Տնտեսության անկասելի ընթացքը
Հիշեցնենք, որ նախօրեին Աննա Հակոբյանը Իսլանդիա կատարած այցի երկրորդ օրը մասնակցել էր «Գենդերային հավասարության պաշտպանություն և առողջություն՝ բոլորի համար» խորագրով քննարկմանը:
ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ չնայած բանակցություններն ակնհայտորեն դժվար են և ժամանակ կպահանջեն, սակայն չափազանց կարևոր է չկորցնել արդեն իսկ առկա տեմպը։ Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին մեղմացնել հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրացումից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակը` նշելով, որ լրանում է 44-օրյա պատերազմի ավարտի 2-րդ տարին։
Թվիթերում օգտատերերից մեկը տարածել է տեսանյութ՝ Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի (Դիջեյ Էդոյի) մասնակցությամբ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ Ալիևը նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո պնդում է այն նարատիվները, թե Արցախի հարցը լուծված է, և Արցախը չպետք է բանակ ունենա։
Փաշինյանն ասաց, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ընդունում են 1991թ. սահմանը, դրանով իսկ ֆիքսում է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները.
Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Նիկոլ, բա որ Ալիեւն ուզում է մեզ ցեղասպանել, ինչո՞ւ երկու տարի շարունակ միակողմանի զիջումների գնացիր՝ հանձնելով Գորիս-Կապան 21 կմ, Բերձորը, Աղավնոն։
Նոյեմբերի 10-ը Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրն է: Օրվա խորհուրդն ու նպատակն է՝ ամբողջ աշխարհում բարձրացնել հասարակության մոտեցումն ու գնահատականը հօգուտ գիտության:
Մեծ Բրիտանիայի խոշորագույն սուպերմարկետները քննարկում են Լեհաստանից ձվի ներմուծման կամ դրանց վաճառքի սահմանափակման հնարավորության և ծագած դեֆիցիտի հարցը: Դեֆիցիտի պատճառ դարձել են թռչնագրիպի հերթական բռնկումը և ամառային տապի հետևանքները Մեծ Բրիտանիայում, որի ժամանակ սատկել են միլիոնավոր թռչուններ:
44-օրյա պատերազմի առաջին օրերին՝ հայրենի Հադրութը, իսկ շաբաթներ անց՝ նաև որդուն կորցրած տիկին Իդան շաբաթը մի քանի անգամ գալիս է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհում որդու շիրմին, համբուրում սառը շիրմաքարը, ժամերով նստում որդու նկարի մոտ ու մտքով զրուցում նրա հետ։
Արտասահմանյան սցենարիստներն երեւի հանձնարարել են «ազգային-ազատագրական» ճառեր անել,նոր պայմանավորված բախում սարքել ու վերջնականապես հասնել թուրք-ադրբեջանական օրակարգի իրականացմանը։
Արքաների մոտ կլոունները՝ ծաղրածուները կարևոր դեր էին կատարում, ասում էին այն, ինչը մյուսներևին չէր թույլատրվում: Կլոուններին դրա դիմաց նվաստացնում էին, ցուցադրաբար ծեծում էին, սակայն դա էր ճշմարտության գինը, ազնվականներին նման բաների համար կախաղան կարող էին բարձրացնել: Կլոուները կարող էին ծաղրել, վիրավորել արքաներին, դա կարևոր դերակատարություն էր, նրանք նաև անձեռնմխելի էին: Կլոունից վիրավորվելн անթույլատրելի է:
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ։
Գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր: Նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն էր արել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Պատճառը, ըստ նախարարի, այն է, որ գազալցման կայանները պատշաճ ստուգումներ չեն իրականացնում։
Հետաքրքիր իրադարձությունների պակաս իրավական համակարգում չկա: 168.am-ը, օրինակ, տեղեկություն ստացավ, որ վերջերս դատախազների ատեստավորման քննությունը չի հաղթահարել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Պողոսյանը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամի պետության սանձազերծած 44-օրյա պատերազմը, ռազմական ակտիվ գործողություններն «ավարտվեցին» 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրմամբ։ Բազմաթիվ զինծառայողներ, կամավորներ մարտի դաշտում հերոսաբար զոհվեցին նաև նոյեմբերի 9-ին, իսկ որոշ ծանր վիրավորներ՝ հիվանդանոցներում:
2020 թվականի նոյեմբերի 9-ի, շատերի բնորոշմամբ՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից անցել է 2 տարի։ Սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի հետևանքով կորսվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 75 տոկոսը, պաշտոնական տվյալներով՝ կա շուրջ 4000 զոհ, տասնյակ-հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ, սեփական բնակավայրերից տարհանվածներ ու անօթևան մնացածներ, ինչպես նաև գերեվարվածներ, որոնց մի մասը դեռ չի վերադարձվել:
2018 թ ապրիլի 23–ի երեկոյան գործով հարկադրված էի անցնել Ամիրյան–Հրապարակ– Վերնիսաժ ուղիով: Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, ու երջանկությունից թռչկոտող բազմությունը խցանել էր ճանապարհս: Մանղալների վրա խորոված, քաբաբ, բեռնատարների թափքերից շամպայն ցողող աղջիկներ, ականջ խլացնող աղմուկ, ճիչեր…
Ինչպես բանկերը միլիոններ աշխատեցին
Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարձով բնակարան գտնելը դարձել է կյանքի ընկերոջը փնտրելու նման մի բան: Ման ես գալիս ու այդպես էլ չես գտնում: Քաղաքացիներն ասում են՝ արդեն վախենում են գրել, որ 100.000 դրամը չգերազանցող բնակարան են փնտրում:
«Ռեւանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում. Հայաստանում ուժեր են բարձրանում, շրջանակներ, որոնք չեն ցանկանում համակերպվել պատերազմի հետևանքների հետ»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Շուշիում ունեցած ելույթի ժամանակ։
«Խոստացել են պատասխանել մեկ ամսվա ընթացքում կամ մի փոքր ավելի շուտ, սպասում ենք: Մինչ այդ դասերն ընթանում են սովորականի նման, հիմա հեռակա համակարգում սովորող ուսանողներն են դասերի, իսկ առկա ուսուցման համակարգում սովորողների մոտ քննական շրջան է»,- 168.am-ին հայտնեցին Բրյուսովի համալսարանից:
hetq.am—ը գրում է․ Վարչապետի աշխատակազմը չի ասում, թե որքան գումար է ծախսվել մասնավոր ինքնաթիռ վարձակալելու համար, որով սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը թռել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Աշխատակազմը որպես հիմնավորում նշել է պետական գաղտնիքը, սակայն «Հետքը» պարզել է, թե ՀՀ պետբյուջեից ենթադրաբար որքան գումար է հատկացվել օդանավի վարձակալությանը։
«Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության խորը ռազմավարական շահերը նույնական են»,- Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Մեկ տարի առաջ այս օրը երկրային կյանքին հրաժեշտ տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանը:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վստահեցրեց՝ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչինչ տեղի չի ունեցել։
Երեկ երեկոյան Կառավարական առանձնատների մոտ ինքնահրկիզված տղամարդն ազգությամբ եզդի, 47-ամյա Ա. Ուսոյանն է (Ալիյան):
Տնտեսական աճի արդյունքներն համաչափ բաշխվելու մասին հայտարարությունները խաբկանք էին
ԱԺ-ում 2023 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկման ժամանակ իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախարար Վահան Քերոբյանին ուղղեց իր դժգոհությունները գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առնչությամբ: