Պուտինը ծրագրում է այցելել Հնդկաստան. Կրեմլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է Վլադիմիր Պուտինի 2025 թվականի վերջին Հնդկաստան այցը կազմակերպելու ծրագրերի մասին։ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ այցը պետք է բովանդակալից լինի. հաղորդում է «Вести»-ն։

«Մենք այժմ ակտիվորեն պատրաստվում ենք Պուտինի Հնդկաստան կատարելիք այցին, որը նախատեսված է այս տարվա վերջին։ Հուսով ենք՝ դա բովանդակալից այց կլինի», – ասել է Պեսկովը։

Արձագանքելով հնդկական աշխատուժի շարժունակության շուրջ ռուս-հնդկական համաձայնագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ The Economic Times պարբերականի հրապարակմանը, նախագահի խոսնակը հրաժարվել է որևէ մանրամասնություն հայտնել։

«Ինչ վերաբերում է դրա իմաստային և փաստաթղթային բովանդակությանը, մենք չենք շտապի։ Ժամանակին կհայտարարենք բոլոր այն համաձայնությունների մասին, որոնց մենք ծրագրում ենք հասնել»,- պարզաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս