ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն անցյալ տարի «Մալաթիա» տոնավաճառում անցկացրած ստուգումներից հետո որոշում էր կայացրել՝ փետրվարի 1-ից կասեցնել տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չէր վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել:
«Տեսչական մարմնի պետն ընդունեց ինձ և 15 աշխատակիցներին, զրուցեցինք բավականին երկար: Մի ընդհանուր եզրակացության եկանք, որ տեսչական մարմինը նորից մասնագետներ է ուղարկում մեզ մոտ, առաջնային թերություններն արագ վերացնենք,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը՝ հավելելով, որ մնացած աշխատանքների համար (ծխատարներ և դրանց առնչվող մի քանի բան) պետք է նախահաշիվ ներկայացնեն,- Պետք է հաստատեն և տեսնենք՝ ի վիճակի՞ ենք (մեծ գումարների հետ է կապված), ուրեմն կշարունակենք աշխատել, եթե նախահաշիվն իմանալուց հետո տեսնենք՝ ի վիճակի չենք, ուրեմն ասենք՝ չենք կարող այդ ծախսը դնել»:
168.am-ի հետ զրույցում Տիգրանի եղբայրը՝ Սերոբ Մուսայելյանը, ասաց, որ Տիգրանի հետ վերջին անգամ խոսել է թշնամու հարձակումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 11-ին, իսկ սեպտեմբերի 12-ին արդեն Տիգրանն է զանգահարել մայրիկին։
Ես հիմա ուզում եմ ամեն ինչ անեմ, որ լավ լինի բանակի համար, ջոկիս, դասակիս, մարտկոցիս, դիվիզիոնիս, գնդիս, կոռպուսիս, ՊՆ-ի համար, ամեն ինչի համար:
Հայաստանում ՆՓ-ն ու իր թրքահպատակ խունտան ասելիք, անելիք ու լեգիտիմություն չունեն,
Նիկոլ Փաշինյանի՝ Ջրային կոմիտե այցով պայմանավորված՝ այսօր վաղ առավոտից ոստիկանության աշխատակիցներն ուժեղացված ծառայություն էին իրականացնում Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում։
ՀՀ ազգային հերոս, արցախյան շարժման առաջամարտիկ Մովսես Գորգիսյանը 1988 թվականի շարժման ժամանակ հայտարարել էր. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», և հավատալով հայրենիքի հաղթանակին, մտավ պայքարի մեջ, ընդգծելով, որ սուգը հավերժ է, եթե չկա պայքար։ Նրա հավատն ու պայքարը տվեց արդյունք՝ Արցախն ազատագրվեց։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական գործողություններ իրականացրեցին Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով, մի շարք բնակավայրեր վնասներ կրեցին, զոհվեցին զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Վնասվել էր նաև առողջարանային քաղաք Ջերմուկը, հարձակման պահին քաղաքում գտնվող բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկներ տարհանվեցին։
Իրանագետ Գարիկ Միսակյանը, Իրանի դեմ ԱԹՍ-ների հարձակմանն անդրադառնալով, ուշադրություն է հրավիրում նախորդած մի քանի դրվագներին՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում, Իրան-Ադրբեջան և Ադրբեջան-Իսրայել ամենաբարձր մակարդակներում տեղի ունեցած հեռախոսազրույցներ:
Երբ մարդու մանկությունը, պատանեկությունը ընտանիքում, բակում, դպրոցում անցնում են ոչ լիարժեք, անվերջ ճնշումներով, ծեծով, նվաստացումներով,երբ մի կոնֆետի համար իրեն ճղում է և գետինը ճանկռում, նա բարդույթավորվում է և ատում բոլորին՝ հասակակիցներին, հայրենակիցներին, բոլոր մարդկանց, երկիրը, հայրենիքը։
Այսօր Սասուն Միքայելյանը Նիկոլի թրքահպատակ հետույքում իր լորձոտ, բայց տաք անկյունն ապահովելու համար կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով»։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սասուն, բա որ Վազգենից հետո բանակ չենք ունեցել, ինչո՞ւ էիր մինչեւ 2008-ի փետրվար Հանրապետական մնացել ու մանդատ ստանում նույն Հանրապետականի ցուցակով։
Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Երբ բանակ քանդողը «Եռաբլուր» է գնում, իսկ նրան քծնողը բանակից է խոսում՝ ուղղակի նողկալի է։
Կողմնորոշվե՛ք, պարոնայք․․․
«Եռաբլուր» պանթեոնում Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և Վահագն Խաչատուրյանի անունից տեղադրված պսակների վրայից մարդիկ պոկել են ժապավենները։
Եռաբլուրում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհին, ինչի հետևանքով 15 զինծառայող է մահացել:
Տղան մոր հետ եկել է Երևան, մայրը քիմիա է ստացել, դժբախտաբար, մահացել է, ու որդին չի կարողացել նրա դին տեղափոխել Արցախ՝ Մարտունի։ Կամ` մայրը երկու երեխաների հետ Երևանում է, իսկ մի երեխան հոր հետ Արցախում է։
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը հունվարի 25-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հունվարի 11-ին ԲՊՀ գիտական խորհուրդն ընտրել է Հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամներին:
ՊԵԿ-ը հրապարակել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ հարկ են վճարել: Նկատենք՝ 2022 թվականին խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելին են, քան նախորդ տարիներին:
Այսօր, հունվարի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
«ՌԴ ՊՆ-ն, ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, համագործակցելով ՌԴ ԱԳՆ-ի հետ, գտնվում են մշտական կապի մեջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և ՌԴ ջանքերին:
Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա Մենղինին արձագանքել է ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կողմից՝ հունվարի 14-ին ուղարկված գրությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը:
Հ.Գ. Երեկոյան ազատ ժամանակ ունենամ, կստուգեմ թե նախորդ գրառումս ակտիվորեն տարածած լրատվականներից քանիսն են նաև այս գրառումս տարածել»,-գրել էր նա։
Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանն այս այցը կարևոր է համարում՝ ընդգծելով մի շարք ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու կարևորությունը:
Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ Գեղարքունիքում ինժեներասակրավորական վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի` Գոռ Աղեկյանի նկատմամբ: Այո, այս դեպքում նա պատասխանատվության իր բաժինն ունի, սակայն սա տեղային խնդիր չէ, եթե հաշվի առնենք, որ Ազատ գյուղի «զորանոցը» միակը չէր:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ գնդապետ Արթուր Խուդինյանի հետ Քննչական կոմիտեում շուրջ 4 ժամ տևած առերեսումից հետո 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց։
ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հունվարի 24-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ նշելով. «Չընդունելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍՆ ներկայիս վարվող քաղաքականությունը՝ խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»:
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստում անդրադարձավ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական ավարտով միջադեպին, ընդգծեց, որ իրեն ասվել է, որ այդ կացարանում օգտագործվել է բենզին, որը բուլդոզերների համար է նախատեսված եղել։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նպատակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տներից արտաքսելն է, այլև սադրիչ գործողություններով խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում։