168.am-ն օսկարակիր կոմպոզիտոր Ալլա Ռաքա Ռահմանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հենց Հայոց ցեղասպանության թեման ընտրեց իր դեբյուտային ֆիլմի համար։
Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ հունիսի 15-ին Երևանում հանդես կգա համերգային ծրագրով:
0-ականներին Հայաստանում զարգացում էր ապրում տիկնիկային մուլտիպլիկացիան, որն ինձ չափազանց շատ էր դուր գալիս: Հետաքրքիր մուլտեր էր ստեղծում Արմեն Միրաքյանը: Մասնագիտությամբ դրամատիկ թատրոնի ռեժիսոր եմ, հավանաբար դա էր պատճառը, որ ինձ գրավում էր տիկնիկային մուլտերի ծավալայնությունը, խորությունը:
«Հայաստանը շատ երաժշտական երկիր է: Իմ կարծիքով՝ ջազն ու բլյուզն այստեղ շատ սիրում են ու հասկանում: Իմ տեղացի ընկերներն ինձ ուզում են համոզել, որ վատ երաժշտություն, ամեն դեպքում, գոյություն ունի, բայց ես այդպես չեմ կարծում: Նրանք ինձ ասում են՝ «արի, դնենք Արմենչիկ քո համար», ես ասում եմ՝ «ինչո՞ւ ոչ, ինձ դուր է գալիս»: Ամեն ինչ կախված է ձեզանից. ինչպես եք ձեզ զգում, ինչ եք սիրում, պետք չի սահմանափակել»:
Այսօր` մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան, որին ներկա էր նաև աշխարհահռչակ շանսոնյեն: Բալետային ներկայացումը բեմադրված էր Շառլ Ազնավուրի 12 երգերի հիման վրա` «Je m’voyais déjà», «Les comédiens», «For me formidable», «Pour faire une jam», «Je t’attends» և, իհարկե, «La bohème»:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում առաջին անգամ Երևան և ընդհանրապես տարածաշրջան կժամանի հանրահայտ դաշնակահար Արկադի Վոլոդոսը:
Կաննի կինոփառատոնի 2017 թվականի գլխավոր մրցանակն ստացել է շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը:
2017թ.-ի մայիսի 25-28-ը Ստոկհոլմում (Շվեդիա) կայացավ միջազգային երաժշտական մրցույթ, որին Հայաստանից մասնակցեցին Անի և Աննա Աթայանները /դաշնամուր/:
Հանրապետությունում 2016 թվականին ըստ 798 գրադարանից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, գրադարանային հավաքածուն (ֆոնդը) կազմել է 18.9 մլն. օրինակ:
Այսօր տեղի ունեցավ ֆրանսիական Լազուրի ափին ընթացող Կաննի 70-րդ կինոփառատոնի փակման արարողությունը, ինչն էլ նշանակում է, որ արդեն հայտնի են փառատոնի հաղթողների անունները:
«Ցանկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Հաղպատի վանքի եւ Սանահինի վանական համալիրի հայտում ավելացնել նաև Սանահինի կամուրջը: Սակայն դա երկար գործընթաց է և կարող է տարիներ տևել»,- ասել է փոխնախարարը:
Բեմադրող խորեոգրաֆը և սցենարի հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Աստղիկ Ստեփանյանը, լուսային ձևավորման նկարիչն է Էդգար Մուրադյանը: Ներկայացման համար օգտագործվել են Ազնավուրի այնպիսի հանրաճանաչ երգեր, ինչպիսիք են «Je m’voyais déjà», «Les comédiens», «For me formidable», «Pour faire une jam», «Je t’attends» և, իհարկե, «La bohème»:
