«Այն, որ դու մեր վարչապետն ես արդեն ահավոր պատիժ է». Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանին
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհին, որի արդյունքում 15 զինվորներ այսօր զոհվեցին, իսկ երեք զինվորների վիճակը ծայրահեղ ծանր է, գրել է.
«Զորամասում բռնկված հրդեհն ու 15 զինվորների մահն ահավոր իրողություն է։ Այդ կոնտեքստում ՆՓ-ի ընդհանուր հաթաթաներն ու պատժելու պատրաստակամությունն անընդունելի են։ Այն, որ դու մեր վարչապետն ես՝ արդեն ահավոր պատիժ է։ Դրանից ավել էլ ի՞նչ պատիժ կարող է լինել։ Ընդհանուր բաներ ասելու փոխարեն կարո՞ղ ես պատասխանել՝ այդ զորամասում հերթապահ ու դնեվալնի եղե՞լ է։ Թե՞ կրթությունդ չի հերիքում այդ տարրական բաներն իմանալու համար։ ԲՈՒՀ նորմալ ձևով չես ավարտել, պաշտպանության նախարարը պատմաբան է։ Սա է լինելու էլի ձեր բանակային «ռեֆորմը»։ Միգուցե հրաժարական տա՞ք։
P.S. Գոնե մի եռօրյա սուգ հայտարարեք անմեղ զոհերի հիշատակին»։