«Eurofighter» կործանիչների ձեռքբերման աշխատանքները լավ են ընթանում. Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է «Eurofighter» կործանիչների թեմայով լրագրողների տված հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը նշել է, որ «Eurofighter» կործանիչների ձեռքբերման աշխատանքները լավ են ընթանում։ Թուրքիան այդ ուղղությամբ դրական քայլեր է արել թե՛ Մեծ Բրիտանիայի և թե՛ Գերմանիայի հետ։ Դրա հետ մեկտեղ հանդիպումներ են եղել Կատարի և Օմանի հետ։

«Գուցե մենք կարողանանք նաև գնել նրանց ունեցած Eurofighter-ներից մի քանիսը։ Եթե ​​մենք կարողանանք ավարտին հասցնել այս համաձայնագրերը, մեր երկրի համար դրական զարգացումներ կլինեն ու դրա հետ մեկտեղ մեր երկրում ռազմարդյունաբերության ոլորտում ձեռնարկված քայլերի շնորհիվ Թուրքիան կօգտվի մեծ հնարավորություններից։

Տեսանյութեր

Լրահոս