Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր՝ Միացյալ Թագավորությունն ու Համագործակցության երկրները ամեն տարի նշում են Հիշատակի օրը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է.
«Բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը միացավ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին, Պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև Հայաստանում գործող բրիտանական և Համագործակցության երկրների համայնքների ներկայացուցիչներին՝ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու համար Երևանի Հաղթանակի պուրակի Հավերժական կրակի մոտ։
Հիշատակի արարողությունն ընդգրկում էր նաև աղոթք, որը կատարեց Սրբազան հայր Նաթան Հովհանիսյանը։
Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր՝ Միացյալ Թագավորությունն ու Համագործակցության երկրները ամեն տարի նշում են Հիշատակի օրը՝ նոյեմբերի 11-ին ամենամոտ կիրակի օրը՝ ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել տարբեր հակամարտություններում»:
Ի դեպ, դեսպանությունը նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր միացել են Հաղթանակի պուրակում Հիշատակի օրը հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել ծառայության ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930