ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Շաքե Իսայանը, Ջանիբեկ Հայրապետյանը և Արայիկ Աղաբաբյանն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, համապատասխան նախագիծն այսօր ներկայացվեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Այսօր ԱԺ-ում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, որ նախկինում կար որոշում, որ բոլոր պատգամավորները պետք է պարտադիր թեստավորում անցնեն, ինչո՞ւ որոշումը չեղարկվեց, պատասխանեց, որ տեղյակ չէ ո՛չ նման որոշումից, ո՛չ էլ այն չեղարկելուց: «Մենք թեստավորում ենք մեր ունեցած ցուցումներով, որոնք հրապարակված են, դրանք բժշկական, համաճարակաբանական ցուցումներն են, և այն քաղաքացիներն են թեստավորվում, որոնք ունեն թոքաբորբ: Մեր թեստավորման թվերն աստիճանաբար աճելով՝ հավասարվել են այն նպատակին, որոնք մեր առաջ դրել էինք»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ բնակչության կողմից հաճախ են լսում մեղադրանքներ, թե ինչու են թեստերը քիչ անում, բայց Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ:
«Գիտեմ, որ ինչ էլ ասեմ, թիրախավորվելու եմ ոմանց կողմից, որովհետև գեներալ Մանվել Գրիգորյանն ընկալվում է՝ որպես զինվորի սնունդ գողացող, որովհետև այդպես ցանկացան թե այդպես ներկայացրեցին, արդեն կարևոր չէ: Մանվել Գրիգորյանին կարող են մեղադրել կոպտության, դաժանության, տարբեր տեսակի ու ձևի վատ բաների մեջ, այնպես, ինչպես կարող են մեղադրել պատերազմ տեսած, գերի ընկած, տարածքներ գրաված, ազատագրած, հետո դրանք պահած ու սերունդներին հանձնած բազմաթիվ զորավարների: Արցախյան հերոսամարտի օրերին Գրիգորյանն անգամ զոհված հարազատ եղբոր հուղարկավորությանը չմասնակցեց:
Ըստ նախարարի, եթե վարակվածների թիվը կարողանան ստաբիլ պահել, ապա հիվանդներն իրենց բուժումը կստանան հիվանդանոցներում և հյուրանոցներում, եթե վարակվածների թիվն ավելանա, ապա թեթև վիճակում գտնվողներին արդեն կուղարկեն տուն:
«Դուք ասում եք՝ բանակցությո՞ւն, թե՞ կոնսուլտացիա, ես հակված եմ այս ամենը կոչել բանակցություն, որովհետև կողմերը ներգրավված են այդ գործընթացի մեջ և փորձում են աշխատել այն սկզբունքների շուրջ, որոնք արտահայտում են կողմերի դիրքորոշումը»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղեկացրեց, որ հաստատվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, բուժում ստացել են 36 նոր անձ, ընդհանուր վարակվածների թիվը հասել է 2507-ի, իսկ բուժվածների ընդհանուր թիվը հասել է 1071-ի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը, այնուհետև անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի այն հարցին, թե արդյոք ԿԸՀ-ում քննարկե՞լ են համավարակին զուգահեռ կամ դրա պայմաններում քվեարկություն կազմակերպելու հետ կապված օրենսդրական և ընթացակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ. հաղորդումը՝ նշելով, որ 2018-2019 թթ. ընթացքում ԿԸՀ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել են ԱԺ և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ՝ ընդհանուր թվով 170 համայնքներում:
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։
«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» կազմակերպության համակարգող Մարիամ Ավագյանի խոսքով՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ԼՂ «ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիևին ընդգրկելն Ադրբեջանի նախագահի ծրագիրն է, երբ վերջինը նախկին երկու անհաջող կադրերին փոխարինեց լավ թե վատ կրթված դիվանագետով:
2018 թվականին ԼՂ «Ադրբեջանական համայնքի» ղեկավար նշանակված Թուրալ Գյանջալիևն ընտրվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար: Նա Միլի-մեջլիսի պատգամավոր էր ընտրվել փետրվարին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
«Տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրում են այս կամ այն երկրի գործակալ լինելու մեջ, անգամ Միացյալ Նահանգների նախագահին էին մեղադրում, որ նա Ռուսաստանի օգնությամբ է նախագահ դարձել, բայց, ի վերջո, համապատասխան հետաքննության արդյունքում պարզվեց, որ Թրամփը սեփական ուժերով է նախագահ դարձել: Սա սկանդալի չի բերելու, նպատակը մեկն է՝ թիրախավորել այն կոնկրետ մրցակցին, որը կարող է հաղթել գործող վարչապետին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի աներորդին, նույնպես որոշեց անմասն չմնալ թեմայից և ֆեյսբուքյան իր էջում գրառում տեղադրեց՝ ակնարկելով, թե իբր ԱԱԾ նախկին տնօրենը պաշտոնից ազատվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու համար.
2018թ. դեկտեմբերի 20-ից ԼՂ «ադրբեջանական համայնքի» ղեկավար նշանակված Թուրալ Գյանջալիևն այսուհետ ղեկավարելու է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը: Նա նաև կգլխավորի Ադրբեջան-Կանադա միջխորհրդարանական աշխատանքային խումբը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ընդունելության քննություններին՝ տեղեկացրեց, որ, ինչպես և ավելի վաղ արդեն ասել էր, բոլոր մասնագիտությունների գծով լինելու է մեկ քննություն, ինչն արվում է ընդհանուր համավարակի դեմ պայքարի շրջանակներում ավելորդ կուտակումներ թույլ չտալու և վարակը չտարածելու համար:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ արդեն սկսվել է քրեադատավարական գործընթաց:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ այսօր Միքայել Մինասյանի վերաբերյալ ունեն ընդամենը մեկ տվյալ, որ վերջինս չի գտնվում ՀՀ-ում, և նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը նաև միջազգային կոնվենցիոն կարգավորումների շրջանակներում պետք է իրացվի գործընկեր երկրների իրավապահ մարմինների կողմից:
«Ինքս չեմ անդրադառնում վարչապետի մամուլի խոսնակի ասածին, կամ այն մեկնաբանեմ, որովհետև դա իմ գործառույթը չէ: Այս պահին դեռևս չեմ ցանկանում անձնավորել, բայց կցանկանամ, որ մեր հանրությունը հետևյալն իմանա, որ այս պահին մենք տարբեր նախաքննական մարմինների վարույթում մի քանի քրեական գործեր ունենք՝ քննության նախադեպը չունեցող ծավալներով:
Կառավարությունն ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ երկու օր առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ նիստերի դահլիճում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին հնչեցրած մեկնաբանության առնչությամբ արդեն ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տվել է պարզաբանում և ներողություն է խնդրել, ուստի, ըստ նրա՝ այդ թեման արդեն փակված է, քանի որ Ալեն Սիմոնյանն իրեն դրսևորել է արժանապատիվ կերպով:
«Բռնության մերժումը, դրա բացառումը մեր հիմնարար արժեքներից և սկզբունքներից է, այսպես է եղել հեղափոխությունից առաջ, հեղափոխության ընթացքում և այսօր է այդպես և միշտ այդպես է լինելու: Սա հարկ եմ համարում ընդգծել, որովհետև կարծում եմ՝ ձեզ մոտ հարցեր կառաջանան մեր վերաբերմունքի առումով՝ բռնության երևույթին առհասարակ: Ուզում եմ վերահաստատել, որ այդ առումով որևէ բան չի փոխվել, և մենք հավատարիմ ենք մնում այդ արժեքին»:
«Երբ պետք է լինում եվրոպական արժեքները բերել ու տեղայնացնել, չեն անում, բայց երբ խոսքը վերաբերում է նման հարցերի, արագ հիշում եք Եվրոպային: Է հա, մեկը չի հարցնում՝ ասիական երկրներում նման բան կա՞, թե՞ ոչ, հիմա որևէ երկրի օրինակ չեմ կարող բերել, բայց նաև չեմ կարող բացառել, որ նման բան կա: Եթե հիմա ես ասեի՝ եկեք վերականգնենք հարսնացուի համար ղալիմ տալը, նախկին Քրեական օրենսգրքում նման հոդված կար, այստեղ գտնվող մեկը կարող էր ասել՝ այ ընկեր ջան, դու 21-րդ դարում ես, ուսումնասիրե՞լ ես՝ եվրոպական երկրներում հարսնացուի համար ղալիմ տալը վերացե՞լ է, թե՞ պահպանվել է»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հեղինակել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որն այսօր ներկայացրեց Պետաիրավական հանձնաժողովի նիստում:
Անի Սամսոնյանը հշեցրեց, որ դեռևս երկու տարի առաջ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և ասել, որ վիրտուալ տարածքում այն ատելությունն ու ագրեսիան, որը գեներացվում է, կարող է մի օր տեղափոխվել իրական կյանք:
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների, հարձակվողների թիվը եղել է մի քանի հարյուր, սա կոնկրետ քննությամբ կպարզվի: Այս հանցագործությունը ծնող պատճառների վերաբերյալ պատասխանը կտա քննությունը, հետագայում պարզ կդառնա, թե ինչի հետևանքով է առաջացել, ովքեր ինչ դերակատարումներ են ունեցել, և այլն»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե երեկ Նորատուսում տեղի ունեցած միջադեպն ինչի՞ հետևանք է և ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձել է երեկ Նորատուսում տեղի ունեցած միջադեպին և թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»:
Ապրիլի 19-ին՝ կիրակի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ մի շարք հարցերի, սկսած «վնգստացող» դատավորներից՝ մինչև «կորոնավիրուսային» Սահմանադրական դատարան ու «ծախսված» լրատվամիջոցներ…
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը զարմացած է, թե այդ ո՞վ է խոսում Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին, քանի որ կաթողիկոսի մասին կարող է խոսել միայն Գրիգոր Լուսավորչի նման անձնավորությունը կամ Հակոբ Մծբնա հայրապետը: