«ՊԲ-ն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին. հիմնականում հետ է մղել և ձախողել է թշնամու բոլոր հարձակողական գործողությունները». Արցախի նախագահի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի խոսքով՝  Ստեփանակերտում առավոտյան թշնամու կողմից 1-2 հրթիռային հարվածներ է եղել, սակայն այս պահին դեռևս տեղեկություններ չկան, թե ինչ վնասներ են հասցվել Ստեփանակերտին։

«Գիշերը հիմնականում մարտերն ընթացել են առաջնագծում, որն այս պահին շարունակվում է։ Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում մենք քաղաքացիական բնակչության շրջանում ունենք զոհեր ու վիրավորներ։ Սակայն առաջնագծում Պաշտպանության բանակն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին և հիմնականում հետ է մղել և ձախողել է թշնամու բոլոր հարձակողական գործողությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ, հետևաբար՝ միջազգային հանրությունից ակնկալում են, որպեսզի խիստ միջոցներ ձեռնարկվեն, մասնավորապես՝ միջազգային իրավունքի տեսանկյունից կան դրա համար նախատեսված կոնկրետ քայլեր, որն էլ ակնկալում են, որ կիրականացնի միջազգային հանրությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինուժը Արցախի ուղղությամբ սկսել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, թշնամին, բացի սահմանից, թիրախավորել է նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը։

Տեսանյութեր

Լրահոս