Կաննի 70-րդ կինոփառատոնի ընթացքում` մայիսի 18-26-ը, կինոշուկայում առաջին անգամ Հայաստանը ներկայացավ Village International/Pantiero հատվածում՝ 226 համարի տակ գործող Հայաստանի Հանրապետության տաղավարով, որտեղ փառատոնի անցկացման ողջ օրերին հաջողելու իրենց շանսերը փորձեցին հայաստանյան կինոարտադրության երեք՝ «Բարս մեդիան» ներկայացնող «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակում» և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» կինոնախագծերը:
Այս տարի, Կաննի 70-րդ կինոփառատոնի ընթացքում` մայիսի 18-26-ը, կինոշուկայում առաջին անգամ Հայաստանը կներկայանա Village International/Pantiero հատվածում՝ 226 համարի տակ գործող Հայաստանի Հանրապետության տաղավարով, որտեղ այս օրերին հաջողելու իրենց շանսերն են փորձում «Բարս մեդիան» ներկայացնող «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակում» և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» կինոնախագծերը: Այնուամենայնիվ, Կաննի կինոշուկա Հայաստանը բերել է նաև ոչ միայն հաղթած երեք նախագծերը. հայկական տաղավարում են հայտնվել նաև մրցույթից դուրս կինոնախագծեր, որոնք օգտագործելով հայկական տաղավարի հնարավորությունները` կներկայացվեն այստեղ:
ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը Մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնում հասարակական հիմունքներով կկանոնակարգի ազգագրական երգ-երաժշտության ոլորտը:
Իսրայելցի ջազկոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենն իր եռյակի հետ առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում:
Ասում եմ անունս, և, եթե այլ մանրամասների կարիք չկա, չեմ նշում դրանք։ Պաշտոնական դիմելաձևը չեմ սիրում, անուն-հայրանունով դիմելաձևը չեմ կարողանում առանց ժպիտի օգտագործել, չեմ կարողանում լուրջ վերաբերվել մարդկանց, որոնց ընդունված է դիմել այդպես։ Գերադասում եմ դիմել անվամբ և սիրում եմ, որ ինձ են դիմում այդպես։
Մինչ ֆրանսիական Լազուրի ափին շարունակվում է հոբելյանական 70-րդ կինոփառատոնը, 168.am-ի տեսախցիկը շրջել է կինոփառատոնի գլխավոր կենտրոնում, հասել Palais De Festival, ինչպես նաև՝ շրջակա տարածքներ, որտեղից մեր ընթերցողներին ենք ներկայացնում live տեսանյութ այն մասին, թե ինչպես է ընթանում փառատոնային օրը՝ տեղում Կաննում:
«Նրա նման մարդիկ 200 տարին մեկ են ծնվում: Նա մեծագույն արտիստ է, որի առաջ պետք է խոնարհվել: Այս համերգին մեր հարգանքն ենք արտահայտելու նրա հանդեպ»:
Այս պահին ֆրանսիական ոստիկանական ուժերն ու սակրավորներն աշխատում են Կաննի կինոփառատոնի գլախավոր կենտրոնում՝ Palais De Festival, որտեղից էվակուացնում են բոլորին՝ հորդորելով պատշաճ հեռավորություն պահպանել փառատոնային կենտրոնից, իսկ կառույցի ներսից դուրս են հրավիրվում այնտեղ մնացած մասնակիցները:
Ֆրանսիական լազուրի ափին մեկնարկել է Կաննի 70-րդ հոբելյանականը՝ այստեղ հավաքելով համաշխարհային կինեմատոգրաֆի հսկաներին: Օդում կախված կինոտոնի զգացողությունը հաճելի կերպով և ամենայն հաջողությամբ մոռացնել է տալիս հոգնեցնող ճանապարհի հետևանքները, սակայն այս տրամադրությունը երկար շարունակվելու քիչ հավանականություն ունի, եթե այստեղ ես աշխատելու նպատակով:
Շատ եմ սիրում ամենատարբեր ժանրերի ֆիլմեր դիտել՝ արտ հաուս, նոր հոլիվուդյան բլոքբաստերներ, հաճույքով եմ նայում նաև հին հանճարների՝ Ֆելինիի, Անտոնիոնիի, Բերգմանի ֆիլմերը։ Երբ գնում եմ կինոթատրոն ֆիլմ դիտելու՝ կտրվում եմ ամեն ինչից, հանգստանում եմ և հաճույք եմ ստանում ֆիլմից՝ պոպկորնով և որևէ գազավորված ըմպելիքով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարին տիրացել էին նացիստները, բայց կարճ ժամանակով: Երբ գերմանացիները նկարով Փարիզից ուղեւորվում էին Մորավիա, կանգնեցվել են ֆրանսիական Դիմադրության մարտիկների կողմից:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի բազմաթիվ պարգևների թիվն ավելացավ ևս մեկով:
«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ, երբ սկսեց ցուցադրվել «Արմենիա» հեռուստաալիքով: Ե՛վ սցենարը, և՛ դերասանական կազմը ստիպում են, որ հազարավոր հեռուստադիտողներ հմայված դիտեն հեռուստասերիալը: Սեր, պայքար, մշակույթ, ավանդույթներ… Այս ամենի հետ մեկտեղ հմայիչ դերասաններ… Եվ գլխավոր դերում դերասան, մոդել Բարուն Սոբտին…
Երևանի մշակութային կյանքի անբաժան մասն է կազմում Երևանի Կամերային թատրոնը, որն առանձնանում է իր յուրահատուկ խաղացանկային ձևաչափով և միշտ կարողանում է նրբորեն ներկայացնել հումորով համեմված դառն իրականությունը։ Ինչպե՞ս է դա ստացվում, մեզ հետ զրույցում պարզաբանում է թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր Լուսինե Երնջակյանը։
Քրիստոնեությունը հայի ազգային բնորոշման կարեւորագույն մասն է, համոզված է Հայաստանի բնակչության 82 տոկոսը: Այս մասին են վկայում անվանի PEW կենտրոնի՝ Եվրասիայում եւ Արեւելյան Եվրոպայում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
Մոտ ժամանակներս Երևանում կկայանան մյուզիքլի մանկական թատրոնի հիմնադիր, խմբավար Զառա Մորգանի «Մամա Միա», «Առյուծ արքան» և «Մոխրոտիկը» բեմականացումների առաջնախաղերը: Այս առիթով «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Զառա Վիրաբյանի (Մորգան) հետ: –Ձեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում մյուզիքլը, ինչո՞ւ: –Իմ ամբողջ կյանքը մի մեծ մյուզիքլ է: Ավարտելով կոնսերվատորիան, ինձ առաջարկեցին աշխատանք Մոսկվայի «Մարինա» սլավոնա-անգլո-ամերիկյան մասնավոր դպրոցում, որը […]
Ֆիլմի վերնագիրն արդեն մտածել էի։ Ընդհանրապես վերնագիրն ամենակարեւորն է՝ դրանից է սկսվում ընթերցողի, դիտողի, ունկնդրի նախատրամադրվածությունը։ Մտածում էի այսպես էլ կոչել՝ «Հպարտության հոգսը»։ Ֆիլմն անգլերեն պիտի թարգմանվեր, չգիտեմ՝ անգլերենով ո՞նց կհնչեր, բայց հայերենով, կարծես, վատ չէր։ Եթե մեր հաղթանակներով հպարտանում ենք, պետք է նաեւ դրա հոգսը զգանք, իսկ եթե հոգսը չենք զգում, հպարտությունը դառնում է […]
Նիդա Աթեշի և Սուրեն Ասատրյանի համագործակցությունը նոր չէ, նրանք արդեն 5 համատեղ համերգ են մի ունեցել Ս տամբուլում: «Դուդուկի և սազի համանվագով շատ գեղեցիկ ժողովրդական մեղեդիներ են ստացվում, որոնք ժողովուրդը սիրում է: Երաժշտությանը լեզուն հասկանալի է բոլորին»,- ասաց Սուրեն Ասատրյանը: