Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։
«Տնտեսվարողների մեծ մասը տեսչական մարմնի արձանագրած խախտման հիման վրա ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում, փորձում են վերացնել արձանագրված խախտումները: Եվ տնտեսվարողների մյուս հատվածը, ուղղակի չհամաձայնելով տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումներին՝ փորձում է կարգադրագրերը բողոքարկել դատական կարգով: Կարգադրագրի բողոքարկումը չի կասեցնում նաև դրա կատարումը, եթե առկա չէ դատարանի միջանկյալ որոշում՝ կարգադրագրի կատարումը կասեցնելու մասին»,- հավելեց Գարեգին Խաչատրյանը:
«Դատարանում 8 ամիս է՝ պտտվում է գործը. համայնքապետարանը բառախաղեր է անում՝ պատճառաբանելով, թե ինքը քաղաքապետարանը չէ, այլ համայնքապետարանը և չի հանդիսանում քաղաքապետարանի իրավահաջորդը»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2021 թվականից Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող իր հայցին՝ ասաց Մակար Եկմալյանի անվան N 1 երաժշտական դպրոցի նախկին ուսուցիչ Հրաչյա Մկրտչյանը:
Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվո՞ւմ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞ ոչ:
Երբ լքում ենք արյան ու հավատքի մերձավորին` Արցախը, համաշխարհային սիրուց խոսելը տարօրինակ ու զավեշտալի է թվում»։
«Ես սովորաբար չեմ մեկնաբանում ՔՊ-ականների, այդ թվում՝ ԱԺ նախագահ անունով մարդու ասածները։ Խորապես համոզված եմ՝ ժամանակը կգա, և երբ նույն գործողությունները կատարվեն ՔՊ-ի հանդեպ, հասարակությունը դարձյալ որևէ բան չի անելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը։
Բոլոր այն օբյեկտներում, որտեղ այսուհետև կարձանագրվեն հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ, միանգամից կկայացվի գործունեության կասեցման որոշում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու համատեքստում ասել է. «Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի կամ իր փայատերերը, կամ իրեն հրաման տվողները իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ»: Այնուհետ […]
Ինչպես հայտնի է՝ երեկ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել հասարակական գործիչների, փորձագետների, համախոհների մասնակցությամբ։ Փակ քննարկմանը մասնակցել են 140-ից ավելի անձինք։
Փետրվարի 3-ին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել, որը վերաբերում է «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության» նախագծի քննարկմանը: Լսումներին ներկա էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն ընդունեցին՝ արձանագրելով, որ Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով հիմք ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագիրը։ Կողմերը նաև ընդգծել էին, որ սահմանազատումը կայանալու է հենց այդ հիմքով։
ԱԺ հերթական քառօրյան այսօր մեկնարկեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդության քննարկմամբ՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։
«Դե, այսքանից հետո ի՞նչ ասեմ, զարկ են տալիս թմրամոլության զարգացմանը ու դրանով փող են գռփում։ Արտադրական կանեփը դրել են չգիտեմ ինչի անվան տակ, որ հետո դարձնեն թմրամիջոցի զարգացում, մեծ թվերով փողեր կգռփեն՝ թքած ունենալով, թե ժողովուրդը, հատկապես երիտասարդությունն ինչի կվերածվի։ Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան լացելու չլիներ։ Սա երկրի մասին մտածողի վարք չէ։ Ես միշտ ասել եմ, սրանց ամեն մի քայլ, գործողություն՝ կա՛մ բացահայտ, կա՛մ քողարկված, երկիրը տանում է կործանման»,- հավելեց նախկին պաշտոնյան։
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 2022 թվականի նոյեմբերի 25-ին պարեկային ծառայողների և մի խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից շուրջ 3 ամիս է անցել, ու չնայած նրան, որ տարածքում տեսախցիկներ են եղել, որոնք հստակ արձանագրել են միջադեպը, գործով մեղադրյալներ դեռ չկան:
Այս պահին վիզայի հարցազրույցի հերթագրման համար սպասելաժամանակն արդեն մեկ տարուց պակաս է, իսկ առաջիկա ամիսներին ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը կեռապատկի սպասարկման ծավալները, ինչն էլ թույլ կտա առավել կրճատել սպասելաժամանակը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան կայքէջից։
Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մահացած մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում` ննջասենյակի մուտքի դիմաց:
«Թաթոյան» հիմնադրամ/-ը տեսանյութ-ապացույց է տարածել, որտեղ Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները։
168.am-ի հետ զրույցում Մարիանան նախ պատմեց, որ թատրոնում, բացի կադրային խնդիրներից, ներկա պայմաններում պետք է աշխատեն սեղմ ծրագրերով։ Սակայն այս ամենը չի խանգարել, որ Ամանորին երեխաների համար բեմադրեն ներկայացում և բոլոր փոքրիկներին նվերներ բաժանեն։ Ներկայացումից հետո երեխաներին նվերներ բաժանելու ավանդույթը Մարիանան սկսել է 2020 թվականի պատերազմից հետո: Իսկ դա հետաքրքիր նախապատմություն ունի՝ պատերազմում զոհված ընկերը 2019 թվականի Ամանորին՝ երեխաների համար, իսկ 2020 թվականի գարնանը՝ կանանց տոնին նվերներ է բաժանել, Մարիանան էլ որոշել է ավանդույթը շարունակել։
Երեխաների որդեգրման համար պահանջվող պայմանների և դրանց հետ կապված դժվարությունների, փաստաթղթային և այլ բարդությունների մասին մարդիկ հաճախ են բարձրաձայնում: Այդպես մեզ հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց մի կին.
Փետվարի 6-ին Վերաքննիչ դատարանը հրապարակելու է իր որոշումը հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու կամ գրավով ազատ արձակելու նրա փաստաբանական թիմի վերաքննիչ բողոքի առնչությամբ:
Իսկ եթե համազգեստի փոփոխության հրամայականը իշխանության համար զուտ դիզայնի փոփոխությունն է, ապա դա ոչ թե փոփոխություն է, այլ գումարի անիմաստ վատնում:
Կարելի էր 10,000-ից ավել երիտասարդի հաշմանդամ դարձնել
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ» հռչակած և Հայաստանը «Ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխանություններին նույնիսկ իրենց գեոպոլիտիկ հովանավորները չեն կարողանում բնութագրել ավելին՝ քան «հիբրիդային ռեժիմ»-ն է։
«Բերձորի միջանցքի փակելը Ադրբեջանի կողմից պատերազմ վարելու էլեմենտ է»,- այսօր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
ՀՀ նախագահի փետրվարի 1-ի հրամանագրերով կադրային փոփոխություններ են կատարվել Հատուկ բանակային կորպուսում:
Հունվարի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթել է «Sharky-Racing» թիմը, որի առաջատարը հայազգի ավտոարշավորդ Արթուր Գորոյանն է: Նա իր թիմակից Ռոման Մավլանովի հետ մրցարշավում հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով։ Հայաստանը ներկայացնող Գորոյանն ու Մավլանովը թեժ մրցապայքարում կարողացել են առավելության հասնել և մոտակա մրցակցից՝ «Wolf-Power Racing» թիմից 6 վայրկյան շուտ են հասել եզրագծին ու հաղթանակ տարել։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Բերձորի միջանցքը բնապահպանական պատրվակով փակած Ադրբեջանի կառավարությունն այս «արդյունքին» հասնելու համար վաղուց տեղեկատվական ֆոն էր ստեղծում։ Ակնհայտ է, որ «բնապահպանական» թեման ամենահեշտ պատրվակն էր՝ հատկապես միջազգային հանրության աչքին տեղի ունեցողն արդարացնելու համար։ Մի քանի օր ծախսելով համացանցում ադրբեջանական աղբյուրների ուսումնասիրության վրա, ակնհայտ է դառնում, որ սա լավ մտածված ծրագիր է, որի վտանգավորությունը մենք կարծես դեռևս չենք գիտակցում։
Ադրբեջանի իշխանությունները «թքեցին» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության /ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա/վրա, երբ պատերազմով որոշեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցին, թե ո՞րն է պատճառը, որ ՀՅԴ-ական մի խումբ գործիչների մուտքը Հայաստան արգելվել է։
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, որ վերաբերում էր դատախազության անկախությանը։