Բաժիններ՝

Տիգրան Մանսուրյանը խոստացավ լսել «The Beautified Project»-ի՝ «Արագիլ» երգի իրենց տարբերակը և կարծիք հայտնել

Այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «The Beautified Project» խմբի անդամ Անդրե Սիմոնյանը Տիգրան Մանսուրյանին նվիրեց «Արագիլ» երգի իրենց տարբերակի ձայնագրության երիզը: Նա խնդրեց մաեստրոյին լսել և իր կարծիքը հայտնել երգի այդ տարբերակի վերաբերյալ: Տ. Մանսուրյանը մեծ ուրախությամբ վերցրեց ձայնագրության երիզը, խմբի անդամների կոնտակտները և խոստացավ անպայման լսել ու իր կարծիքը հայտնել:

Հիշեցնենք, որ օրերս ասուլիսի ժամանակ խմբի տղաները ասել էին, թե քանի որ իրենք բոլորն էլ հայրենադարձներ են, որոշել են Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ թողարկել մի երգ, որը կխրախուսի Սփյուռքի հայերին գալ հայրենիք. «Խոսքը Ալեքսեյ Հեքիմյանի «Արագիլ» երգի մասին է: Այդ երգը կթողարկվի ապրիլի 26-ին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930