Մինչև ո՞ւր կարող է հասնել մշակույթի ձայնը և որքանո՞վ է այն ազդեցիկ

168.am-ի հարցերին պատասխանում են երգահան Արա Գևորգյանն և Դանիել Դեքերը

 – Պարոն Գևորգյան, արդեն բազում տեսահոլովակներ կան ցեղասպանության վերաբերյալ: Ինչպի՞սն են Ձեր տպավորությունները՝ որպես երաժիշտ:

– Ես շատ ուրախ եմ և գոհ եմ, որ տեսահոլովակներն այդ թեմայով շատ են: Միշտ ասել եմ, որ բացի պառլամենտական գործիչների, պատմաբանների, ակադեմիկոսների, ցեղասպանագետների՝ այս ուղղությամբ կատարած աշխատանքներից, շատ կարևոր է մշակույթի խոսքը, ձայնը, ասելիքը՝ միջազգային հարթակում: Մշակույթի շրջանակները շատ ավելի լայն են: Այն հասարակությունը, որ չի առնչվում քաղաքականության հետ, տեղյակ չէ, որ կա այնպիսի հարց, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը: Իսկ մշակույթի լեզվով իմանում են բոլորը:

– Ըստ Ձեզ մինչև ո՞ւր կարող է հասնել այդ ձայնը: Եվ արդյո՞ք նմանօրինակ հարցերում փոփոխություն մտցնողը կամ գոնե ազդեցություն թողնողը մշակույթի ձայնն է: Ի վերջո, գլխավոր խնդիրների մասին այլ մարդիկ են որոշումներ կայացնում:

– Մեծ նշանակություն ունի, թե ինչ որակի, մակարդակի և ասելիքի հիման վրա է արված տվյալ մշակութային աշխատանքը: Օրինակ, տեսահոլովակներում, որտեղ երգում է, խորհրդանշական ասված՝ ամբողջ աշխարհը՝ 20 տարբեր ազգի ներկայացուցիչներ, երգում են մի գլխավոր ասելիքի մասին:

– Օրինակ, «We are the world» ե՞րգը:

– Օրինակ, դա: Տեսեք, թե ինչպես է մնում և ցնցում աշխարհն իր ասելիքով:

– Այո, բայց դա խաղաղության երգ է և այնտեղ չկա մեղադրանք մեկ այլ ազգի հասցեին:

– Ամեն օր նմանօրինակ երգեր հո չե՞ն ծնվում: Այս տեսակ նախագծերը, որտեղ ընդգրկված են տարբեր ազգության երգիչներ՝ հայտնի կամ ոչ այնքան, բայց ամեն մեկն իր երկիրն է ներկայացնում: Նման նախագծերը հետաքրքիր են այն իմաստով, որ համամարդկային են: Դատապարտման առումով իմ հաստատ ասելիքը կայանում է նրանում, որ երբ Թուրքիան իրեն սկսի ավելի ճնշված զգալ, իսկ այդ օրը կգա, քանի որ ամեն տեղից նույն ցեղասպանություն թեման է լսում՝ ռադիո, հեռուստատեսություն, կինո, երաժշտություն, նա մի օր կընդունի իր մեղքը: Այդ կարգավիճակում գտնվող ցանկացած մեկը ինչ-որ մի օր հոգնելու է և մեղա է գալու: Ուրեմն՝ մեր այս աշխատանքները զուր չեն անցնելու:

Դանիել Դեքերը ևս պատասխանեց մեր հարցին, թե մինչև ո՞ւր կարող է հասնել մշակույթի ձայնը և որքանո՞վ է այն ազդեցիկ ցեղասպանության պես լուրջ հարցում:

– Կարծում եմ այն կարող է փոփոխություններ իրականացնել: Տարբեր բաներ են՝ խոսել քաղաքական գործչի և սովորական մարդու հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս