Բաժիններ՝

«2020թ․ օգոստոսի 30-ի դրությամբ ժամկետանց վարկերն ու տույժերը կներվեն». ԱԺ հանձնաժողովն ընդունեց համապատասխան նախագիծը

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց բանկերում եղած վարկերի տույժ ու տուգանքների ժամկետների վերաբերյալ նախագիծ։

Նրա խոսքով՝ Կառավարությունը մտադիր է առիթն օգտագործել և վարկերի հետ կապված ժամկետների խնդրին ավելի համապարփակ լուծում տալ։ Այնպես որ՝ բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն կունենան առանց հարկային հետևանքների, այսինքն՝ առանց շահութահարկով հարկային բազան ավելացնելու, ներել ոչ միայն 2020 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ անհուսալի համարվող հաշվեգրված տույժերն ու տուգանքները, այլև այն վարկերի գծով վարկերն ու տույժերն, որոնք օգոստոսի 30-ի դրությամբ կլինեն ժամկետանց։

«Նախագծի ներկայացման հիմնական շարժառիթը համավարակով ստեղծված իրավիճակն է, երբ շատ վարկառուներ կորցրել են իրենց եկամտի աղբյուրը կամ կրճատվել է եկամտի մեծությունը։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ համավարակի բացասական հետևանքները սկսեցին դրսևորվել ապրիլի առաջին կեսին, մեր մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ օգոստոսի 31-ի դրությամբ բավական շատ վարկեր կարող են արդեն խնդրահարույց լինել սպասարկման առումով։ Նախագիծը վերաբերում է  միայն ֆիզիկական անձանց»,- նշեց Ֆինանսների նախարարի տեղակալը։

Նա նաև հավելեց, որ պետությունն առաջարկում է վարկերի տույժն ու տուգանքը ներելու բեռը կիսել բանկի և վարկային կազմակերպության հետ։

Նա նաև առաջարկեց, որ անցումային դրույթներով կարգավորեն այն խնդիրը, որ նախագծի դրույթները գործելու են նաև մինչև այն ուժի մեջ մտնելը։

Հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին նախագծին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս