Այսօրվա իշխող ուժի մոտ չգերիշխեց և չի էլ գերիշխելու պետական մտածելակերպը հեռանալ պետության ղեկից կիրառելով «անջատում հանուն փրկության» սկզբունքի այլ տարբերակը՝ «հեռացում հանուն պետականության փրկության»: Եվ այս իրավիճակում ստացվում է հետևյալը. 1+1+1 լոզունգով իշխանության եկած պետականակործան ուժը պետք է հեռանա 680․000-1-1-1 բանաձևով, ուղղակի մինչև 680 հազարի հետհաշվարկը հասնի ավարտին Հայաստան անունով պետություն կարող է այլևս գոյություն չունենալ…»։
Հաճախ մեզ մեղադրում են, ինչու եք համագործակցել նախկինների հետ։ Քիչ առաջ բացատրեցի՝ երկու մեծ ճամբար կա, կամ այս ճամբարում ես, կամ՝ մյուս ճամբարում։ Կարող ես քո ընտրած ճամբարում, մյուսների հետ ունենալ շատ խնդիրներ, տարաձայնություններ, ինչպես մենք ունեինք․ թե սոցիալական անարդարության, թե կադրային քաղաքականության, թե քաղաքական մշակույթի առումով։ Բայց ի վերջո կար մեկ իրականություն՝ այս ճամբարում Արցախը համարում էին Հայաստան։ Հակառակ ճամբարում զիջումը համարում էին փրկություն։
«Մինչև Նոր տարի ձվի շուկայում գնաճ չի սպասվում, իսկ Զատիկին ձվի պակաս չի լինի»,- համոզված է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Սա է այսօրվա տխուր իրականության պատկերը, և հույս ունեմ, որ գալիք 2022 թվականը հայոց պատմության նոր ու խաղաղ էջ կբացի, և դու ու քո նմանները կհայտնվեք պատմության աղբանոցում։
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ավարտվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Վերջին օրերին հայ հանրության ուշադրության կենտրոնում դարձյալ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են, ինչի առիթը հանդիսացավ Նիկոլ Փաշինյանը՝ իր վերջին հարցազրույցի ժամանակ բաց տեքստով խոսելով Արցախի և Արցախի հետագա ճակատագրի մասին։ Վերջին երկու օրերի ընթացքում բավական ակտիվ տիրաժավորվեց և քննարկվեց Փաշինյանի հնչեցրած մտքերը, ուստի փորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ էր փորձում ասել Փաշինյանը և ինչո՞ւ հենց այս տուրբուլենտ փուլում։
Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն է Արցախը դուրս մղել բանակցություններից: Այս հարցին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ խմբի շրջանակում վերջին բովանդակային քննարկումը եղել է 1996թ․ հոկտեմբերին, երբ ինքը Արցախի նախագահն էր:
Նախկինում լուրջ չէի վերաբերում, բայց հիմա ինձ շատ է հետաքրքրում, թե ինչպիսի՞ կոմպրոմատ ունեն Ալիևը կամ Էրդողանը Նիկոլի դեմ, որ այսքան ջանասիրաբար հայկական «իշխանություններն» օգտագործվել և օգտագործվում են ընդդեմ Հայաստանի և Արցախի»։
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր «քրտնաջան աշխատանք»։ Տասնյակ զանգեր լրատվամիջոցներին, որպեսզի ԵՊԲՀ ռեկտորի մասին գրված նյութերը լրատվականները հեռացնեն և էլի շարունակեն հայ հասարակությանը սփռել յուր «ճիշտ» տեսակը։
Մասնագետները համարում են, որ մարդ էակի էվոլյուցիան տևել է 4-5 միլիոն տարի։
2018-2021 թվականներին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ աշխատած Կարեն Բրուտյանը, ում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի օրոք նշանակեցին պաշտպանության փոխնախարար՝ ի պաշտոնե «կոմպետենտ» դարձնելով գնումների գործընթացի և ֆինանսական հոսքերի կառավարմանը, որոշել է «խնայողությունների» գնալ պարգևավճարների հարցում: Այսինքն, ՊՆ ղեկավար կազմից պարգևավճար պիտի ստանան միայն պաշտպանության նախարարը, փոխնախարարները, բայց ոչ ՊՆ վարչության պետերը:
Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հայտարարությամբ է հանդես եկել այսօր՝ դեկտեմբերի 24–ին, Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Արցախի հարցում իրական աղետը տեղի է ունեցել 2018-ին, երբ քո նման տխմարը Հայաստանում եկավ իշխանության։
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածից նոյեմբերի 10-ից հետո սյունեցիները չեն օգտվում, քանի որ այնտեղ թշնամին մաքսակետ է տեղադրել։ Սյունեցիները բազմիցս հայտարարել են, որ ցանկություն չունեն իրենց հողի վրա մաքսատուրք վճարել թշնամուն և այդ ճանապարհից չեն օգտվի այնքան ժամանակ, մինչև թշնամին դուրս չգա ՀՀ սուվերեն տարածքից։
Նիկոլ Փաշինյանն այսօր իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի հարցի բանակցային գործընթացին, ասաց, որ բանակցային գործընթացը 2018 թականին ընդունել է այն փուլում, երբ Սերժ Սարգսյանը 2017 թվականին ասել էր, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, իսկ ավելի ճիշտ՝ գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն այդ բանակցային գործընթացից անիրատեսական ու անընդունելի են հայկական կողմի համար։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ո՞րն է լինելու հայկական կողմի դիրքորոշումը, հնարավո՞ր է, որ հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման պահանջից:
«Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կազմակերպած «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» քննարկման ժամանակ ամփոփելով 2021 թվականը, ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը ցավով արձանագրեց, որ այն ՀՀ նորագույն պատմության մեջ ամենաամոթալի տարին էր։
«Իշխող ուժին սպասարկում է այդ ուժի կամակատար հանդիսացող «Լուսավոր Հայաստանը» և օգնում է այս քվեն գողանալու գործում։ Կրկնում եմ՝ սա վանաձորցիների ճնշող մեծամասնության կարծիքն է։ Հիմա կարող են ինձ հակադարձել, ասել՝ այդպես չէ։ Եթե այդպես չէ, եկեք բոլորս վայր դնենք մեր մանդատները, գնանք նոր ընտրության ու համոզվենք, թե վանաձորցին ո՞ւմ է տեսնում քաղաքապետ և ո՞ւմ է բացառում, մենք դրանում վստահ ենք։
«Ինչպե՞ս եք Սփյուռքին համոզելու, որ սատար կանգնեն հայ-թուրքական գործընթացին»՝ ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ընթացքում հետաքրքրվեցին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից:
2023 թվականի բյուջեով նախատեսված են մի քանի համահայկական համաժողովներ՝ լրջագույն օրակարգերով. առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ ձայնով քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը: 3 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում շուտով նոր կուսակցություններ կբացվեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցություն բացել, հետևաբար՝ քաղաքական հայտ են պատրաստվում ներկայացնել և՛ Երևանի՝ արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, և՛ դիվանագիտական ծառայության հետ առնչվող մի խումբ անձինք, որոնք աշխատել են նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, և որոնց անուններն առայժմ չենք հրապարակում:
Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը պատասխանել է 168.am-ի հարցերին, խոսել է համալսարանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի խոսքով՝ 3,5 տարի է՝ քիչ թե շատ սթափ հայը «գլուխ է կոտրում»՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ այս աղետը եկավ Հայաստանի գլխին։
Դրա արդյունքում Արցախի մեծ մասն այլեւս թշնամու տիրապետության տակ է, թշնամուն «դարձնում» են «խաղաղասեր« հարեւան։
ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել էին՝ ավարտվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ին պատկանող անշարժ գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Թեև Ազգային ժողովի իշխանական պատգամավորներն իրենց տարբեր հարցազրույցներում հայտարարում են, որ պարգևատրումները տրվում են ոչ թե պատգամավորներին, այլ ԱԺ աշխատակազմին, սակայն դեկտեմբերի 17-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է որոշում և ԱԺ աշխատակազմի հետ միասին պարգևատրել պատգամավորներին։
«Ես կատեգորիկ մերժում եմ այս պրոցեսը: Առաջին՝ սա բացարձակապես չի բխում Երևանի և ժողովրդավարության շահերից, և երկրորդը՝ դա այն գործիքակազմը, շանտաժի լեզուն է, որն օգտագործվել է ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը՝ խոսելով քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին:
Նոր սահմանադրության մշակման ժամանակ (տես Նիկոլ Փախինյանի նախաձեռնությունը) կարող է այս հարցին լուծում տրվել՝ ասենք չորրորդ հանրապետության հիմնադրման ձևով, նոր հռչակագիր ընդունելով և այլն: :
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2021 թվականի մայիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը: