Բաժիններ՝

Լիլիթ Պիպոյան. «Ինչ ուզում եք՝ արեք, բոլորս ազատ ենք»

Երգչուհի, կատարող Լիլիթ Պիպոյանը մի առիթով ասել է, թե հայկական երաժշտությանը ծով է հարկավոր: Այսօր հանդիսատեսների խնդրանքով մեկնաբանելով իր այդ միտքը՝ երգչուհին ասաց. «Հայկական երաժշտությանը պետք է ծով և, իմ կարծիքով, հայ երաժիշտն ազատ է անել այն, ինչ ուզում է, ուզում է՝ դա լինի էլեկտրոնային, ուզում է՝ տախտակների վրա խփվի, ուզում է՝ ջրի խողովակներով փչի, ինչ ուզում եք՝ արեք, դուք ազատ եք, բոլորս ազատ ենք, ոչ մի արգելք չկա, իսկ դա նշանակում է՝ դուրս գալ բաց ծով, իսկ թե այնտեղ ինչքանո՞վ դա կլինի հայկական, ո՞ր գենը կխոսի, ո՞ր թաքնված երանգը դուրս կգա, դա արդեն ինքնըստինքյան կստացվի, ես կողմնակից եմ բացարձակ ազատության, ընդ որում, ցանկացած մեղեդի վերցրեք և ինչ ուզում եք՝ արեք դրա հետ, այստեղ հարցը միայն երաժշտական ճաշակն է, որ ինձ համար հետաքրքիր է, իսկ միջոցները բացարձակապես կապ չունեն»: Լիլիթ Պիպոյանը միայն խորհուրդ տվեց այդ ամենն անել ոչ թե՝ միայն բնազդով, այլ նաև` գիտելիքներով:

Իսկ այն հարցին, թե միշտ լինելո՞ւ են Հայաստանն ու հայկական երաժշտությունը, Լիլիթ Պիպոյանը պատասխանեց. «Հայկական երաժշտությունը միշտ կլինի: Հայաստանը միշտ կլինի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս