Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ունե՞ն կանխատեսումներ, թե արտակարգ դրության պայմաններում ե՞րբ կորոնավիրուսը կհասնի իր պիկին և կսկսի թուլանալ, պատասխանեց, որ նման կանխատեսում չունեն, սակայն մոտավորապես տեսնում են աճի տեմպը:
«Որոշ մարզերում իրավիճակն ավելի վերահսկելի է, իսկ որոշներում էլ շարունակվում է դեպքերի արձանագրումը, օրինակ՝ Կոտայքի մարզում: Կդժվարանամ ասել` հիմա տոկոսային հարաբերակցությամբ Երևանո՞ւմ են ավելի շատ, թե՞ մարզերում, բայց դեպքեր կան թե՛ Երևանում, թե՛ Երևանի հարակից մարզերում, Սյունիքում էլ կան, սակայն հատուկենտ են: Ամենաշատը կան Արմավիրում, Արարատի մարզում, Երևանում և Կոտայքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում կարծեք թե դեպքեր դեռևս չունենք»,- այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ այն բոլոր բուժաշխատողների համար, որոնք կորոնավիրուսի դեմ հսկողություն են իրականացնում և բուժում վարակվածներին, ապահովվում է լավ կենցաղային պայմաններ՝ սնունդ, տրանսպորտային միջոց՝ տուն կամ հյուրանոց հասնելու համար, քանի որ կան բժիշկներ, որոնք որոշել են ապրել հյուրանոցում՝ անվտանգության կանոններից ելնելով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների մեջ 2 ամսական երեխա չկա և դրա հետ կապված խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի խոսքով՝ արտակարգ դրությամբ պայմանավորված մարդկանց տեղաշարժը մայրաքաղաքում էականորեն կրճատվել է, ինչը գոհացուցիչ է:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ ժամեր առաջ, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև մարտի 31-ը դադարեցվեց միջմարզային ուղևորափոխադրումների գործունեությունը, առաջացել են բազմաթիվ խնդիրներ:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ երբ տատիկ-պապիկներին ասում են՝ առավոտյան ժամը 10-12-ին գնացեք խանութներ գնումներ անելու, նրանց հարցրե՞լ են՝ գումար ունե՞ն գնումների համար, կամ, երբ ասում էին՝ Իրանի հետ սահմանը պետք է փակել, իրենց ձեռ էին առնում, նշեց, որ Իրանից եկած միայն մեկ քաղաքացի է վարակված եղել, որն էլ գտնվել է վերահսկողության տակ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ ստեղծված արտարկարգ դրության պայմաններում Կառավարությունը ժողովրդի համար 4-5 պարզ քայլ պետք է կատարի:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս ընթացքում մարդկանցից բազմաթիվ բողոքներ է ստացել՝ գյուղատնտեսության հետ կապված, մարդիկ բողոքում են, որ նախկինում եղած հնարավորություններն այսօր չկան:
«Այսօրվա ստեղծված իրավիճակում բոլորս ենք պատասխանատու, բոլորն էլ ասում են՝ միասնական պետք է լինենք, բայց սա ոչ թե խոսքով պետք է լինի, այլ լիարժեք միասնական պետք է լինենք: Եթե տեսնում ենք խնդիրը, պետք է դրան լուծում առաջարկենք»,- այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած հատուկ նիստին ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ շուրջ մեկ տարի է` խոսում են դատաիրավական ոլորտում բարեփոխումների, վեթինգի կամ բարեվարքության մասին, որի ընթացքում եղել են տարբեր քննարկումներ:
«Բոլոր այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են, ըստ էության շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիները պահպանեն: Բայց ես բազմաթիվ հարցեր ունեմ, որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվում, թե ուղերձի մակարդակով չտրվեցին երեկ, թե այսօր և մնացած օրերի ընթացքում: Այդ հարցերը վերաբերում են մեր քաղաքացիներին ամենաշատը հուզող խնդիրներին, օրինակ՝ մարդիկ հարց են տալիս, թե հիմա չեն կարողանում իրենց վարկերը վճարել ու ամեն օր զանգեր ու հաղորդագրություններ են ստանում, չվճարելու դեպքում հայտնվելո՞ւ են «սև ցուցակում», այս մասին մարդկանց որևէ բան չի ասվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ` կորոնավիրուսին ի սկզբանե Հայաստանում անլուրջ էին վերաբերվում, ինչը նորություն չէ:
Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը:
Այսօր Ազգային ժողովում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց «Ջրային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքի Կառավարության հեղինակած նախագիծը, որով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական կարգը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ-ոմ խորհրդարանական հայտարարարությունների ժամին շեշտեց, որ չի դիմում այն քաղաքացիներին, որոնք արտակարգ դրության պայմաններում չեն կարող մնալ տանը, քանի որ իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար ստիպված են գնալ աշխատանքի:
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական հայտարարությունների ժամին, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, նշեց, որ Հայաստանը միայնակ դիմակայում է այս գլոբալ մարտահրավերին, որը քննություն է պետության, պետականության և ժողովրդի համար, և հավատացած է, որ այդ քննությունն արժանապատվորեն հանձնելու են:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր քառօրյա նիստում ներկայացրեց «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որտեղ ներառվել են ֆուտբոլային ակումբների առաջարկները:
«Ես հայտարարել եմ, որ բոլոր այն ոլորտների աշխատանքները, որոնք դադարեցվել են պետւթյան միջամտությամբ, պետությունը նրանց պետք է աջակցի»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը, որ չի պատրաստվում վճարել աշխատակիցների աշխատավարձը, քանի որ պետությունն է դադարեցրել նրանց գործունեությունը, պետությունն էլ թող վճարի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ քառօրյա նիստերը չեղարկելու մասին իր առաջարկին՝ նշեց, որ այն առաջացել է երեկ վարչապետի հայտարարությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այսօրվանից միջոցառումներն ավելի են խստացվելու:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայտարարված արտակարգ դրությանը, նշեց, որ մշակվում են փաթեթներ՝ անվտանգության բարձիկներ, որով այն պատասխանատվությունը, որն ունի իշխանությունը՝ անպայման կկատարի:
«Նախորդ տարվա հուլիս-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստան ներմուծվող ցեմենտի ծավալները որոշակիորեն նվազել են, այսինքն՝ 2018 թվականին մեկ ամսվա ընթացքում ներմուծվում էր 19,2 հազար տոննա, իսկ նախորդ տարվա հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում մեկ ամսվա ընթացքում ներմուծվել է 16,8 հազար տոննա ցեմենտ: Հայկական արտադրության ցեմենտի ծավալներն այս պահին որոշակի անկում է ապրել, սակայն մեզ մոտ գործում է երկու խոշոր ընկերություն, որոնցից մեկը ծավալների աճ է գրանցել»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով խորհրդարանի նախագահին, հայտարարեց, որ արտակարգ դրության պայմաններում 132 պատգամավորներով հավաքվելով նիստերի դահլիճում վատ օրինակ են ծառայում հասարակությանը, ուստի անհրաժեշտ է քվորում չապահովել և նիտերը չեղարկել, հատկապես որ օրակարգում որևէ հրատապ նախագիծ չկա:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ հայտարարված արտակարգ դրության պայմաններում էլ կյանքը շարունակվում է և ժողովուրդը սպասում է իրենց:
«Տաք եղանակն ազդում է միկրոբների կենսունակության վրա, առհասարակ Հայաստանի բնությունը, կլիման շատ հետաքրքիր է, ունենք երկու անցումներ, երբ դրսի միջավայրում տեղի է ունենում մաքրում: Առաջինը՝ ձյունառատ և ցուրտ ձմեռը, չնայած միայն ցուրտը միկրոբներին չի սպանում, ձյունառատ ձմեռն է մաքրում դրանց: Երկրորդը՝ շոգ և արևոտ ամառը, արևի ճառագայթները սպանում են միկրոբները»:
«Ինչ ասել եմ նախկինում, իմ ասածներին տեր եմ։ Այսօր ես անընդհատ լսում եմ, որ 1 միլիոն վարկառու պետք է գնա անհատական մոտեցմամբ վարկերի մուծման հարցը քննարկի, եղբայր, եթե օրը 50.000 մարդ գնա բանկ, արդեն երկու ամիս ժամանակ է անհրաժեշտ կամ այդ ինչպե՞ս պետք է լինի, բարի ժպիտո՞վ, ծանոթո՞վ, բարեկամո՞վ, սա չաշխատող է, աշխատողը պետք է լինի գլոբալ, ոլորտային որոշում, որ, եթե արտակարգ իրավիճակ է, և չեն աշխատում, ապա վարկերը պետք է սառեցվի երեք ամիս ժամկետով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ վարկերի մուծման հետ կապված խնդիրներին և տնտեսական իրավիճակին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Աբովյան-Երևան անվճար երթուղայինները գործում են։
Չնայած ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնը` պայմանավորված արտակարգ դրությամբ, գտնվում է հեռավար աշխատանքային ռեժիմում, սակայն կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի խոսքով՝ ուշ ժամի, երբ մարդկային կուտակումներ չկան՝ փորձում է շրջայցեր իրականացնել խանութներում՝ ընդհանուր իրավիճակին ծանոթանալու համար։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ դպրոցահասակների շրջանում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել, բացի մարտի 14-ին գրանցված դեպքից։
«Նորքի ինֆեկցիոնում մահացած անձն այնտեղ է հայտնվել, քանի որ վիրուսի կասկած է եղել, որն էլ հերքվել է։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահն առաջացել է սրտամկանի ինֆարկտի հետևանքով»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մարտի 17-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած քաղաքացուն։