Բաժիններ՝

Չինացի նկարչի գործը Հոնկոնգում վաճառվել է 26 մլն դոլարով

Չինացի աբստրակցիոնիստ-նկարիչ Չժաո Ուցզիի (1920 – 2013 ) նկարը 26 միլիոն դոլարով աճուրդով վաճառվել է Հոնկոնգում: «Այն սահմանել է ասիացի գեղանկարիչների՝ յուղաներկով կատարված գործերի նոր ռեկորդ»,- հայտնել են Christie՚s աճուրդային տան աճուրդի կազմակերպիչները:

Խոսքը վերաբերում է 260 x 200 սանտիմետր չափերով «29.01.64» կոչվող կտավին: Այնտեղ չինական բնապատկեր է՝ շագանակագույն երանգներով, մարմնավորված ոչ թե ավանդական ոճով, այլ ավելի շուտ, արեւմտյան աբստրակցիոնիզմի ոգով: Լոտի գնահատման արժեքը կազմել է 11-16 միլիոն դոլար, սակայն աճուրդի ընթացքում գինը կտրուկ բարձրացել է:

Գնորդի անունը չի հայտնվում: 1950-ական թվականների վերջին արդեն համաշխարհային հռչակ ձեռք բերած Չժաոն դադարել էր անվանումներ տալ իր նկարներին. դրա փոխարեն նա պարզապես գրում էր գործերն ավարտելու տարեթիվ- ամսաթվերը: Դրանց պահանջարկը կայունորեն բարձր էր մնում Փարիզում, Լոնդոնում եւ Նյու Յորքում: Իսկ վերջին տարիներին այս հեղինակի նկարների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է նաեւ ասիական շուկայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս