաբանել այն, ինչը գոյություն ունի ոչ թե իրականում, այլ պատկերացումներում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ria.ru–ի այս հոդվածը՝ գրելով․ «Այսպես է լինում, երբ անսահման դատարկությունը հերիք չի ԱԺ խոսնակ է աշխատում, մի հատ էլ արտաքին քաղաքականություն է մտցնում իր քիթը։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանն ու Էլինար Վարդանյանը ներկայացրել էին օրենսդրական նախաձեռնություն՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր: