Բաժիններ՝

«Եթե ազնիվ ես լինում ինքդ քեզ հետ, փողն ինքն իրեն գալիս է»

Հայ նշանավոր 5 ժամանակակից երաժիշտներ այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում  հավաքված՝ բազմաթիվ երիտասարդների, երաժիշտների և օտարերկրացիների համար վարեցին երաժշտությանը վերաբերող զրույց, որի ընթացքում քննարկեցին, թե ինչպես է վերափոխվել հայկական երաժշտությունը` Ցեղասպանությունից 100 տարի անց, և եկան այն եզրակացության, որ մեր երաժշտությունն անբաժան է հայի ճակատագրից, երբեք չպետք է ամաչել հայկական երաժշտության մելամաղձոտ երանգից (ինչպես ընդունված է ասել հայ երաժշտության մասին) և գտնել նոր ուղիներ ու միջոցներ` ներկայացնելու աշխարհին մեր երաժշտությունը, որը, ըստ բանախոս երաժիշտների, երբեք չի մեռնելու:

Տիգրան Մանսուրյանը, Լիլիթ Պիպոյանը, կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը, Սերժ Թանգյանն ու Տիգրան Համասյանը ներկայացրեցին երաժշտությանն առնչվելու իրենց անցած ճանապարհը և հաստատեցին, որ երբեք չեն գնացել գայղթակղությունների ետևից ու հավատարիմ են մնացել բարձր արվեստին, սկզբունքներին:

Tumo (5)

Հանդիպմանը հաջորդած ասուլիսից հետո պատասխանելով 168.am-ի հարցին՝ թե, այնուամենայնիվ, որքանո՞վ է դրամը նպատակ եղել բարձր արվեստի ճանապարհին, և որտե՞ղ է սահմանը՝ արվեստի և դրամ աշխատելու մեջ, Տիգրան Համասյանը պատասխանեց. «Ինձ համար երբեք նպատակ չի եղել դրամ աշխատելը: Ես ազնիվ եմ եղել ինքս ինձ հետ, չեմ գնացել գայթակղությունների հետևից, իսկ երբ ազնիվ ես լինում՝ դրամն ինքն իրեն գալիս է»:

Կարդացեք նաև

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասվածին հավելեց, որ երաժիշտը պետք է ունենա փող, բայց հարցն այն է, թե նա կդիմանա՞ շատ փողին, կմոլորվի՞ այդ ունեցածի մեջ, թե՞ ոչ: Նա բերեց Պիկասոյի և Մոդիլիանիի օրինակը: «Երկուսն էլ հրաշալի նկարիչներ են եղել, բայց Մոդիլիանին եղել է կիսասոված, իսկ Պիկասոն` շատ հարուստ: Բայց երկուսն էլ իրենց արվեստին չեն դավաճանել: Այ, հարց է առաջանում` քանի՞ նկարիչ կարող էր Պիկասոյի պես հարուստ լինել և մնալ՝ իբրև արվեստագետ: Ինձ համար կարևորը ինքդ քեզ չդավաճանելն է»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:

Tumo (20)

Tumo (21)

Tumo (8)

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գրված իր հանրահայտ նամակից հետո, ի ՞նչ փոփոխություններ է տեսնում Հայաստանում, Սերժ Թանգյանն ասաց` ես դա ձեզ պիտի հարցնեմ. ի՞նչ փոփոխություններ կան` դուք ասեք, ես այստեղ չեմ ապրում:

Tumo (16)

Tumo (13)

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահին ուղղված նամակում աշխարհահռչակ հայազգի երաժիշտը գրել էր. «…Հարգելի Պարոն Նախագահ, խնդրում եմ հաստատել օրենքի իշխանություն մեկ ընդ միշտ, որպեսզի մարդիկ իրենց հարգված զգան օրենքի և դատարանների կողմից: Հայաստանի Սահմանադրությունը և օրենքները լավն են: Նրանց իրագործումն է պակասում: Մենք հոգնել ենք՝ լսելով այն ներդնողների մասին, ովքեր հեռանում են Հայաստանից թալանված, հոգնել ենք լսել անձնական շահերի համար քաղաքական ճնշումների մասին, քաղաքական շահեր հետապնդելով լրատվական միջոցներին ենթարկեցնելու մասին, դատարաններում անարդարության մասին, և այլն, և այլն: Շատերը կարծում են, թե քաղաքական մշակույթը փոխելու համար սերնդափոխություն է հարկավոր` կաշառակերությունից և բռնությունից ձերբազատվելու համար: Դուք կարող եք այն իրագործել հիմա: Ձեր նամակում Դուք ընդունեցիք, որ փոփոխություն հարկավոր է, և, կարծեմ, առաջարկեցիք, որ մտադրված եք լուրջ քայլեր ձեռնարկել այդ հարցում, որպեսզի մենք ստիպված չլինենք ևս 20 տարի սպասել այդ ազատությանը հասնելու համար: Դրա համար Ձեր ժողովուրդը հավերժ Ձեզ երախտապարտ կլինի, Սերժ»:

Երաժշտական հանդիպման և ասուլիսի մանրամասները` քիչ ուշ:

Լուսանկարները՝ 168.am-ի և «Թումո» կենտրոնի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս