Արտակարգ դեպք. կիսամերկ քաղաքացին պատշգամբից փորձում էր ցատկել
ՀՀ ՆԳՆ-ից 168․am-ին հայտնեցին, որ նոյեմբերի 10-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ 7 հասցեում գտնվող խանութի վերնամասում ծվարած քաղաքացին ոչ ադեկվատ վարք է դրսևորում։
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայողներն ու քաղաքացուն տեղափոխել անվտանգ վայր։

