ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ բացարձակ անընդունելի են իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ ընտրությունների ժամանակ այս կամ այն ուժին սատարած համայնքապետերը պետք է հեռանան։
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի համար Ադրբեջանն անընդունելի ուլտիմատումներ, պահանջներ է դնում, որոնք ուղղակիորեն վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը և փակելու են պատմական Արցախի տարածքները վերադարձնելու օրինական հնարավորությունները։
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, ըստ որի՝ Արցախի Հանրապետությանը կհատկացվի լրացուցիչ ֆինանսական միջոցներ։
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է հնարավոր բոլոր մեթոդներով հոգեբանական ճնշումներ գործադրել հայերի վրա։ Նախ՝ պատերազմի օրերին թշնամին գերեվարված հայ ռազմագերիներին էր նկարահանում ու տարածում համացանցում, այնուհետև՝ իրենց օկուպացիայի տակ անցած տարածքներում մտնում էին բնակարաններ, ավերում ու տեսանկարահանում, երբեմն էլ գտնում էին տանտերերին և դրանք ուղարկում նրանց։
«Եթե Նիկոլ Փաշինյանը բարեհաճեր գոնե մեկ էջ կարդալ այդ զեկույցից, նա կհասկանար, որ այդպիսի բան չի կարելի ասել, ամեն մի ժամը, որը մեր հայրենակիցներն անց են կացնում Բաքվում, դա նրանց համար ուղղակի դժոխք է, բոլորը դրա մասին գիտեն»։
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ իր և ՍԴ նախկին դատավորներ Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի խախտված իրավունքները վերականգնելու համար ՄԻԵԴ ուղարկած դիմումի վերաբերյալ դեռևս վճիռ չկա։ Այս պահին բացատրությունների փուլ է ընթանում, այսինքն՝ դիմումի քննությունն ընթացքի մեջ է։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում ընդհանուր մթնոլորտն ուղղված է այն խնդիրներին, որոնք հուզում են հայկական կողմին։
Այս տարի Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կամ առանձին 9-ից ավելի զորավարժություններ են անցկացրել։ Հունիսի 21-23-ը Նախիջևանում թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունից հետո, Բաքվում հունիսի 28-30-ը թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ անցկացվում է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվել են մոտ 600 հոգանոց անձնակազմ։
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կողմից հայ ռազմագերիների խնդիրների բարձրաձայնմանը։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը տնտեսության վերականգնման վերաբերյալ Տիգրան Ավինյանի հայտարարությունն այսպես մեկնաբանեց՝ հավանաբար տնտեսության աշխուժացման վերաբերյալ պնդումներն առավելապես հիմնված են Ազգային վիճակագրական կոմիտեի մայիս ամսվա հրապարակած ցուցանիշների վրա, համաձայն որոնց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը մոտ 11 տոկոսով աճ է արձանագրել։
Արտահերթ ընտրությունների ժամանակ 2 զարհուրելի բան եղավ. բոլորը շեշտում են, որ այդ օրը երեկոյան ՀՀ գրեթե բոլոր վայրերում հոսանքն անջատվել էր։ Բայց քիչ են խոսում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ ընտրությունները հայտարարեց, որ կա մոտ 2,6 մլն ընտրող, իսկ նման բան չի կարող լինել։ Նախորդ տարիներին, երբ մեր բնակչությունն ավելին էր, 2,6 մլն ընտրող չկար, այսինքն՝ մոտավորապես կես միլիոնից ավելի մեռյալ հոգիներ են: Իսկ սա հնարավորություն է տալիս ցանկացած ընտրություն մինչև վերջ կեղծել, ինչը և տեղի ունեցավ:
Նախընտրական քարոզարշավի առաջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը շրջում էր մարզերում և ապագայի ծրագրերը ներկայացնելու փոխարեն՝ խոսում նախկին իշխանություններից, Արցախի 44-օրյա պատերազմից, դրա մեղավորներից և այլն, հիշեց նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։
Ազատամարտիկ, Կանանց հանրապետական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Արցախյան պատերազմի ժամանակ զինվորների համար սիրելի «կարմիր շրթներով դոկտուրը»՝ Աիդա Սերոբյանը, այսօր տեսնելով, թե հայ ռազմագերիներին ինչպես են վերաբերվում Բաքվի բանտերում, կամ նրանց ինչպես են դատապարտում ազատազրկման՝ զուգահեռներ է անցկացնում ադրբեջանցի ռազմագերիների հետ, որոնք 90-ականներին պահվել են Հայաստանում, այնուհետև հանձվել Ադրբեջանին։
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարվա սեպտեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Այս ամենին զուգահեռ, Բաքվում հունիսի 28-30-ը կանցկացվի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որը, ի դեպ, այս տարի արդեն 8-րդ զորավարժությունն է։
Հունիսի 27-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքում հերթական միջադեպն է գրանցվել՝ թշնամին սպառնացել է խոտհունձ անող բնակիչներին և արգելել է հավաքել իրենց հնձած խոտը։ Այս միջադեպի մասին տեղեկացրել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի վերաբերյալ հայտարարություն էր տարածել։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 27-ին հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում թշնամին թույլ չի տվել, որպեսզի գյուղացիները կատարեն գյուղատնտեսական աշխատանքներ։
168.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանն անդրադառնալով այս ամենի հետևանքով սպասվող էկոլոգիական հնարավոր աղետին ու ջրային ռեսուրսների հետ կապված վտանգներին՝ նշեց, որ ջրային ռեսուրսի ակունքներն այս պահին գտնվում են թշնամու վերահսկողության տակ, ինչն արդեն իսկ մեծ խնդիր է, որովհետև հնարավոր է, որ այդ ակունքները ոչ միայն ցամաքեն, այլև էկոլոգիական մեծ աղետ հասցնեն Հայաստանին ու Արցախին։
Բաքվում հունիսի 25-ին վերսկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը։ Ադրբեջանը հայ զինվորականներին գերեվարելուց հետո այսօր Բաքվում նրանց որակել է՝ որպես ահաբեկիչներ, քրեական գործ հարուցել և սկսել դատավարական գործընթաց։ Այս ռազմագերիները բոլորը Շիրակի մարզից են և գերվարվել են պատերազմից հետո։
Երեկվանից ահազանգ է հնչում, որ ադրբեջանցիները նախատեսում են փոխել Թարթառ գետի հունը, ինչի հետևանքով Սարսանգի ջրամբարը կցամաքի։ Ավելին՝ թշնամին այս օրերին մեծ քանակությամբ ինժեներական տեխնիկա է տեղափոխում գետի հունը փոխելու համար։ Այս մասին առաջինն ահազանգ է հնչեցրել լրագրող Նարինե Կիրակոսյանը։
Նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո, Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ Դադիվանքում մնալու են հայ հոգևորականները և յուրաքանչյուր կիրակի հայ ուխտավորները հնարավորություն կունենան այցելելու այնտեղ՝ մասնակցելու պատարագներին։ Մի քանի ամիս ուխտավորները կարողանում էին գնալ Դադիվանք, սակայն մայիսից սկսած թշնամին արգելել է նրանց մուտքն այնտեղ՝ չտալով որևէ բացատրություն։
Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո, երբ հայտնի դարձավ, որ իշխանությունները վերընտրվել են, բոլորը սկսեցին մտավախություն հայտնել Արցախի առնչությամբ՝ նշելով, որ այս իշխանությունների վերընտրությամբ Արցախի ապագան ու հետագա ճակատագիրն ավելի անորոշ է դառնում։ Իսկ մինչ այդ, հանրությունը մտածում էր, որ պարտված իշխանությունը կհեռանա, իսկ այն անձինք, որոնք կգան իշխանության, հնարավորություն կստանան առաջին հերթին լուծելու Հայաստանի անվտանգության, Արցախի կարգավիճակի, բանակի վերականգնման հարցերը։
«Նրանք դեռևս կարծում են, որ բանակցությունների, հորդորների, կոչերի ճանապարհով հնարավոր է ներազդել Ադրբեջանի վրա։ Ես ասում եմ՝ ոչ, որովհետև իմ զրույցը Սեիդովի հետ ցույց տվեց, որ դրա հետ հույսեր կապել պետք չէ, իմ զրույցը ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը կոնստրուկտիվ չէ, նրանք կոնկրետ պահանջներ ու նախապայմաններ են դնում՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախով հանդերձ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո, իշխանության շատ ներկայացուցիչներ սկսեցին բացահայտ հայտարարել, որ այն համայնքապետերը, որոնք ընտրությունների ժամանակ, այսպես ասած, իրենց համար չեն աշխատել, պետք է հրաժեշտ տան իրենց պաշտոններին։
«Ես չեմ կարող ասել, այդ խնդիրները կլուծե՞ն, թե՞ չէ, բայց մենք հույս ունենք, որ կլուծեն, այսինքն՝ կամ լավ կլինի, կամ շատ ավելի վատ։ Այս ընթացքում գյուղում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, այսինքն՝ այնպես, ինչպես երկու ամիս առաջ էր, երբ թշնամին մի քանի կիլոմետր առաջ եկավ։ Դե, թշնամին Սյունիքում առաջ է եկել դեկտեմբերի 18-ին, դրանից հետո էլ մայիսի 12-ին որոշ հատվածներում առաջ եկավ»,- հավելեց նա։
ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, ՀՀ բանակի կապիտան Վարդան Դևրիկյանի փոխանցմամբ՝ անցնող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այսինքն՝ նրա գլխավորած «Հայաստան» դաշինքը, և եթե կրկին լինեն ընտրություններ, ապա կրկին կընտրի Ռոբերտ Քոչարյանին, կա՛մ Սերժ Սարգսյանին, կա՛մ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Ինչպե՞ս եղավ, որ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարանք և Արցախն ազատագրեցինք, իսկ 44-օրյա պատերազմում կորցրեցինք Արցախի 75 տոկոսը։ Պատասխանելով այս հարցին, Արզիկ Մխիթարյանը նախ նշեց, որ ականատեսն է եղել ոչ միայն Արցախի առաջին գոյապայքարին, այլև արցախյան շարժման ակտիվիստներից է եղել, մարդ, որը ամբողջ մի տարի հանրահավաք է ղեկավարել, ամբիոնից խոսք է հղել ժողովրդին և իր հետևից մարդիկ է տարել։
«Թող իրենք լավ իմանան, որ հայ հոգևորականներն իրենց քարկոծումից չեն վախենում, պատրաստ ենք Աստծու և մեր ժողովրդի համար գնալ անգամ նահատակության, և մեզ սպառնալիքներով որևէ մեկը չի կարող վախեցնել, որ մենք հրաժարվենք Աստծուն և ժողովրդին ծառայելուց»,- եզրափակեց տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Ես այդ ձայնագրությունը լսել եմ, մարդը հորդորել է անպայման մասնակցել ընտրություններին, այս ամենի մեջ որևէ վատ բան չկա։ Այդ իշխանությունները, որ այդպես զինվորներին պարտադրելով՝ բերում էին ու ասում, որ պետք է ընտրեն ՔՊ-ին, նույնը՝ տարբեր հիմնարկներում, այդ թվում՝ ԲԿ-երում, այստեղից ու այնտեղից լսել եմ, որ իրենց հիմնարկներում պարտադրել են, որպեսզի ընտրեն ՔՊ-ին, հակառակ դեպքում` աշխատանքից կազատեն, աշխատավարձը կկրճատեն, և այլն։ Թող այս ամենը լինի ասեկոսե, բայց ես դրանց մասին լսել եմ։
«Ժողովուրդն ունի արդարացի պահանջ, և ես վստահ եմ, որ երեկվա օրն ապացուցեց, որ ամեն ինչ փոխվելու է, կա նպատակ, այն մասամբ իրականացված է, շարունակությունն էլ հանգիստ ու նորմալ ճանապարհով կիրականացվի, ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նախիջևանում Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են հերթական զորավարժությունը, այն անցկացվում է հունիսի 21-23-ը, այս տարի սա Ադրբեջանի կողմից իրականացվող յոթերորդ զորավարժությունն է, որն անցկացրել է կա՛մ առանձին, կա՛մ Թուրքիայի հետ համատեղ։