Այսօրվա ասուլիսում լրագրողներից մեկը երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերից հետաքրքրվեց՝ արդյոք երբևէ չեն սպառնացե՞լ նրան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Հայոց ցեղասպանության թեման բարձրացնում է ամենուր:
Հարցին՝ արդյոք այդ 15 լեզուներով թարգմանված երգի մեջ կա՞ նաև թուրքերեն տարբերակը, Արա Գևորգյանը պատասխանեց. «Կա նաև թուրքերեն: Դա եղել է ամենասկզբից: Այն ներգրավված էր ձայնասկավառակի մեջ: Բացառությամբ այլ երգիչների՝ թուրք երգչի հանդեպ կա վերապահում, նրա անունը չի նշվում, չի էլ նշվելու՝ իր իսկ անվտանգության նպատակներով»:
Երգահան Արա Գևորգյանը՝ խոսելով իր առաջիկա շրջագայությունների մասին, տեղեկացրեց, որ հրարվեր ունի նաև Թուրքիայից. Թուրքիայի հայ համայնքը հրավիրել է իրեն Թուրքիայում համերգ ունենալ: «Սակայն խնդրել եմ, որպեսզի ես պատասխանը տամ միայն ապրիլի 24-ից հետո: Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է տեղի ունենում միջազգային դաշտում, թուրքական կառավարության մոտ…»:
Ռուսերեն տարբերակում ֆիլմը կոչվելու է «Последний полет»: Չնայած, եթե բառացի թարգմանվեր, կկոչվեր «Прерванный полет»: Ինչո՞ւ եսч որպես իմ ընկերության առաջին ֆիլմ, ընտրեցի «Անավարտ թռիչքը»: Առաջնահերթ՝ ֆիլմն ինձ շատ է դուր եկել: Բացի այդ, շուտով Ցեղասպանության 100-ամյակն է: Ես կարող էի սկսել ռուսական ֆիլմ գնելով և այդ ֆիլմի վարձույթով զբաղվելով, սակայն որոշել եմ, որ իմ առաջին ֆիլմը պետք է լինի հայկական:
Տաթեւի վանքի երգչախումբը, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի եւ խմբավար Լուսինե Սարգսյանի ղեկավարությամբ, ապրիլի 12-18-ը Երեւան եւ Արագածոտնի մարզ կատարած ուխտագնացության շրջանակում մի շարք եկեղեցիներում մասնակցեց հոգեւոր արարողությունների, որոնց ընթացքում հանդես եկավ հոգեւոր երգերի կատարումներով:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը և «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին: Հանրապետության Նախագահը բացման արարողության ընթացքում ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։ Այն 17-րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է՝ ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով և […]
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ-պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: Այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ներկայանալ տարաբնույթ մշակութային նախաձեռնություններով՝ «ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը» խորագրի ներքո՝ ի նշանավորումն ԻԿՕՄՕՍ-ի հիմնադրման 50-րդ տարեդարձի:
Վ.Սպիվակովն ընդամենը 11 ամսական էր, երբ մայրը նրան նստեցնում էր դաշնամուրի վրա, իսկ ինքը՝ նվագում: Երբ մայրն ուրախ երաժշտություն էր նվագում, փոքրիկը փորձում էր թռչկոտել, երբ տխուր՝ ուղղակի ճոճվում էր: Եվ դաշնակահարուհի մայրն էր, որ առաջնորդել էր որդուն դեպի երաժշտության աննկարագրելի և ոչ բոլորին հասանելի աշխարհ:
Որտեղի և ինչպեսի մասին Ռուբեն Ֆիլյանից լավ ոչ ոք ասել չի կարող, ահա. «Ներքին ձայնի ժպիտն եմ, գիտակցության ու ենթագիտակցության բոլոր շերտերի ժպիտը, սիրո ժպիտը, մահվանն էլ, կասկածի ժպիտը, շնչելու ժպիտը և ոչ միայն ժպիտը` արտահայտությունը, տեսքը, գույնը, զգացողությունների ամփոփված վիճակը, կապը, արմատը, թիկունքը, լրտեսը, հմայքը, պարծանքը, շփոթությունը, սիրուհին, կորուստը, գանձը, ներկայացուցիչը, դեսպանը, հայելին, ստվերը, կուռքը, ժպիտը, վիճակը, ծիծաղը, տարիքը, հենց ինքը և էլի ժպիտը:
Հանրապետության Նախագահը կարևորել է, որ համաշխարհային ճանաչում և հռչակ ունեցող մեծ արվեստագետի հարազատները ոչ միայն չեն կորցնում կապը պատմական հայրենիքի հետ, այլև փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել պետության կողմից Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու և նրա երաժշտական հարուստ ժառանգությունը պահպանելու, ապագա սերունդներին փոխանցելու գործում ներդրվող ջանքերին:
Հիմա երկու վավերագրական ֆիլմ եմ նկարահանում։ Ֆիլմերից մեկի նկարահանումները սկսել էի երջանկահիշատակ դերասան Կարեն Ջանգիրովի հետ, ով, ցավոք սրտի, մահացավ։ Ես ընդհատեցի նկարահանումները, սակայն հիմա պետք է նոր դերասանի հետ վերսկսեմ նկարահանումներս։
Համերգը տեղի է ունենում «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» խորագրով միջազգային փառատոնի շրջանակներում:
Մեր հարցին, թե ի՞նչ է արվում այսօր մեր երաժշտության գանձերն աշխարհին հասանելի դարձնելու համար, թեկուզև օգտագործելով այդ նույն գովազդային հնարքները, Անուշը պատասխանեց. «Առաջին դարբնողը, որտեղ կերտվում են ապագա ուսուցիչները, լուսատուները, դա երաժշտական դպրոցն է, ուսումնարանը, հետո արդեն՝ Կոնսերվատորիան… Ինչ որ պետք է արվեր՝ արվում է և շարունակում է արվել: Թե հետո երաժիշտն ինչ ընտրություն կկատարի և ինչը կորոշի պրոպագանդել, դա արդեն այլ հարց է»:
Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին: Որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:
Ապրիլի 1-6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվեց Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի և Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը: Չնայած ադրբեջանական և թուրքական դիվանագիտական կառույցների ընդվզմանն ու բողոքներին, այն նվիրվել էր Հայաստանին և Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թուրք և ադրբեջանցի դիվանագետներին ու երաժիշտներին չհաջողվեց կանխել փառատոնի կազմակերպիչների որոշումը՝ նվիրել այն Հայաստանին՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այսօր Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը։
Մաեստրոն Հայաստան է գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։ Սպիվակովը և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում կունենան 3 համերգ՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հայկական գերեզմանների թվայնացմամբ զբաղվող hush.am կայքն օրերս ավարտել է հայ գրողների և հասարակական գործիչների` Թբիլիսիի պանթեոնի թվայնացման աշխատանքները։ Ըստ ծրագրի տնօրեն Միհրան Վարդանյանի, թվայնացումն առայժմ միակ միջոցն է` ինչ-որ տարածքում պահելու այն ամբողջ ինֆորմացիան, որ կա նշանավոր այդ պանթեոնում, որի վիճակը գնալով անմխիթար է դառնում, և շատ տվյալներ անհետանում են։
UWC Դիլիջան քոլեջում ապրիլի 7-ի երեկոյան համերգով հանդես եկավ Կոմիտասի անվան լարային քառյակը՝ շարունակելով քոլեջում մեկնարկած համերգների շարքը, որը կազմակերպել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն ու UWC Դիլիջան քոլեջը:
Կոնստանտին Ռայկինի հետ զրույցում, իհարկե, չէր կարող նաև չհիշատակվել իր հայրը՝ սովետական հայտնի դերասան Արկադի Ռայկինը: Կոնստանտին Ռայկինը պատմեց ոչ միայն հոր մասին, այլև՝ մոր, ու նշեց՝ եթե մայրը չլիներ, հայրն առանց մոր՝ դրա կեսն էլ չէր լինի. մայրն իր ամբողջ կյանքն էր նվիրել հորը: Կոնստանտինը նաև ասաց, որ ավելի շատ մորն է նման, քան՝ հորը:
Այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել ռուս հայտնի դերասան Կոնստանտին Ռայկինի խաղը: Վերջինս ժամանել է Հայաստան իր հայտնի «Своим голосом» ներկայացումը հայաստանյան հանդիսատեսին մատուցելու համար: Դերասանն այս մոնո-ներկայացումը համարում է իր կյանքի ներկայացումը և դրանով ներկայանում է աշխարհի հանդիսատեսին մոտ 40 տարի:
Ինչ վերաբերում է Հայաստանին` կասեմ, որ աստեղ այն ամենալավ երաժիշտներն են ապրում, ում ես ճանաչում եմ, նույնիսկ Մոսկվայում այդպիսիներին չեմ հանդիպել, փողային նվագախմբերը պարզապես հիասքանչ են, այստեղ խենթանալու աստիճանի լավ երաժիշտներ կան: «Կատուները», «Թայմ Ռիփորթը» («Time Report»)` դրանք խելագարվելու չափ լավն են, «Կատուներն» ընդհանրապես պայթեցրել են հիմա ամբողջ Մոսկվան:
Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ: Ինձ խոստացիր, որ կսիրես օրերը հին: Ինձ խոստացիր, որ կպատմես հազար հեքիաթ: Ինձ խոստացիր, որ կմնաս միշտ հարազատ:
«Ես ընդհանրապես կարծում եմ, որ արվեստը երկխոսություն է, կուզեի՝ այդ երկխոսության պակասը չլիներ, շատ կարևոր է, երբ դու հասկանում ես, որ այն, ինչ ասում ես, գտնում է իր լսողին: Թատրոնը, ի տարբերություն ուրիշ արվեստների, երբեք վերջնական՝ 100 տոկոսանոց գործ բեմ չի բարձրացնում, այն դառնում է 100 տոկոսանոց՝ հանդիսատեսի շնորհիվ: Ես կմաղթեի, որ մենք հնարավորինս կարողանայինք իրար հետ լեզու գտնել, փորձել խոսել այն կարևորի մասին, որը բոլորիս հուզում է, և փորձել խոսել այդ ամեն ինչի մասին այսօրվա լեզվով»:
Ամերիկյան Element Band խմբի անդամները վստահեցրին, որ խումբը չեն հիմնել փող վաստակելու համար, այլ` մանկուց իրենց ընտանիքներում լսած հայկական գեղեցիկ երգերը նոր սերնդին ներկայացնելու նպատակ են ունեցել։ Սոսե Քեշիշյանը երգում է 7 տարեկանից, սովորել է Կալիֆոռնիայի համալսարանի էթնո-երաժշտագիտության բաժնում, համալսարանական տարիներին էլ ծանոթացել է ծագումով լիբանանահայ, ԱՄՆ տեղափոխված երաժիշտ Արա Դաբանջյանի հետ և միացել Element Band-ին։ Սոսեն աշխատում է ամերիկյան հեռուստատեսության ասպարեզում` հեռուստաֆիլմերի դերասանների հագուստների ձևավորմամբ է զբաղվում։
Ամերիկյան Element Band խմբի անդամ Արա Դաբանջյանը պատասխանելով 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է ԱՄՆ-ում դրամ վաստակել` հայկական երգեր երգելով, ասաց. «Ինչպես Հայաստանում, Լոս-Անջելեսում էլ հնարավոր չէ մաքուր հայկական երաժշտությամբ փող վաստակել: Արմենչիկ կամ Թաթա պիտի լինես` երաժշտությամբ փող վաստակելու համար: Հայկական մաքուր, անխառն երաժշտության դեպքում այսօր դա գրեթե անհնար է: Ամերիկացիները կարող են. նրանք միլիոնավոր լսարան ունեն, իսկ մեր երաժշտությունը մնում է քչաթիվ ճաշակով մարդկանց համար, որոնք, Լոս-Անջելեսում, ամեն դեպքում ավելի շատ են, քան` Հայաստանում»:
Հայաստանի Փայտարվեստի թանգարանն ամբողջ աշխարհում միակ մասնագիտացված թանգարանն է, միակը՝ ամբողջ Եվրոպայում: Այն հիմնադրվել է 1977թ.՝ փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանի նախաձեռնությամբ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի և ՀՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանի աջակցությամբ։ Թանգարանի ինտերիերը ձևավորված է Գրիգոր Խանջյանի էսքիզներով, իսկ մետաղյա ձևավորումը՝ նկարիչ-դարբին Վարդան Օհանյանի։ Հավաքածուն համալրվել է կոլեկցիոներների և հեղինակների նվիրատվությունների, հետագայում՝ գիտարշավային նյութերի ու ձեռքբերումների շնորհիվ։
«Ես կասկածներ ունեմ, որ Ադամի և Եվայի նկատմամբ Աստծո հետաքրքրությունը չափազանց անկեղծ ու տևական չէր՝ չնայած, իհարկե, նրա կողմից արտակարգ աշխատանք էր կատարվել։ Ես Էլ եմ բացարձակապես հեռացած իմ հերոսներից՝ թե՛ աշխատելու ընթացքում, թե՛ դրանից հետո»:
«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմը առաջիկայում մասնակցելու է մի շարք փառատոնների՝ Չեխիայում, Լեհաստանում և Ֆրանսիայում: Այս մասին հայտարարել է ժապավենի պրոդյուսեր Արմեն Շահբազյանը:
Երկար փնտրտուքներից հետո վերջապես հաջողվեց երիտասարդ երգիչ գտնել՝ Հիսուսի կերպարի համար։ Սակայն Հուդայի կերպարի համար դա Վինչիին 3 տարի չէր հաջողվում բնորդ ընտրել։