Հարցն այն է, որ ես մշտապես չեմ հեռացել: Պարզապես, ցանկացած դերասանի երազանքն է Հոլիվուդում նկարահանվելը: ԱՄՆ-ը հրաշք երկիր է, և ես այնտեղ հնարավորություն ունեմ նկարահանվելու բազմաթիվ ազգերի ներկայացուցիչների հետ: Ես փորձում եմ ժամանակ առ ժամանակ լինել նաև Հայաստանում, ինչի վառ ապացույցներից է Երևանում այս օրերին բեմադրվող «Կոնտրաբաս» ներկայացումը:
Հայաստանում որակյալ երաժիշտների հսկայական արտահոսք կա, որը շատ է նվազեցնում կոմպոզիտորներին արժանվույն ներկայացնելու հնարավորությունը, քանի որ կոմպոզիտորն առանց կատարողի չի կարող հանդես գալ:
Արդեն անդրադարձել էինք Ժամանակակից արվեստի թանգարանում նկարահանված Ռազմիկ Ամյանի տեսահոլովակին: Հիշեցնենք, որ այն նկարահանվել էր թանգարանի մշտական ցուցասրահում, և ռաբիս երգի կադրերում որպես ֆոն օգտագործվել են թանգարանում առկա ցուցանմուշները:
Ինձ մոտ մաքուր սևի առկայությունը հայտնվեց այն ժամանակ, երբ ես տեսա Կարավաջոյի օրիգինալ աշխատանքները: Այդ ժամանակ հասկացա, թե ինչքան խորը ասելիք կարող է լինել մաքուր մթության ու սևի մեջ: Մանկուց Կարավաջոն իմ սիրելի նկարիչներից է եղել և ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Սիրում եմ նաև սյուրռեալիզմի ժամանակակից ներկայացուցիչներին, որոնց աշխատանքները շատ հետաքրքիր են:
Աստված ճշմարտություն է, ներդաշնակություն, որին մարդը ձգտում է, որին, սակայն, երբեք չի հասնում: Առավել ևս, որ երկրի վրա, դա արդեն իմ անձնական տեսակետն է, սատանան, չարն ավելի ուժեղ է:
Մարդիկ, ովքեր չեն ըմբոստանում կատարվածի դեմ, երևի այդ երաժշտության տակ պարել են և հիմա չեն համարում, որ դա վատ բան է: Կներեք, բայց չի կարելի լինել տաքի և սառի մեջտեղում, «մեջտեղում» լինելը վիճակ չէ` խաբեություն է, ինքնակործանում է, պիտի լինես կամ տաք, կամ սառը: Ինչի՞ց ենք վախենում, ի՞նչ ունենք կորցնելու:
Շոու-բիզնեսի ներկայացուցիչ, երգիչ Ռազմիկ Ամյանի տեսահոլովակը ներկայացվեց, որի նկարահանումներն իրականացվել էին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Ռաբիս այդ երգի տեսահոլովակը տեսնելով՝ մարդիկ իրենց տարակուսանքն էին արտահայտում՝ ինչպե՞ս կարելի էր նման բան թույլ տալ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում:
Առաջ էլ էին մարդիկ Հայաստանից հեռանում: Դա բոլորին է հայտնի: Պատմականորեն այդպես է դասավորվել: Ես այն կարծիքին եմ (և շատերը նեղանում են ինձնից այդ կարծիքի համար), որ հայերը գաղթական, թափառական ազգ են: Եվ հեռանում են ոչ միայն նրանք, ովքեր աղքատ են: Այդ ի՞նչ չկա Հայաստանում, ինչո՞ւ են ձգտում հեռանալ երկրից, առաջ չէի հասկանում:
Երևի միայն Շանթն էր գործողության մեջ անկեղծ, որը հասարակական գիտակցության մեջ ինչ-որ բան փոխեց: Ամեն տեղ էլ գեղագիտություն, արվեստ կա, այդ թվում՝ Շանթի հեղափոխության մեջ, որտեղ արվեստ և՛ կա, և՛ չկա: Ուրիշ իրականության մեջ, օրինակ՝ հեքիաթի, ամեն ինչ հնարավոր է, հեքիաթն արդեն արվեստ է: Շանթն էլ հեքիաթի նման է, պրագմատիկ քաղաքական գործիչ չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը երկու տարի 200.000-300.000 ժողովուրդ պտտեցրեց, պտտեցրեց ու հանգիստ գնաց տուն:
Անկեղծորեն չգիտեմ՝ ինչպես է խաղս ստացվում, որովհետև ես կտրականապես հրաժարվել եմ որևէ կադր դիտել, վախենում եմ հիասթափվել: Արթուրի կարծիքով, ով շատ խիստ ռեժիսոր է, ամեն ինչ նորմալ է: Եթե որևէ բան չի հավանում, պահանջում է, որ ես կրկնեմ այնքան, մինչև իր ուզածն անեմ: Հիմնականում, ի զարմանս ինձ, 2 դուբլով ստացվում է: Հույսով եմ` հանդիսատեսն իմ խաղը շատ խիստ չի դատի:
Ոչ ոք չէր պատկերացնում, որ ժանգոտ մետաղները, ցեմենտով, այլ շինանյութով սարքված բաները կարող են քանդակ կոչվել: Բուրժուական տաբուներ կային, և իրենք այդ ստեղծագործությունները համարում էին խաբեություն: Ընդ որում՝ բեռնատարը բերել էին, որպեսզի աշխատանքները բարձեին, տանեին թափեին: Քանդակներն այդ աստիճանի զայրացրել էին վերնախավին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Բորիս Էյֆմանին:
Ֆիլմը նախատեսված է մինչև 16 տարեկանների համար: Ֆիլմում առաջ է քաշվում վերամշակման գաղափարը որպես աղբից ազատվելու այլընտրանքային տարբերակ:
Նոյեմբերի 6-ին Կանադայի Տորոնտո քաղաքում աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Հայկ Դեմոյանի մասնակցությամբ միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գրքին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակումների ծրագրերին: Քննարկումը կազմակերպել էր Զորյան ինստիտուտը:
Նոյեմբերի 9-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի շրջանավարտ Սոսե Կարախանյանի «Խաբկանք» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսը և հագուստի ցուցադրությունը: «Ցուցահանդեսի խորագիրը «Խաբկանք» է, քանի որ այս կյանքում խաբկանք ասվածն ինձ շատ է հանդիպել՝ թե՛ սիրո մեջ, թե՛ առհասարակ կյանքում»,- ասաց Սոսե Կարախանյանը:
«Ակտուալ արվեստ» մշակութային միությունն ամերիկյան Պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացրել է սոցիալական թեմաներով ռեգիոնալ 24-ժամյա կոմիքսի մարաթոն, որն, ի դեպ, նաև իրականացվում է Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում:
ԱՄՆ-ը ու Սովետը նույն բանն են, պարզապես Սովետն ինչ կար, դա էր, չէր թաքցնում, չոր, ցամաք կայսրություն էր, ԱՄՆ-ը նույն Սովետն է, բայց փայլեցրած, սիրունացրած, որ աշխարհը հիանա ու ձգտի դեպի այդ երկիր: Սովետն ու ԱՄՆ-ը նույն սիստեմն են: ԱՄՆ-ի ազատության մասին պատկերացումը հեղհեղուկ է:
Բզեզի վերածվելու հիվանդությունը վարակիչ է, այն կարծես թե Գրեգորից անցել է հորը` թուլությամբ, փնթիությամբ, կեղտով: «
Թալինի կանայք Մուշ, Կարս, Կարին (Էրզրում), Սասուն, Սեբաստիա, Տրապիզոն, Վան և Արևմտյան Հայաստանի այլ նահանգների ու քաղաքների անուններով տիկնիկներ են ստեղծում:
Այս օրերին Հայաստանում էր գտնվում Ավստրիայից ժամանած գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը, ում հրավերով և Ավստրիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ մեր երկիր էին ժամանել Ավստրիայի հայտնի ջազմեններ Քրիստոֆ Չեխը, Պիտեր Հերբերտը, Ֆաբիան Ռուկերը:
Մինչ ֆիլմի ցուցադրումը Հանրապետության Նախագահը «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում դիտել է բեմի վրա ընթացող շախմատի մրցաշարի ավարտական մասը: Միաժամանակյա խաղին երեխաների հետ մասնակցել են Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներ:
Պարզվեց, որ մենք հնարավորություն չունենք բնական գազը ներս տանելու որովհետև դրա համար օժանդակ շինություն է պետք: Իսկ այդ օժանդակ կառույցը ֆինանսներ է պահանջում, ինչը մենք չունենք:
Տեխնոլոգիաներն այսօր այնքան սրընթաց են զարգանում, որ լուսանկարիչը պետք է հասցնի դրանց հետևից և տիրապետի դրանց: Միևնույն ժամանակ, այսօր լուսանկարչության ասպարեզում բավական դժվար իրավիճակ է հատկապես հենց պրոֆեսիոնալների համար, ովքեր վաստակում են լուսանկարչությամբ:
Ինձ համար շատ դժվար է եղել քաղաքանկարն անել ժամանակակից քաղաքի ստենդներով, ակվարելով, դա ռիսկ է, բայց իմ երկարատև աշխատանքի արդյունքում գործերս սկսեցին վաճառվել: Ավելին՝ այդ ամենն իր գնահատականը ստացավ շատ ավելի միջազգային բարձր հարթակներում, քան հայաստանյան քննադատական, պրոֆեսիոնալ տարածքն է:
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի հանրահռչակման համար Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
«Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի անդամ Միքայել Ոսկանյանն այսուհետ հանդես կգա նաև «Miq’s art folk» նորաստեղծ քառյակի հետ:
Գեղեցկություն` գումարած խղճահարություն. ահա արվեստի ձևակերպմանն ամենամոտ բաները, որ մենք կարող ենք առաջարկել:
Հոկտեմբերի 19-ին Տավուշի թեմում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունը:
ՀՀ կառավարությունը որոշել է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել ավելի քան 22.5 մլն դրամ:
Ժապավենային աշխատանքը շատ բարդ է և անկանխատեսելի, քանի որ երկարատև աշխատանքի ընթացքում, հնարավոր է` ամբողջ լուսազգայուն մակերեսից ոչինչ էլ չստանաս, և, բնականաբար, կարող ես մի այնպիսի ստեղծագործություն ստանալ, որը մարդկանց կհուզի: