«Գյուղացիների մոտ նորմալ վիճակ է, որևէ խուճապ չկա, մենք Կադաստրի պետական կոմիտեից կոորդինատներն ու քարտեզը վերցնելու ենք, պետք է ճշտումներ կատարվի, դրա արդյունքում ամեն ինչ պարզ կլինի։ Թող կադաստրից քարտեզն ուղարկեն, մենք մեր ճշտումներով աշխատանքները կավարտենք, դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի, որից հետո էլ վերջնական կասենք՝ ինչ է կատարվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Մալունցը։
«Մտավորականին արժեզրկել են։ Մտավորականությունը չի լռել, գոռացել է 90-ականներից սկսած, բայց շան տեղ չդրեցին, ժողովուրդն էլ մեզ չլսեց 2018 թվականին, կարծում եք՝ այդ ժամանակ չե՞նք գոռացել, գոռացե՛լ ենք։ Չե՛ն լսել՝ ականջը խուլ, աչքը մշուշոտված ու փակ ժողովուրդն ընկել է մի առնետի հետևից։ Հիմա մտավորականությունն ի՞նչ անի, ո՞ր քարին տա գլուխը, հիմա ես ի՞նչ անեմ, ո՞ւմ գնամ ասեմ, որ քո խոսքը ժողովուրդը հարգում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Դավոյանը։
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Շուշիում «Գորշ գայլերի» հնարավոր գործունեությունը, հատկապես կրթական բաղադրիչը՝ թուրքական ագրեսիվ քաղաքականության կամ ագրեսիայի քաղաքականության մի կարևոր մասն է։ Տարբեր դեպքերում ու իրավիճակներում դա հստակ արտացոլվել է։
168.am-ի հետ զրույցում Հին Շենի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ այդ միջադեպից հետո ադրբեջանական զինուժը գյուղի ուղղությամբ այլ սադրանքների չի դիմել, բայց միայն այն, որ թշնամին գյուղի մոտակայքում է դիրքավորվել, արդեն իսկ սադրանք է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին բավարարել էր ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նա նաև տեղեկացրեց, որ մինչև պատերազմը Թաղավարդում կար 609 հեկտար սեփականաշորհված հող, իսկ այսօր մնացել է մոտավորապես 120 հեկտար, որն էլ դիտարկվում է թշնամու կողմից, հետևաբար` գյուղացին, տրակտորիստը չգիտի` մտնի՞ հողատարածք, վարի՞, ցանի՞, ի՞նչ անի։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։
168.am-ը այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմեց Պաշտպանության նախարարություն։ ՊՆ-ից փոխանցեցին, որ գերիների հարցով զբաղվում է գերատեսչական հանձնաժողովը, որը ղեկավարում է Տիգրան Ավինյանը։
«Իբր թե ո՞վ տեղյակ չէ, որ GPS-ով են սահմանները որոշում, ադրբեջանցիների հետ խոսակցություն ունեցել եմ և՛ Խնձորեսկի, և՛ Ներքին Խնձորեսկի տարածքների հետ կապված։ Մեր գյուղն առանց դրա էլ հայտնվել է վատ վիճակի մեջ, սահմանին մոտ է։ Մնացած իրավիճակի հետ կապված, խնդրում եմ, եկեք գյուղ, սեփական աչքով տեսեք, խոսեք բնակիչների հետ, սահմանը տեսեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Մալունցը։
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր մի շարք փակ հանդիպումներ անցկացրեց խորհրդարանում։ Նախ՝ նա երկար ժամանակ անցկացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում, այնուհետև՝ Արարատ Միրզոյանի, որից հետո գնաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակ։
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը շարունակում է խուսափել լրագրողներից. ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս խորհրդարանում նա խույս տվեց լրագրողներից՝ չպատասխանելով որևէ հարցի։
Փետրվարի 3-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց էր կատարել Արարատի մարզ։ Այցից հետո մամուլը, մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարզի մի շարք բնակիչներ անահանգստացած ահազանգել են իրենց, փոխանցելով, որ մարզում խոսակցություններ են պտտվում, որ Նիկոլ Փաշինյանի և մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել նաև առանձին հանդիպում մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի գնդի հրամանատարի միջև, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը: Դրանից հետո լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի հանձնվի թշնամուն:
«Բա որ 30 տարի բանակ չենք ունեցել, ինչպե՞ս ենք Շուշին ազատագրել, Արցախի 7 շրջաններն ինչպե՞ս ենք ազատագրել, բա որ բանակ չենք ունեցել, 2016 թվականին Սերժ Սարգսյանն Ալիևին ինչպե՞ս է կզացրել, ինչպե՞ս էր Ալիևը մղկտալով ասում, իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։ Կամ` հուլիսյան դեպքերի ժամանակ Նիկոլն ինչպե՞ս 71 մարտական խաչ տվեց, բա որ բանակ չունեինք, ո՞ւմ տվեց, ինչպե՞ս էին հայտարարում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ: Գոնե մտածեն, նոր խոսեն այդ անմեղսունակները»։
Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, որում հստակ նշված էր, որ պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա, որի հետևանքով հայկական կողմից եղան զոհեր և գերեվարվածներ։ Սրանով փաստացի Ադրբեջանը խախտեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և իր վերահսկողության տակ վերցրեց Հին Թաղերն ու Խծաբերդը։ Դեկտեմբերի 16-ին այդ գյուղերն արդեն Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ էին։
ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք նախկին դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, դիմել էին ՄԻԵԴ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Ըստ նրանց, սահմանադրական փոփոխություններն ընթացել են մի շարք խախտումներով։
«Թող իմանան, որ մենք իշխանությունը վերցնելու բոլոր ձևերն ամբողջ աշխարհում գիտենք, բայց թող հասկանան, որ մեր երկրին ցնցումներ պետք չեն»,- հավելեց նա։
Խորհրդարանում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն հեղինակել են ԲՀԿ-ական պատգամավորներ Վահէ Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը։
Հաջորդ հարցին՝ այդուհանդերձ, եթե նման որոշում կա, արդյոք Արցախը թույլ կտա՞ կազմալուծելու իր բանակը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ ամենն անընդունելի է, որովհետև չունենալ սեփական զինված ուժեր՝ նշանակում է՝ ձեռքերն անզեն վեր բարձրացնել բոլորի առջև։
ԱԺ իմքայլակական պատգամավոր Անուշ Բեղլոյանի խոսքով՝ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականություն վարել տարածաշրջանում, ռազմական զորավարժություններ, թշնամական հայտարարություններ անել, հայերի ու ադրբեջանցիների համակեցության գործընթացը չի կարող սկսվել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը և ռուս խաղաղապահները, որոնք Հայաստանի «ստրատեգիկ բարեկամներն» են, հնարավորություն են տվել Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովել երկար ժամանակով և այդ ժամանակաշրջանը փորձել օգտագործել տարբեր խնդիրներ լուծելու համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի խոսքով՝ օրերս թուրքերի և ադրբեջանցիների մասնակցությամբ կոնֆերանսի ժամանակ ինքը չի ասել, թե կարևոր չէ՝ ում տարածքն է Արցախը, կարևոր չէ, ով է սկսել պատերազմը, կարևորն այն է, որ հետ չնայեն ու գնան խաղաղության:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրել է ԱԺ աշխատակիցներին։ Ինչպես նշված է խորհրդարանի կայքում հրապարակված պարզաբանման մեջ՝ Արարատ Միրզոյանը բոլոր աշխատակիցներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ:
«Ի ուրախություն ինձ, իմ դիմումն ըստ էության ունեցավ դրական արձագանք, և դատավորների թեկնածուներն այնպես կազմակերպեցին այդ հանդիպումը, որպեսզի մենք համատեղ ուժերով կազմակերպենք քննարկում։ Մինչ այդ, գուցե անհատ պատգամավորների հետ եղել են անհատական հանդիպումներ, բայց կարծում եմ, որ մենք գտնվում ենք խորհրդարանում, որտեղ, ի վերջո, կայացվում են կոլեգիալ որոշումներ։ Հետևաբար՝ հանդիպումների այս ֆորմատը շատ անհրաժեշտ էր»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
Թուրքագետը նկատեց, որ Մեդվեդևի հայտարարությունն անպայմանորեն իր մեջ պարունակում է մեսիջ, սակայն դժվար է ասել, այն ուղղված է հայկական իշխանությա՞նը, թե՞ նաև սիրաշահելու որոշակի քայլ էր՝ ուղղված թուրքական իշխանություններին, քանի որ Թուրքիայի նախապայմանն էր ու ցանկություններից մեկը՝ ներգրավվել Արցախի կոնֆլիկտում։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ասկերանի սահմանայյին գյուղերում անվտանգության հետ կապված խնդիրները շարունակում են անհանգստացնել բնակիչներին։ Բանն այն է, որ այդ գյուղերի այգիները, վարելահողերն անմիջապես սահմանին են, և խաղաղ բնակիչները վախենում են գնալ ու գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Ինչ վերաբերում է Ասկերան քաղաքին, ապա այնտեղ վիճակը նորմալ է։
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը և Վաղարշակ Հարությունյանը իրենց համաձայնությունը տվել են, որպեսզի Արցախի Պաշտպանության բանակը կազմալուծվի։
Չնայած այս դիտարկման վերաբերյալ լրագրողը ցանկացավ լսել պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի մեկնաբանությունը, վերջինը խոսքը փոխանցեց Էդմոն Մարուքյանին, պատճառաբանելով, թե այդ հարցին կարող է նա պատասխանել։ Եվ միայն Մարուքյանի մեկնաբանությունը լսելուց հետո Ռուբինյանը հավելեց՝ համաձայն է գործընկերոջ հետ։
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները վերադարձել են ձմեռային նստաշրջանից: Ստրասբուրգ էին մեկնել պատվիրակության բոլոր անդամները, բացի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանից և Միքայել Մելքումյանից։ Նրանք նիստին մասնակցել են առցանց։
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանի խոսքով՝ այսօր Հայաստանի կրթության և գիտության վիճակը պատրաստ չէ աշխարհում, այդ թվում՝ տարածաշրջանում եղած մարտահրավերները դիմակայելու, սակայն նախադրյալներ կան:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ գիտնականները շարունակո՞ւմ են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ ոչ: