«Բա մեկը չկա ասի, այ Նիկոլ, Արցախ հանձնողին ավելի կսազի թուրքական լյուլյա քյաբաբ ուտելը, այլ ոչ թե ռուսական пирожки». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպե՞ս է լինում, որ Լաչինն ու Աղավնոն, Շուռնուխն ու Գորիս-Կապան 21 կմ հանձնելը՝ հեչ, բայց Հաագայի դատարանի վճիռը՝ մեջ։
9000 քառ. կմ հանձնել է, Քարվաճառ ու Աղդամ/նռան ֆոտոյի ականջը կանչի/ հանձնել է, Արցախի ինքնորոշումից հրաժարվել է ու հիմա էլ սաղ ազգի առաջ «լոպազանում» է պերաշկի ու սիմինդ ուտելով։
Բա մեկը չկա ասի, այ Նիկոլ, Արցախ հանձնողին ավելի կսազի թուրքական լյուլյա քյաբաբ ուտելը, այլ ոչ թե ռուսական пирожки։
Չլինի՞ իշմար ես տալիս թուրքերին ու նատօականներին, որ ռուսական ներկայության դադարեցման գործընթացը մտնում է վերջնական ուտելու փուլ, իսկ Հայաստանն էլ «սիմինդի» նման կրծվելու է ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի կողմից։
Դե ռուսներին էլ երեւի հասնում է. Նիկոլին իրենք պահեցին, իրենց «դաբրոյով» նա վերարտադրվեց, իսկ հիմա էլ «թռնում» է ուրիշների գիրկը։
Հալալ է, ի՞նչ ասեմ։
Մեզ էլ հասնում է այս ամենը, որ 5 հազար տարվա մեջ չհասկացանք, որ Անկախ ու Ինքնիշխան Հայաստանը բացարձակ արժեք է, երբ մենք դա չենք պահում, ուրիշի հեչ պետք էլ չի լինելու»։