Եվրոպան առանց նրա չի կարող քայլ անել. Ֆրանսիական ամսագրի անդրադարձը` Էրդողանին
Ֆրանսիական «L’Express» ամսագիրը «Եվրոպան առանց նրա չի կարող քայլ անել» վերնագրով վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ համաշխարհային հավասարակշռության վրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է. «Էրդողանը գիտի, թե ինչպես իրեն դարձնել անփոխարինելի։ Նա այն հազվագյուտ առաջնորդներից է, ով հանդիպել է և՛ Պուտինի, և՛ Զելենսկու հետ։ Մերձավոր Արևելքում Գազայի հրադադարում ամենաազդեցիկ դեմքերից մեկն է դարձել։
Բացի այդ նշվում է, որ Թուրքիայի նախագահն առանցքային դերակատար է Ուկրաինայում, Գազայում, Աֆրիկայում ու Կովկասում։
«L’Express»-ում նշվում է, որ այս եզակի աշխարհաքաղաքական դիրքը Թուրքիային տեղափոխել է Եվրոպայի կենտրոն։ Եվրոպական մայրաքաղաքներում Էրդողանի մասին պատկերացումներն ամբողջությամբ փոխվել են։ Հոդվածում մեջբերվել է Եգիպտոսում Գազայի գագաթնաժողվի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Էրդողանին ասված խոսքը «Արդեն հաշտվել ենք»։
Հիշատակվել է նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վերջերս Թուրքիա կատարած այցը։ Նա հայտարարել էր, որ «Մենք ցանկանում ենք բաց պահել Թուրքիայի ուղին դեպի Եվրոպա»։
Հոդվածում նշվում էր, որ Մեծ Բրիտանիայի կողմից Թուրքիային «Eurofighter Typhoon» կործանիչների վաճառքի հաստատումը այդ նոր գործընթացի մի մասն է։

