«Եթե նույնիսկ համաձայնեմ մեկնել Թուրքիա, այնտեղ չի լինի տաշի-տուշի»
Երգահան Արա Գևորգյանը՝ խոսելով իր առաջիկա շրջագայությունների մասին, տեղեկացրեց, որ հրարվեր ունի նաև Թուրքիայից. Թուրքիայի հայ համայնքը հրավիրել է իրեն Թուրքիայում համերգ ունենալ: «Սակայն խնդրել եմ, որպեսզի ես պատասխանը տամ միայն ապրիլի 24-ից հետո: Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է տեղի ունենում միջազգային դաշտում, թուրքական կառավարության մոտ…
Եթե նույնիսկ համաձայնեմ, մեկնել Թուրքիա, այնտեղ չի լինի տաշի-տուշի, այլ կլինի նույն պահանջներով, նույն ոգեկոչմամբ համերգ: Այդ իսկ պատճառով, չգիտեմ՝ այդ համերգը կկայանա՞, թե՞ ոչ: Հրավեր ունեմ նաև Պարսկաստանից, որտեղ երբեք չեմ եղել: Ինձ համար շատ կարևոր եզրափակիչ ելույթ կա և Կրեմլի դահլիճում, և Մարսելում, Լեոնում, և Փարիզի Օլիմպիա դահլիճում: Կարծում եմ, շատ մեծ պատիվ է ցանկացած արվեստագետի, երաժշտի համար Փարիզի Օլօմպիա դահլիճում համերգ ունենալը»: