Նյույորքաբնակ նշանավոր դաշնակահար Շահան Արծրունին ասում է` մեծ ջանքեր է գործադրել` պնդելով, որ Ախթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցու մուտքին դրված բացատրական ցուցանակում անգլերեն և թուրքերեն լեզուներով ավելացվի այսօր արդեն առկա «հայկական» բառը։
«Կերպարների գաղափարը հետաքրքիր, անսպասելի և զարմացնող էր եվրոպացի հանդիսատեսի համար, այդ մասին էին վկայում արձագանքները։ Գուցե մեր երկրպագուների համար դիմահարդարումը տարօրինակ էր, բայց հավատացեք, դա չափազանց ազդեցիկ, էկզոտիկ և հետաքրքիր էր այլազգի հանդիսատեսի համար»,- ասում է Ինգա Արշակյանը:
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Լեոնիդ Ենգիբարյանի քանդակի այսօրվա ճակատագրի մասին ու հիշեց նաև դրա պատմությունը: 1992-1993 թվականներին, երբ Երևանի քաղաքապետը Համբարձում Գալստյանն էր, մի օր Լևոն Թոքմաջյանին իր մոտ է կանչում ու առաջարկում՝ հենց քանդակագործի ցանկությամբ մի երկու բան անել քաղաքի համար: «Տենց բան հազվագյուտ ա լինում, գիտեք…»,-ասում է քանդակագործը:
Մայրս ինձ միշտ ասում էր. «Եթե դու զինվոր լինես, ապա գեներալ կդառնաս, իսկ եթե հոգևորական՝ անպայման քահանայապետ»։ Դրա փոխարեն՝ ես դարձա նկարիչ և Պաբլո Պիկասոն։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
– Չցանկանալը` հայտնի դառնալ, և չձգտելը` տարբեր հասկացողություններ են։ Ես ուզո՛ւմ եմ հանրահայտ լինել։ Ըստ էության, իմ մասնագիտության մեջ դա հաջողության մի յուրօրինակ ցուցանիշ է։ Այլ հարց է ձևաչափը։ Կարելի է անընդմեջ վազվզել այս ու այն հարցազրույցին կամ հեռուստահաղորդմանը, և վաղ թե ուշ կդառնաս ճանաչելի, բայց դա կլինի անցողիկ երևույթ։ Ես կուզենայի, որ հանրաճանաչությունը լիներ ուղիղ համեմատական` արած գործերի որակին, ոչ թե որոշվեր լրագրողների հետ հանդիպումների քանակով։
«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի ռուսալեզու տարբերակը, որի պրեմիերան մարտի 8-ին կայացել էր Մոսկվայում, այսօրվանից հասանելի է Համացանցում: Հնդկահայքի մոռացված պատմության մասին բացառիկ մանրամասներ ներկայացնող ժապավենը «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Անծանոթ հայեր» ֆիլմաշարի մասն է: Այն նկարահանվել է հանրության միջոցներով և չի հետապնդում կոմերցիոն նպատակներ:
Որոշ նկարիչներ կարողանում են իրենց ստեղծագործությունները հրաշալիորեն համադրել շրջապատող միջավայրի հետ: Նրանց հաջողվել է փողոցների տարբեր անկյուններ վերածել հետաքրքիր աշխատանքների:
Տնօրենի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան, ընտրության պահին լինի 65 տարեկանից ցածր տարիքի, ունենա գիտակազմակերպչական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ պետք է համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական ուղղություններից մեկին: Թեկնածուների առաջադրման համար կարող են դիմել մինչև մարտի 18-ը:
Ճապոնական մշակույթի հանելուկային և անիմանալի լինելու մասին կարելի է խոսել ժամերով, քանի որ այն խիստ տարբերվում է եվրոպականից։ Եվ այսօր էլ աշխարհի ամենաժամանակակից և տեխնոլոգիական զինվածությամբ հավասարը չունեցող երկիրը պահպանում է կապն իր արմատների և ավանդույթների հետ։
Նորա Արմանին դերասանության և կինոռեժիսուրայի մրցանակակիր է, ով ունի մեծ ճանաչում միջազգային բեմերից և էկրանից տաբեր լեզուներով: Նա կազմակերպում և իրականացնում է ֆիլմերի ցուցադրման հանդիսություններ և հյուրընկալում միջազգային և Միացյալ Նահանգների ֆիլմերի փառատոններ՝ ACI-ը Լոս Անջելեսում և Քենեդի կենտրոնը Վաշինգտոնում:
Ոսկե մեդալ ստանալու առիթով Բաբկեն Սիմոնյանն ասել է. «Երախտագիտությամբ ու հպարտությամբ ընդունեցի Սերբիայի Հանրապետության պետական բարձր պարգևը, որ անձամբ շնորհեց նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Այդ մեդալը կհարստացնի իմ ստեղծագործական կենսագրությունը: Նման ամեն մի պարգև նոր գործ ձեռնարկելու լավ խթան է, նաև` անմոռանալի իրադարձություն է իմ կյանքում, իսկ մյուս կողմից` մեծ պատասխանատվություն հայ և սերբ ժողովուրդների առջև: Հայաստան կվերադառնամ հրաշալի տպավորություններով և կշարունակեմ Աստծո կողմից ինձ տրված առաքելությունը»:
97-ամյա Քըրքորյանի կարողությունը գնահատվում է 4 միլիարդ դոլար:
Սամվել Մկրտչյանը մեզ հետ չէր: Նա հեռացավ մի ձմեռային սառնաշունչ օր` անցած տարվա դեկտեմբերի 7-ին, երբ Հայաստանը նշում էր Երկրաշարժի տարելիցը: Նա գնաց` այդպես էլ չտեսնելով իր հարազատ Գյումրիի վերածնունդը: Գյումրիի, որը նրա համար բաց վերք էր: Շատ տարիներ առաջ նա արժանացավ Երեւանի մամուլի ակումբի լավագույն հրապարակախոսության ամենամյա մրցանակին` իր «Գյումրի. 12-ամյա հոգեվարք» հոդվածի համար:
«Աղասի Այվազյանն ինձ չի պատկանում արդեն, ես ուղղակի որպես քամի փչում եմ նավի առագաստը, որ առաջ գնա: Ես դեռ որքան կարողանում՝ անում եմ իմ 77 տարեկան հասակում, կհասցնե՞մ՝ կանենք, չե՞մ հասցնի՝ ո՞վ գիտի՝ ի՞նչ կլինի: Ինչ էլ որ լինի, Աղասի Այվազյանի անունը պատկանում է ժողովրդին, հիմա չեն կարդա, որոշ ժամանակ հետո կկարդան: Մենք ինչպես ենք կարդում Հոմերոս…»:
«Ինքներս մեզ հետ անկեղծ լինենք, չխաբենք ինքներս մեզ, չզբաղվենք սնապարծությամբ»,- Տիգրան Պասկևիչյանի խոսքերն են, և թերևս հենց այս սկզբունքով ապրելով էլ՝ նա վաստակել է անունը, որի շուրջ մեկ օրվա մեջ կարող են համախմբվել հարյուրավոր մարդիկ:
Ապրիլի 24-26-ը մասնակցելու ենք Թբիլիսիիում կայանալիք մի փառատոնի։ Ես ինքս չեմ հասկանում, թե ինչպես կարելի էր նման օր ընտրել փառատոնի համար, որն իրականում այնպես են կազմակերպել, որ մերժելը շատ դժվար է։
Երևանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի առաջին նիստում հաստատել է Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունվարի 15-ի «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 22-Ա որոշումը, ինչպես նաև նորաստեղծ ՀՈԱԿ-ի կանոնադրությունը:
Ֆրանսիայի Հայկական թանգարանը բացվել է 1953 թվականին Փարիզում:
«Համերգի չկայանալու բուն պատճառը Անտոնիո Կոնսալեսը և մենք կապում ենք Կարեն Դուրգարյանի ոչ հարգալից վերաբերմունքի հետ Անտոնիո Կոնսալես անձի նկատմամբ», – «Ազատության» հետ զրույցում ասաց չկայացած համերգի մենեջեր Դավիթ Խաչատրյանը:
Սերժ Թանգյանը նշել է, որ «System of a Down» խումբը մինչ այժմ Հայաստանում ելույթ չի ունեցել՝ ավելացնելով, որ ելույթը հավանաբար սփռվի հեռուստատսությամբ կամ համացանցով, «որպեսզի բոլոր փափագողները մեզի հետ ըլլան Երևանի Հանրապետության հրապարակ»։
Հայաստանի Ազգային Պատկերասահից 168.am-ին հայտնեցին, որ Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը ոչ թե ազատվել է աշխատանքից, ինչպես նշում են ոմանք, այլ՝ ըստ կարգի, թոշակի է անցել, քանի որ լրացել է նրա 65-ամյակը:
ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր տեղի է ունեցել Երևանի Կոմիտասի նորաբաց թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը:
Մադրիդի վանքում գիտնականները հայտնաբերել են մարդու մնացորդներ և դագաղ, որոնք, հնարավոր է, պատկանում են իսպանացի նշանավոր գրող, «Դոն Քիշոտ» վեպի հեղինակ Սերվանտեսին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաև մեծանուն գրողի ընտանիքի անդամները՝ կինը և որդին: Նշենք, որ փետրվարի 12-ին լրանում է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը, և կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել անվանի գրողի հոբելյանը:
Հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնի՝ Էդգար Հովհաննիսյան ֆեստի հերթական համերգը։
«Լևիաթանն» անհատի և իշխանության բախման մասին է: Ավելի ստույգ` իշխանության կողմից անհատին ոչնչացնելու, կուլ տալու մասին: Ֆիլմի պայմանական իրականության մեջ իշխանությունը գավառական քաղաքապետի և վարդապետի միասնությունն է, որ Զվյագինցևին ներկայանում է Աստվածաշնչյան երկգլխանի հրեշ Լևիաթանի կերպով:
Քայլում ես Երևանի կենտրոնական փողոցներով, ու հանկարծ միանման անցորդների մեջ հայտնվում է մեկը, ով տարբերվում է բոլորից` իր վառ, գունեղ մազերով, համարձակ քայլվածքով, կարճ շրջազգեստով: Այդ աղջիկը Սերինեն է, հայտնի Սերինեն, ով չի նկատում ոչ ոքի ու ապրում է իր ստեղծած աշխարհում: Աշխարհում, որը լի է ճապոնական անիմե մուլտֆիլմի հերոսներով ու հազարավոր երազանքներով: Ինքն էլ իր ստեղծած հերոսներից մեկն է` ամենագունեղն ու իրականը. նա ճապոնական մուլտաշխարհից եկած Սերինեն է:
Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմը դեռևս էկրաններ չբարձրացած՝ արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն վայելել հանրության կողմից: Ինչպես հայտնի է՝ այն նվիրված է 2006թ. մայիսի 3-ին Երևան-Սոչի անավարտ թռիչք կատարած ինքնաթիռի զոհերի հիշատակին:
«Մենք այսօր շատ-շատ խնդիրներ ունենք, ու հենց կանայք տանը խնդիրներ ունեն: Սեփական ուժերը թերագնահատելը վտանգավոր է. վախը մարդու թշնամին է: Եվ չմոռանանք, որ տղամարդկանց կինն է կյանքի բերում»,- ասում է նա: