«Ինչ վերաբերում է փաստաթղթի իրավական կարգավիճակին, այն ըստ էության մեր ներպետական օրենսդրության իմաստով առոչինչ փաստաթուղթ է, որովհետև մեր Սահմանադրությունն ունի հատուկ ներդրված հակակշռման և զսպման մեխանիզմներ, որպեսզի կանխվի մեկ անձի կողմից գնալ նմանատիպ իրավիճակների։ Այս պայմաններում պետք է իրավական համակարգը հետևողական լիներ և առնվազն մեկուսացներ գերագույն դավաճանին՝ սահմանադրական կարգը տապալելու համար»,- հավելեց սահմանադրագետը։
«50 օր հետո այդ իրադարձության վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա, ստիպված հաղորդում ենք ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն դեռ պատասխան չունենք։ Ի դեպ, ասեմ, որ վեց անձանց 3-ի կողմից ենք հաղորդումը ներկայացրել»,- շեշտեց նա։
Այսօր մի խումբ իրավապաշտպաններ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Զինվորական դատախազության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի դատախազն իրենց հրատապ ընդունի, քանի որ ունեն բազմաթիվ հարցեր դատախազին։
Ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները կրկին հավաքվել են Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց որդիներին դուրս բերել Արցախից։
«Մենք էլ մի բան իմանալու համար աջ ու ձախ ենք վազում, երեկ եղել եմ խորհրդարանում, այնուհետև՝ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ, ներկայացրել ենք մեր գերիների նկարները, տվյալները, չգիտեմ՝ ինչ կլինի, գուցե ՄԻՊ-ը միջազգային կառույցներին փոխանցի՝ մի բան լինի։ Վերջիվերջո այդ տղաները գերեվարվել են խաղաղ պայմաններում։ Արցախի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ պատասխանը պետք է տա այն մարդը, որը ստեղծել է այս վիճակը, և այդ տղաները չպետք է գնային այնտեղ, որքանով հասկացա՝ կապիտուլյացիայի պայմանագրով այդ տարածքը թուրքերինն էր»։
Նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։
Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ այն, որ աղանդավորականներն աջակցում են Նիկոլ Փաշինյանին, փաստ է, բայց թե նրանց թիվը որքան է կազմում՝ անհայտ է, քանի որ որևէ վիճակակագրություն նրանց թվի առումով չկա։
Կապանի որոշ հատվածներում սահմանապահ կամավորականներից վերցնում են զենքերն ու նրանց են վերադարձնում զինվորական գրքույկները՝ հորդորելով լքել մարտական դիրքերը՝ վերադառնալով իրենց բնակավայրերը։
«Այդ սադրիչ գործողությունների հիմնական նպատակը երկրում հուսալքություն առաջացնելն է, հայ-ռուսական հարաբերությունները խարխլը, Ռուսաստանի վարկանիշին հարված հասցնելը, ինչը ձեռնտու է նաև Թուրքիային։ Սա մենք հասկանում ենք և պետք է պատրաստ լինենք ու գիտակցենք, թե թշնամին ինչու է դիմում սադրանքների։ Պատրաստ լինել նշանակում է՝ և՛ քաղաքական առումով լավ պատկերացնենք, թե ինչ է լինում, և՛ եթե պետք լինի՝ նաև զենքով կանգնենք՝ թույլ չտանք, որպեսզի ոսոխը նորից շարունակի իր այդ քաղաքականությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
168.am-ն ահազանգ էր ստացել, որ Կապանում սահմանազատումն իրականացնում են ԽՍՀՄ քարտեզով, և այսօրվանից արդեն այդ գործընթացը մեկնարկել է, որին մասնակցում է նաև քաղաքապետը Գևորգ Փարսյանը։ Նշվում էր նաև, որ թշնամուն արդեն նկատել են Կապանի օդանավակայանի դիմաց գտնվող բլուրում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի կարծիքով՝ հայ ժողովուրդը երբևէ չպետք է մտածի, որ անվտանգության մասին հնարավոր է խոսել, երբ կա Թուրքիայից կամ Ադրբեջանից սպառնացող վտանգը։
«Կարծում եմ՝ ցանկացած ընտրված ղեկավար պետք է հրաժարական տա այն դեպքում, երբ իր հրաժարականը պահանջում է լայն հանրությունը։ Պարտված, հաղթած, դրանք բոլորը գնահատողական բաներ են, այո, մենք պատերազմը պարտվել ենք, եթե հանրությունը, ժողովրդի լայն շրջանակները պահանջեն վարչապետի հրաժարականը, ապա ես՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ, կգնամ ու կկանգնեմ ժողովրդի կողքին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե պատերազմում պարտված ղեկավարը պե՞տք է հրաժարական տա, թե՞ ոչ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ վերջին 2,5 տարում բազմաթիվ ժողովրդավարական բարեփոխումներ ընթացել են սխալ, ոչ պատշաճ, դանդաղ, ինչը որևէ մեկի համար նորություն չէ։
«Նաև, երբ խելքի կբերվեն ամբողջ ընտրությունների հետ կապված հանրային իշխանության բոլոր մարմինները, որպեսզի կարողանանք ունենալ պատշաճ ընտրություններ։ Արդյո՞ք սա հնարավոր է անել երկու ամսում, ազնվությամբ ասած՝ այդքան իրատեսական չէ։ Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիան ասում է, որ Ընտրական օրենսգիրք փոխելուց ցանկալի է 12 ամիս չունենալ ընտրություններ, սա ես ասել եմ նաև 2018 թվականին։ Բայց սա վերաբերում է սովորական իրավիճակներին, երբ չկա ֆորսմաժորային իրավիճակ, հիմա եթե կա ֆորսմաժորային իրավիճակ, պետք է հասկանանք այդ ռեկոմենդացիան։ Դա ինչի՞ համար է, որպեսզի բոլոր խաղացողներն իմանան խաղի կանոնները և ժամանակ ունենան նախապատրաստվելու այդ խաղի կանոններին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը։
«Կարծում եմ՝ տեղեկատվությունը թաքցնելու նպատակն այն է, որ իշխանության նկատմամբ հասարակությունը մեծ ցասում ունի, և իշխանություններն իրենց այդ անհեռատես մոտեցմամբ փորձում են նվազեցնել այդ ցասումը։
Չնայած Բերդաշեն համայնքում, ի տարբերություն Հադրութի շրջանի շատ գյուղերի, վերջին օրերին իրավիճակը բավականին հանգիստ է, այդուհանդերձ բերդաշենցիները չեն կարող համակերպվել այն փաստի հետ, որ իրենց վարելահողերից ու այգիներից թշնամին 100-200 մետր հեռավորության վրա է դիրքավորվել։
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վստահ է, որ հանրային ճնշման հետ՝ Նիկոլ Փաշինյանն այլ ելք չի ունենալու, քան հեռանալը. նա պետք է արագ հեռանա և դրանով ցույց տա, որ գոնե մի փոքր մտածում է երկրի մասին։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկնարկած Արժանապատվության երթի ժամանակ կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը հայտարարեց, որ երթին միանում են նաև արժանապատիվ սփյուռքահայերը։
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկնարկած Արժանապատվության երթի ժամանակ կոչով դիմեց այն քաղաքացիներին, որոնք Արևմտյան Հայաստանից գաղթած սերունդների ժառանգորդներն են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում փակ հանդիպում ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Ըստ նախնական տվյալների, փակ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պետք է քննարկեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ մասնակցում է փակ հանդիպման: Ըստ նախնական տվյալների, քննարկվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
Ըստ նախնական տվյալների, վարչապետն իշխանական պատգամավորների հետ քննարկելու է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ բարեփոխումները: Փակ հանդիպմանը մասնակցում են Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը:
«Երեկ ինձ Մալաթիա-Սեբաստիայի քննաչականի պետը զանգահարեց, ասաց, որ Արայիկի ծնողների հետ չեն կարողանում կապ հաստատել, ես զանգահարեցի Արայիկի մորը, լուրն ասացի՝ ուրախությանը չափ չկար, ասեց՝ Ստեփանյան ջան, մի հորթ մատաղ ունեմ անելու։ Ասել եմ՝ հորթը ծախեն, իրենց խնդիրները հոգան, կարևորը՝ երեխան վերադարձել է։ Այս պահին Արայիկը հիվանդանոցում է, պետք է բուժզննում անցնի»,- ասաց Արթուր Ստեփանյանը։
«Մեր տղաները պոստերում կանգնած են, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Ըստ Ալիևի GPS-ի՝ գյուղի ներքև թաղը պետք է մնա իրենց, բայց դա ո՞նց կլինի, եթե տռասի տակ իրենք լինեն, տռասի գլխին էլ՝ հայերը։ Մեր պոստերը մոտավորապես թշնամուց 10-5 կմ առաջ դրած պահում ենք, որ չգան հասնեն գյուղ։ Եթե թշնամու ճանապարհն անցնում է Սյունիքով, ապա դա վտանգ է ոչ միայն մեր, այլև ամբողջ Հայաստանի համար։ Եթե նորից առևտրային քայլեր են անելու թշնամու հետ՝ աբսուրդ է, նման բան չի կարող լինել։ Եթե թշնամին Հայաստանի միջով իր ճանապարհն ունենա, գնա ու գա՝ վտանգավոր է, ու ամեն օր պետք է տեռորի սպասենք»,- նշեց Շուռնուխի համայնքապետը։
Նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, տարբեր համայնքի ղեկավարներ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ պնդելով, որ պարտված ղեկավարը չի կարող թշնամու հետ բանակցել, ներկայացնել կամ պաշտպանել Արցախի ու Հայաստանի շահերը։
Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ դժբախտաբար, հայկական կողմը պետական մակարդակով չի ուսումնասիրել իր հակառակորդին։
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվածության արդյունքում Ադրբեջանին է վերադարձրել սպանության, դիվերսիայի և լրտեսության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովին ու 22 տարվա ազատազրման դատապարտված Շահբազ Գուլիևին: Ըստ նույն աղբյուրի, պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանը իր երկու քաղաքացիներին վերադարձնելու դիմաց Հայաստանին կվերադարձնի միայն մի քանի հայ գերիների։
«Եթե Ռուսաստանի ներկայությունը չլիներ, ապա լրիվ ուրիշ վիճակ կլիներ, նույնիսկ չխտացնելով գույները՝ կլիներ կատաստրոֆիկ վիճակ։ Ադրբեջանն իրենից չի ներկայացնում քաղաքական միավոր, այն դադարել է լինել քաղաքական միավոր թերևս 2012 թվականից, երբ Ալիևն ասաց՝ բոլորը ձեզ, բայց եկեք կամաց-կամաց գնանք դեպի վերամիավորում, ինչն Էրդողանը հաստատեց»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արման Աբովյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները, որոնք օրակարգ են բերում Ադրբեջանի հետ երկխոսության գնալու հարցը, կա՛մ իրավիճակին չեն տիրապետում, կա՛մ միտումնավոր փորձում են տգիտություն սերմանել։
«Մենք գերիների իրական թիվը չունենք, որ հասկանանք՝ տարբերվո՞ւմ է, թե՞ չէ, որովհետև անհետ կորածի կարգավիճակն այնպիսի կարգավիճակ է, որ փաստ չկա՝ նա կենդանի է կամ գերի ընկած է, գուցե կենդանի է ու անտառում է, հետևաբար՝ դա շատ անորոշ կարգավիճակ է։ Դրա համար «Կարմիր խաչին» հրավիրել ենք այստեղ, խոսել ենք, ամեն ինչ պետք է անենք, և այստեղ ռուսական կողմի դերակատարումը շատ մեծ է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։