«Սա «տղա բերելու» ինչ-որ գործընթաց էր՝ ուժեղացնելու իրենց և Ադրբեջանի դիրքորոշումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պետք է հանդիպի նաև Էրդողանի հետ, կարծում եմ՝ ավելի «էկզոտիկ» ելույթներ կլինեն։ Հիմա ընդհանուր միջազգային կազմակերպությունների տեսակետն այն է, որ ահաբեկչական գործողություններն անընդունելի են, բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ահաբեկիչների մասին որևէ բան չասաց, ուրեմն՝ նրան ձեռնտու չէ այդ փաստն արձանագրել»,- եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանի խոսքով՝ այսօր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի դեմ պաշտպանների բերած բողոքի քննությունը շատ կարճ տևեց, մինչդեռ պաշտպանական խմբից յուրաքանչյուրը բերել էր 60 էջանոց փաստաթղթեր։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկրների կողմից իր տարածքի վրա ցանկացած հարձակում անթույլատրելի է համարում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր կայցելի Անկարա։ Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի՝ այցի շրջանակներում Յենս Ստոլտենբերգը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի խոսքով՝ Ստեփանակերտում առավոտյան թշնամու կողմից 1-2 հրթիռային հարվածներ է եղել, սակայն այս պահին դեռևս տեղեկություններ չկան, թե ինչ վնասներ են հասցվել Ստեփանակերտին։
«Ցավոք, պետք է նշեմ, որ չնայած Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների արձագանքներին, որոնք ողջունելի են, և Միացյալ Նահանգներում էլ կան հստակ մեսիջներ, որոնք ասում են, որ արտաքին ուժերը պետք է չմիջամտեն այս հակամարտությանը և ռազմական գործողություններին, այդուհանդերձ միջազգային հանրության գործողությունները հայտարարություններից այն կողմ չեն անցնում։ Այս փուլում ընդհանուր առմամբ բավարարվում են հայտարարություններով, չկան հստակ գործողություններ իրական կյանքում։ Այդ պատճառով էլ հայկական կողմն ապավինում է իր սեփական ուժերին և զինված ուժերին»,- հավելեց Կարեն Վերանյանը։
«Այս ամենը տեղավորվում է մեկ տրամաբանության մեջ։ Նրա հայտարարություններն առաջին հերթին ունեն ծավալապաշտական քաղաքականություն, այն է՝ նեոօսմանիզմի գաղափարախոսությունը։ Էրդողանը ցանկանում է նոր պետություն կառուցել՝ հին պետության հիմքի վրա։ Եթե դիտարկում ենք իրադարձությունները, ապա տեսնում ենք, որ Թուրքիան բոլոր տեղերում ու բոլորի հետ բախվում է, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ՝ թե՛ Սիրիայում, թե՛ Հայաստանում։ Այսինքն՝ պայքարը հիմնականում ընթանում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Հիմա, երբ Հայաստանում Թուրքիան դիրքերն աստիճանաբար զիջում է, փաստորեն նորից անցնում է մեկ այլ տարածքի, նկատի ունեմ Սիրիան, որտեղ ուզում է իրեն ցուցադրել»,- ասաց թուրքագետը։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին՝ անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այն պնդումներին, թե Հայաստանն է հարվածներ հասցրել Ադրբեջանի բնակավայրերին։
«Մենք այս մասին մանրամասն ասել ենք, ժամանակին նույնիսկ հատուկ ժողովածու էինք հրապարակել, որտեղ ադրբեջանական ռազմական օդանավակայանների հարցին անդրադարձել ենք։ Միայն Գյանջայի օդանավակայանն ինչ-որ ժամանակով շարքից հանելը պատերազմ չի հաղթում, բայց նման գործողությունների մտածված հաջորդականությունը կարող է բերել հաղթանակի։ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել մեր ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրակայաններ և այլն»,- հավելեց ռազմական փորձագետը։
Թշնամին կրկին Ստեփանակերտում թիրախավորել է քաղաքացիական օբյեկտները։ Դրանով թշանամին ինչ-որ տեղ արտահայտում է իր անհաջողությունները, ատելությունը, ահաբեկչությունը և նացիզմը, քանի որ թիրախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Անկեղծ, չգիտեմ՝ մեր իշխանություններն ինչ են մտածում Արցախի անկախության ճանաչման գործընթացի հետ կապված, պատրաստվո՞ւմ են ճանաչել Արցախի անկախությունը, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ բավականին բարդ գործընթաց է լինելու նաև միջազգային հանրության տեսանկյունից։ Ամեն դեպքում, նման հայտարարություն, բնականաբար, պետք էր անել, և այդ ուղղությամբ պետք է աշխատել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը։
Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կոչով դիմել է հայությանը՝ առաջնագիծ մեկնելու և հայրենի հողը պաշտպանելու համար։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Միևնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։
«Բնական է, թե այսօր Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություները ինչ հետևանքներ կարող է ունենալ, առաջինը ոչնչացվելու ենք մենք, սակայն նրանք իրենց նպատակին չեն հասնելու, մենք կանգնելու ենք մինչև վերջ։ Բայց մենք խոսում ենք աշխարհաքաղաքական խնդրի մասին, թե ինչի է այս ամենը բերելու, սա բերելու է շատ կտրուկ տրանսֆորմացիաների՝ Անդրկովկասից Ռուսաստանը դուրս է մղվելու, դուրս է մղվելու նաև Հյուսիսային Կովկասից, ինչն էլ բերելու է սարսափելի հետևանքների։ Իրանն է դառնալու պանթուրքիզմի թիրախ, մեր տարածաշրջանում պայթուն ու սարսափելի երևույթներ կլինեն։ Սարսափելի է լինելու նաև Արևմտյան աշխարհի համար, որովհետև ստեղծվելու է ահաբեկչական խալիֆայություն։ Բնական է, որ այս ամենին միջամտել և միջամտելու են, հարցը դա չէ, այլ տարբերակ չկա։ Թուրքիան իր պահվածքով հարվածելու է նաև ԱՄՆ-ին, ի՞նչ է ստացվում, ստացվում է՝ ՆԱՏՕ-ի երկիրը պատերազմ է սկսում առանց իր գործընկերներին տեղյակ պահելո՞ւ, թե՞ տեղյակ է պահել։ Չեմ կարծում, որ տեղյակ է պահել, բայց այդ դեպքում արդեն խփում են ԱՄՆ-ի վարկանիշին»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Այսօր ժամը 18։00-ին ամբողջ աշխարհի հայերին խնդրում եմ միասնական աղոթքով միանալ ի զորակցություն մեր բանակի։ Մենք բոլորս աղոթում ենք մեր հաջողության, հաղթանակի և խաղաղության համար, այնպես որ սպասում ենք բոլորիդ աղոթքը և բոլորիս զորակցությունը։ Ամուր եղեք բոլորդ, պինդ եղել, մեր գործն արդար է և Աստված միշտ արդարների կողմն է լինում, Տերն օրհնյալ պահի ամբողջ հայությունը և մեր բանակը, Ամեն»։
«Չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, որն է ճշմարտությունը, բայց կա երկու մեկնաբանություն։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքերը հրատարակելով իրենց տեքստը՝ ցույց են տալիս, որ հրահրում են Ադրբեջանին, որպեսզի վերջինս շարունակի ռազմական ագրեսիան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
«Խոսել եմ «Էրեբունի» ԲԿ-ի տնօրենի հետ, նրանց վիճակները բավարար է, մեկը վիրահատված է, մյուսն ուղղակի առաջին բուժօգնություն է ստացել։ Հիմա Երևանում նրանց վիճակը կգնահատենք, որից հետո հատուկ ինքնաթիռով կմեկնեն Ֆրանսիա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։
Երեկ երեկոյան ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինություն տրամադրելն անընդունելի է Հայաստանի համար, հատկապես ստեղծված իրավիճակում։ Այդ պատճառով էլ որոշել են խորհրդակցությունների նպատակով Իսրայելից հետ կանչել ՀՀ դեսպանին։
Ադրբեջանին սթափեցնելու համար, արդեն ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցնեն պատժիչ գործողությունների, քանի որ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր հարձակողական գործողություններն ու սադրանքները՝ հաշվի չառնելով Մինսկի խմբի հայտարարությունները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանն այսօր Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Կարեն Ջալավյանը, ով երեկ Արցախի նախագահի հրամանով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, Արցախի գոյամարտից սկզբից առ այսօր գտնվում է բանակի շարքում և բազմիցս վիրավորվել է։
Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի խոսքով՝ երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով, հակառակորդը շարունակել է գրոհել Պաշտպանության բանակի մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր ականանետեր, հրթիռահրետանային ողջ զինանոցը։ Օգտագործել է նաև զրահատանկային ստորաբաժանումներ և հատուկ նշանակության ստորաբաժանումներ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը՝ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների այդ հայտարարությանը ծանոթացել են, սակայն դրան գնահատական տրվելու է ավելի ուշ և ոչ ԱԳՆ խոսնակի մակարդակով։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայում Թուրքիայի մասնակցությանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական ագրեսիան տարբերվում է նրանով, որ թշնամին դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները` դրանով պատճառելով մարդկային և նյութական կորուստներ։
Ադրբեջանի կողմից Արցախում սանձաձերծած պատերազմի վերաբերյալ հայտարարություն են տարածել Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ անելով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններն առանց նախապայմանների: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն:
«Դեռևս գործնական քայլերի որևէ մեկը չի դիմել, դրա համար էլ կարծում եմ՝ այս ամսին դեռևս վաղ է խոսել, սա մենք զգալու ենք վաղը։ Եթե աշխարհի մեծերը ցանկանում են կողմերին հաշտեցնել, ապա այսօր պետք է դիվանագիտական հող նախապատրաստվի, և կողմերից յուրաքանչյուրին չմեղադրեն պատերազմի սանձազերծման մեջ, դրա համար շարունակում է դրվել հավասարության նշանը։ Եթե այսպես շարունակվեց, ամբողջ աշխարհը միանշանակ գիտի, որ սա սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի դրդումով, բայց ինչո՞ւ հստակ այս կապակցությամբ չի արտահայտվում, որովհետև հասկանում են, որ, եթե դիվանագիտական հողի վրա բանակցությունների սեղան բերեն Ադրբեջանին, ապա այսօր նրա հասցեին քննադատական խոսքերը չեն կարող նպաստել այդ հեռանկարին։ Բայց եթե այս պատերազմը շարունակվեց, բնականաբար, շատ ավելի կոշտ կլինեն Ադրբեջանի նկատմամբ, այս հարցում ես չեմ կասկածում»,- շեշտեց Ա. Մելքոնյանը։
Ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմի առաջին օրվանից հետո Ադրբեջանը գործող ապատեղեկատվությունը շատ կտրուկ փոխարինեց քարոզչականով, այդպես էր վիճակը մինչև երեկ երեկոյան։
«Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» թերթը վերնագրով հրապարակման մեջ գրել է. Պատերազմի չորրորդ օրը հայկական կողմի գրանցած հաջողություններից զատ, բացառիկ էր նաև ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու հակամարտող կողմերին ուղղված կոչերի առատությամբ, բայց այդ կոչերը հասկանալիորեն կորան պատերազմի աղմուկի մեջ։
«Այսօր այս երևույթն ավելի նյութական տեսք է ընդունել վարձկանների, զինատեսակների, զինյալների տեսքով, ըստ էության սա շարունակությունն է և զարգացումն է այդ ամենի։ Մեկ կարևոր տարր կա, որը պետք է նկատի ունենալ, ժամանակին Թուրքիան հլու-հնազանդ ՆԱՏՕ-ի երկիր էր, այսօր նեոօսմանիստական գաղափարախոսությամբ տառապող Էրդողանի Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, որը 14-15 երկրներում ունի իր սեփական ռազմական բազանները։ Թուրքիան ձգտում է դառնալ ավելի կարևոր ռեգիոնալ խաղացող գլոբալ մասշտաբի, իսկ հիմա պատեհ առիթ է իր ամբիցիաները, նկրտումներն իրականացնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։
Արցախի Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանի խոսքով՝ երեկ գիշեր արցախյան ռազմաճակատում իրավիճակը շարունակել է մնալ հարաբերականորեն կայուն լարված, որոշ հատվածներում էլ տեղի են ունեցել հրետանային մենամարտեր, ինչպես նաև հրաձգություններ՝ հրաձգային զենքի կիրառմամբ։