Վերջին օրերին, պայմանավորված ներքաղաքական լարված իրավիճակով, հաճախակի են դարձել լուրերն այն մասին, որ այս կամ այն պաշտոնյան դիմել է ոստիկանություն՝ իր անվտանգությունն ապահովելու խնդրով:
Նիկոլ Փաշինյանը սկսել է մաղել կառավարության կազմը։ Փոխում է նախարարներին՝ մոռանալով, որ այս ամենի թիվ 1 պատասխանատուն ոչ թե նախարարներն են, այլ կառավարության ղեկավարը։ Ու եթե պիտի փոխվի, առաջին հերթին կառավարության ղեկավարը պիտի փոխվի։ Նրա ղեկավարած կառավարությունն է ձախողել ամեն ինչ՝ սկսած պատերազմից, վերջացրած տնտեսությամբ ու սոցիալական իրավիճակով։
«Պարզ չի՞, որ շատ վատ: Էլ չի լինի, անասուն են պահում, չի լինի, դաշտերը մնացել ա, խրամատները դաշտերով են քանդել, հողերը էլ չի օգտագործվելու, էդ պարզ ա, անասունն ամեն վայրկյան կարող ա անցնի իրանց մոտ, անցնում էլ ա, որ անցնում ա, էլ հետ չենք կարա բերենք: Էդ ա»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:
«Մարդիկ բոլորը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակցության շատ պատգամավորներ, որոնք էկրանից այն կողմ անձնական շփումներում ասում են՝ այո, նա պետք է հեռանա, բայց սա պետք է բարձրաձայնվի, սա պետք է դառնա համահայաստանյան, համահայկական պահանջ»,- ասաց ՀՅԴ անդամը:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին առաջարկել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանին նշանակել Արցախի սոցապ նախարար:
ՀՀ կառավարությունը հրապարակել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների ու նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական գյուղերի ու քաղաքների ամբողջական ցանկը։
Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է 2-րդ կարգի դրական արյան անհրաժեշտության մասին: «Հարգելի հայրենակիցներ, շտապ անհրաժեշտ է A (II) RH+ (2-րդ կարգի դրական արյուն): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ մինչև ժամը 13:00: Մանրամասների համար կարող եք զանգահարել 010-28-38-23 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր Հայաստանից շատ բան է կախված։ Որքան շուտ Հայաստանում ձևավորվի առողջ և պրոֆեսիոնալ իշխանություն, որքան արագ մենք կարողանանք վերագտնել աշխարհում մեր կորցրած դիրքերը, որքան նպատակային լինենք մեր երկրի շահերի առաջ մղման մեջ, այնքան հեշտ կլինի նաև մեր Սփյուռքի համար։
168.am-ի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ ռազմական և անվտանգային հարցերով իր գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը այցելել է զինվորական հոսպիտալում գտնվող Արցախի ՊԲ արդեն նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։
Կարճ և կոնկրետ` «Նախկինին վերադարձ չի լինելու…» թեզը տանում է կործանման։
Այսօր Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը դիմեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ով պատերազմի օրերին Երևանից ուղարկված դեղորայք էր տարել իրենց. «Հովի՛կ, դու հոկտեմբերի 2-ին եկել էիր մոտս, արկղեր կար, որ Երևանից ինձ էին ուղարկել, բժշկական պարագաներով, իր մեքենայից իջեցրեց, մեքենայի մեջ մի քանի բան մնաց, ասացի՝ բա էս ո՞ւր ես տանելու, ասաց՝ Ջաբրայիլ եմ տանելու:
ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը մեկնաբանել է Արցախում երրորդ պատերազմի արդյունքները և Հայաստանում ներկայիս քաղաքական իրավիճակը: Նրա տեսակետը հրապարակել է ռուսական EADaily գործակալությունը։
«Սա ինձ համար քաղաքականության հարց չէ, այլ արժանապատվության հարց է։ Անկախ նրանից, թե այստեղ ինչքան մարդ կհավաքվի՝ հազա՞ր, թե՞ հարյուր հազար, ամեն անգամ ես գալու եմ մեկ նպատակով, որ վաղն իմ ազգանունից չփախչեմ։ Ես ինձ հետ շատ անկեղծ եմ նրանում, որ համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է։ Ես ազնիվ եմ ինձ հետ, նա վտանգ է, վտանգ է մեր երկրի, պետականության, մեր և մեր երեխաների վաղվա օրվա համար, և, իհարկե, ինքը պետք է հեռանա»,- շեշտեց Մհեր Մկրտչյանը։
Երեկ ամբողջ օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած երիտասարդների, ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված ակցիաները ճնշելու նպատակով Երևանի փողոցներում մեծ քանակությամբ տեղակայված ոստիկանական խմբերը տարօրինակ հանդերձանք ունեին: Նրանք դիմակներով էին, անհասկանալի սև հագուստով, որի վրա չինական հիերոգլիֆներով, հայտնի չէ, թե ինչ էր գրված:
Բոլոր ապօրինություններին զուգահեռ, երեկ, Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկի ոստիկանական գործողությունները ղեկավարող տգետը, մարդկանց բերման ենթարկելու հրաման տալուց տարրական էթիկայի կանոններ չէր պահում։
Հայաստանում սեպտեմբերի 27-ից՝ ռազմական դրության հաստատումից անմիջապես հետո, Կառավարության պաշտոնական կայքի «Մեկ անձից գնումներ» էջը դարձավ անհասանելի։
Սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և այդ օրվանից մինչև այսօր, երբ պատերազմն ավարտվել է արդեն, 10 օր է, Հայաստանի կառավարությունը չի գումարել որևէ նիստ, սակայն կառավարության կայքում հրապարակվում են ընդունված որոշումներ։
«Ննջեց, որ չխենթանա: Տիկին Ռիտան չէր կարող ականատես լիներ այն ամենին, ինչ կատարվում է Արցախում եւ Հայաստանում: Նա առանց դառնանալու առերեսվեց իր անձի եւ ընտանիքի նկատմամբ դրսեւորված մեծ դավաճանություններին եւ փոքրոգի չարությանը, բայց չէր հաշտվի որբացած Դադիվանքի, նամազով եւ մուղամով լցված Շուշիի եւ հայրենազրկված ժողովրդի իրողության հետ:
«Նրան աջակցում են իր թիմակիցները և նրանց մերձավորները և բոլոր այն մարդիկ, ովքեր պարզապես տարիներ շարունակ թույն, չարություն և ատելություն են քարոզել, իսկ երբ եկավ Նիկոլը, ով դարձավ ատելության, թշնամանքի իրենց կուռքը, բնականաբար, իրենք ատամներով պետք է պաշտպանեն իրենց կուռքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչպես են սև դիմակավորները բռնի ուժի կիրառմամբ Հանրապետության հրապարակից բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին
«Հեռակա համակարգ ընդունվեց, որ զուգահեռ նաև աշխատեր, ծնողներին օգներ: Մեկ կիսամյակ է հաճախել ու արդեն զորակոչվեց՝ 2019 թվականի հունվարի 15-ին: Մոտավորապես 100 օր էր մնացել զորացրմանը: Բանակի նկատմամբ իր տրամադրվածությունը շատ լավ է եղել, թեկուզ, երբ արձակուրդ էր գալիս, ուզում էր 1 ժամ շուտ այնտեղ հասներ, երբեք չէր բողոքում, ոչ մի բանից չէր դժգոհում, միշտ դրական բաներ էր պատմում, եթե ինչ-որ բան պատմում էր»,- հիշեց քույրը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, այսօր ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ԱԻ նախարար: Նշենք, որ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նա նշանակվել էր 2018-ի հունիսին:
Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, կյանքի 58-րդ տարում մահացել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը:
Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին․ Ֆոտոշարք՝ Հանրապետության հրապարակից
Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը. ՈՒՂԻՂ
168.am-ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես է Արցախ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը մտնում ՀՀ կառավարության շենք:
Սահմանադրական դատարանը քիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա կասեցրեց «Ռազմական դրության իրավիճակի ռեժիմի մասին» ՀՀ կառավարության որոշման այն դրույթը, որով ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ներին արգելվում էր պաշտոնականից տարբերվող կարծիք հայտնել կամ տարածել` մինչև գործի ամբողջական քննության ավարտը:
Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած շատ գործիչներ բերման ենթարկվեցին:
Անկեղծորեն կարծում եմ, որ այն բոլոր գաղափարները, որ կյանքի են կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերներիս ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում ունեն մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացման ու կատարելագործման գործում: Բայց իմ գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև ակամայից այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը: Բավարարվա՞ծ եմ պատերազմի ընթացքում և դրա նախապատրաստական փուլում իմ աշխատանքից: Կարծում եմ՝ որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որ չհասցրի իրագործել, և այս առումով ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը: