Գրականության մեջ ամենահայտնի եղբայրներ Արկադի և Բորիս Ստրուգացկիները ոչ միայն գրող-ֆանտաստներ են, նրանք միլիոնավոր մարդկանց կուռքն են դարձել: Իրենց՝ ապագայի, աշխարհի և մարդու մասին գրքերը շատերի համար դարձել են կյանքի անբաժանելի մաս:
Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հերթական անգամ կներկայանա օտարերկրյա բեմում՝ ղեկավարելով Ռուսաստանի հեղինակավոր նվագախմբերից մեկը՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան):
Հունվարի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի վերաբերյալ «Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը, որը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին:
Վերականգնելու և ցուցադրելու նպատակով անվանի նկարչի կտավը Ազգային պատկերասրահին կհանձնի Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:
«Ֆիլմը իր և թերություններով, և առավելություններով տարբերվելու է հայ իրականության մեջ նկարահանված մյուս ֆիլմերից: Մենք նախ կարևորել ենք այն, որ աշխատանքում կարևորը նյութականը չէ, այլ մարդկային աշխատասիրությունն ու միասնությունը»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Անդրանիկ Տոնոյանը:
Հունվարի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Համերգը կայացել է Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում։
Փարիզի Լուվրը համարվում է աշխարհի ամենակարևոր թանգարաններից մեկը, որն իր արխիվներում է հավաքել տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու դարաշրջանների գեղարվեստական և պատմական մասունքները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ
20-րդ դարի հայ արվեստի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի գեղանկարիչ, գունավոր տպագրության փայլուն մասնագետ Քաջազի (Քաջազունի Քեչեճյան, 1924-2004 թթ.) ստեղծագործական ժառանգությունը:
Հաճախ եմ խորհում այս մասին ու չեմ հասկանում` ո՞ր մեկն է: Երբեմն մտածում եմ` արդյո՞ք ճիշտ արեցի, որ այս ուղին ընտրեցի:
«Ակումբներում էլ չեմ երգի. հավեսս առա, էլ ինձ հետաքրքիր չէ: Առաջիկա համերգը լինելու է այս դեկտեմբերի վերջին. օրը որոշված չէ, բայց հավանաբար այս ամսվա մեջ. Ռազմիկ Դավոյանի և իմ համատեղ երեկոն կլինի «Մոսկվա» կինոթատրոնում»,- ասում է Վահան Արծրունին:
«Քանի որ դաշնակից տերությունները հայտարարել են, որ կայսրը հանդիսանում է Եվրոպայում խաղաղություն հաստատելու միակ խոչընդոտը, կայսրը հավատարիմ իր երդմանը, ազդարարում է, որ նա հրաժարվում է իր և ժառանգների օգտին Ֆրանսիայի և Իտալիայի գահերից և չկա անձնական այնպիսի զոհաբերություն (նույնիսկ կյանքը) որ նա պատրաստ չլիներ նվիրաբերել Ֆրանսիայի շահերին»:
Դեկտեմբերի 21-ին Լեհաստանի Կոտովիցա քաղաքի NOSPR համերգասրահում Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Անչափ հաճելի է համագործակցել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ, որը միշտ ողջունում և սատարում է մշակույթի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնությունները:
«Իմ տարիքում, երբ հասցրել եմ այսքան բան անել, շատ երևալ պետք չէ: Կարծում եմ պետք է, որ ամեն անգամ մեկ քայլ առաջ մտածես, որպեսզի որակ լինի և ժողովուրդն էլ կարոտի քեզ` մտածելով, թե այս անգամ ինչ ես ներկայացնելու»,- ասում է նա:
«Ես հասկացել եմ, որ իմն ավելի շատ պրոդյուսերական աշխատանքն է, քան նվագելը: Ես այդպես զգացի և շատ սիրելով երաժշտությունը` որոշեցի՝ մնալով երաժշտության մեջ, ստեղծել երաժշտական նախագծեր, դուետներ, նվագախմբեր…»,- ասում է Արթուր Ասատրյանը:
Երբեմն դու պետք է վազես, որպեսզի հասկանաս, թե ով կվազի քո ետևից: Երբեմն դու պետք է մեղմ խոսես, որպեսզի հասկանաս, թե իրականում ով է լսում քեզ: Երբեմն դու պետք է հետքայլ անես, որպեսզի հասկանաս, թե ով է կանգնած քո կողքին: Երբեմն դու պետք է սխալ որոշումներ կայացնես, որպեսզի հասկանաս, թե ով է քեզ հետ, երբ ամեն ինչ քանդվում է:
Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո, արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաև սիրել:
Delos ստուդիայի թողարկած Virtuoso Rossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում:
Մշակույթի ոլորտում իրականացրած բարեգործական գործունեության համար՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Սառա Եսայանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Ձեռնարկները նախատեսված են մասնագետների, երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ինչպես նաև համապատասխան հետաքրքրություններով ընթերցողների լայն շրջանակի համար:
1904թ. Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը` սուլելով ինչ-որ երաժշտություն, քայլում էր ճանապարհով: Երբեմն կանգ էր առնում և հարգալից գլուխ տալիս հանդիպած պարոններին:
«Ազատությունն այսօր, այսպես ասած, սահմանները կորցրել է: Ես գռեհկությունը և ազատությունը տարբերում եմ իրարից: Օրինակ` ես, մեկ տարուց ավելի է, չեմ նկարում քաղաքական երգիծանկարներ. նախ` շահագործեցին իմ նկարները, և դա ինձ դուր չեկավ, քանի որ առանց իմ թույլտվության էին անում»,- ասում է նա:
Մարոկկոյի թագավորության մայրաքաղաք Ռաբաթում անցկացվող իշխանուհի Լալա Մերյեմի անունը կրող և նրա հովանավորությամբ անցկացվող դաշնամուրի միջազգային մրցույթի ժամանակ (Concours International de Piano Son Altesse Royale la Princesse Lalla Meryem) հայ դաշնակահար Արեգ Դաղլյանը «Մեծ վարպետություն և բարձր որակ» անվանակարգում գրավել է 3-րդ տեղը:
Անուշ Ասլիբեկյանի «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն հեղինակի երկրորդ գիրքն է, որտեղ ընդգրկված են 11 պատմվածք և մեկ վիպակ: Ինչպես նախորդ՝ «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուում, այնպես էլ այս նոր ժողովածուում հեղինակն առաջադրում է իր ուրույն ձեռագիրն ու գեղագիտությունը: Գիրքն արդեն իսկ մեծ հետաքրքրություն և սպասում է առաջացրել Ասլիբեկյանի ընթերցողների շրջանակում, հատկապես այն ընթերցողների, որոնք պարբերաբար ներկա են եղել այս տարվա ընթացքում գրականագետ Անի Փաշայանի կողմից նախաձեռնված՝ գրողի հետ մի շարք հանդիպումների և ժողովածուում ընդգրկված մի քանի ստեղծագործությունների ընթերցում-քննարկումներին:
Խ. Ազիզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր նկարիչ միշտ հետաձգում է իր ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ մտածելով, որ դեռ շուտ է, բայց այս անգամ վերջապես որոշում կայացվեց նման ցուցահանդեսի բացման. «Նկարիչը պետք է այնպիսի աշխատանքներ ներկայացնի, որ մարդկանց թվա, թե դրանց հեղինակները տարբեր մարդիկ են: Նկարիչը չի կարող ամեն ինչ նույն ձևով, նույն գույնով, նույն տրամադրություններով ներկայացնել: Հենց դա է պատճառը, որ ամեն նկար յուրովի ու տարբեր ոճերի մեջ եմ ներկայացրել»:
«Քութաիսսկի՝ արվեստը փակ տարածքում» ցուցահանդեսը նոյեմբերի առաջին կեսին անցկացվել է Քութաիսի քաղաքի նախկին բանտի տարածքում։ Բանտը չի գործում 2005 թվականից. տեղացիներն այն անվանում են ռուսերեն «Քութաիսսկի» բառով։ Գարիկ Ենգիբարյանը նախկին բանտի պատուհաններին տեղադրել է վերջին տարիներին տարբեր երկրներում բերանը կարելու միջոցով իրենց բողոքն արտահայտած մարդկանց լուսանկարները։
Պատասխանելով հարցին, թե այդքան սիրելով թատրոնը՝ ինչո՞ւ, ի վերջո, չի վերադառնում Հայաստան՝ դերասանուհին պատասխանեց, որ իրեն պարզապես չեն կանչում այստեղից, իսկ այնտեղ թոշակ է ստանում և իր համար ապրում:
System of a Down խմբի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ աշխարհահռչակ խումբը սկսում է իր «Wake Up The Souls Tour» համերգային շրջագայությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
«Մարդն ինչ ընտրություն էլ կատարում է իր կյանքում՝ պետք է գիտակցված անի: Եվ եթե ինչ-որ բանից հրաժարվում է, պետք է նժարի մյուս կողմում դրվի համարժեք մի այլ ընտրություն: Կարևոր է հասկանալ՝ հանուն ինչի կատարեցինք այս կամ այն ընտրությունը մեր կյանքում»,- ասում է Հրաչուհին: