Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում թշնամին առաջ գալուց հետո սկսել է ինտենսիվ ինժեներական աշխատանքներ կատարել ու զինտեխնիկա կուտակել։ Մասնավորապես՝ Նորաբակ գյուղի ուղղությամբ թշնամին ակտիվ ինժեներական աշխատանքներ է կատարում՝ դիրքեր ու ճանապարհներ է կառուցում։
«Մեզ բոլորիս պարտադրեցին արտահերթ ընտրություններ հայրենիք համար այս ծանր օրերին, և մենք ընդունեցին մարտահրավերը և պատրաստ ենք այս կռիվը կամ, ինչպես մեր էպոսում է ասվում՝ «վերջին զարկը» տալու հանուն Հայաստանի ապագայի։ Սեփական աթոռը հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը ցավոք չհեռացավ և ընտրեց հոգեբանական ծանր իրավիճակում գտնվող ժողովրդին արտահերթ ընտրությունների տանելու ճանապարհը, որին ի սկզբանե մենք դեմ էինք։ Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների ձևավորած «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքն իր օրինակով է մեր ժողովրդին ցույց տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումների գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը»,- հավելեց Սերժ Սարգսյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն այսօր ներկայացրեցին ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը, անդրադարձան նաև հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կկազմի։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցին ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը, ընդգծելով, որ կուսակցության առաջնահերթություններն են՝ արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, ինչպես նաև առողջապահությունը, երիտասարդությունը, բնակարանաշինությունը և այլ ոլորտներ։
«Անասունները մնում են այտեղ, ուրիշ որևէ բան չեմ կարող ասել, քանի որ հիմա խառն ենք, հավաքվել են դրսում կանգնած ենք, հասկանանք՝ ինչ է լինելու։ Դե աշխատանքներ են տանում անասուններին վերադարձնելու համար, սակայն որևէ արդյունք չկա։ Թշնամին կրակել էր հովվի ձիուն, ձին է վնասվել, հովիվն ընկել է, բայց շատ չի վնասվել։ Ժողովուրդն է վնաս կրել, ու այդքան անասուն անցել է թուրքի կողմ։ Սա առաջին դեպքն է, մոտ 60 կով անցել է թշնամու կողմ»,- եզրափակեց Սիմա Չիտչյանը։
«Հնարավոր չէ Շուշիի համար կռվել, նման թատրոն էին սարքել, որպեսզի այսօր արդարացնեին մոտավորապես 1000 զոհերի փաստը, որը եղավ Շուշիի համար։ Նրանք տղաներին ուղղակի տարան ու ստեղծեցին Շուշիի համար պայքարելու տպավորություն։ Շուշին հանձնելուց հետո մեր երեխաները շարունակում էին զոհվել, նոյեմբերի 5-6-ից Շուշի թուրքեր էին մտել, բայց զինվորներ էին տանում իբր մարտերի համար։ Իհարկե, մարտեր լինում էին, բայց արդեն ճանապարհի վրա, ոչ թե Շուշիի ներսում։ Ընդամենը մի քանի հարյուր թուրք ուղղակի քայլելով մտել են Շուշի, քանի որ նրանց համար ճանապարհը բաց է եղել։ Մենք Ստեփանակերտում այդ ամենն արդեն պարզ տեսնում էինք»,- հավելեց Մ. Հակոբյանը։
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում թեև բնակիչներն առաջ եկած թշնամուց չեն վախենում, սակայն անհանգիստ են, որ մի քանի շաբաթ է՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները հետ չեն գնում, և անկանխատեսելի է, թե ինչ կլինի մի քանի օր հետո։
«Այսօր Ադրբեջանի գերխնդիրը Արցախի հարցի լուծումն է, այսինքն՝ Արցախը վերջնական իրենով անելու խնդրի լուծումը։ Այսօր այն, ինչ Ադրբեջանն անում է հայ-ադրբեջանական սահմանին, նպատակը մեկն է՝ որպեսզի Հայաստանը վերջնականապես ձեռք քաշի Արցախից, սա է հիմնական խնդիրը։
Մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածք մտած թշնամու զինվորները մինչ օրս հետ չեն քաշվել, նրանք մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականության, այլև հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների համար։
«Մյուս շաբաթ մենք կոնկրետ տեղերում կրկին աշխատանքներ ենք անելու։ Անվտանգության գոտին երբեք չի ենթադրում մեր հաշվին ինչ-որ գոտի ստեղծելը, ոչ։ Այդ սահմանն անցնում է մեր բնակավայրերի միջով, ճանապարհներով՝ Որոտան, Շուռնուխ և այլ գյուղեր։ Եթե հանկարծ անվտանգության գոտի կամ նման բան եղավ մեր հաշվին, ապա դա նշանակելու է՝ մենք նոր տեղահանված մարդի՞կ ենք ունենալու, իհարկե ոչ»,- ընդգծեց Արման Թաթոյանը։
Արման Թաթոյանն Էդուարդ Աղաջանյանին առաջարկեց պատասխանել հարցին՝ երբ պատերազմի ժամանակ ներքին տեղահանվածների հարցերով շտաբի պետ էր, ինչո՞ւ էին այդքան լուրջ խնդիրներ առաջանում համակարգման հետ կապված, որոնք ուղիղ ազդում էին մարդու իրավունքների պաշտպանության վրա։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 3-ին հայրապետական այցով գտնվում էր Սյունիքի մարզում։ Ամենայն Հայոց կաթողիկոսը նախ մասնակցել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հայրապետական մաղթանքի արարողության, այնուհետև զինվորական պանթեոնում իր խոնարհումն է բերել և աղոթել հայրենիքի համար զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողներին փոխանցեց՝ ԿԸՀ-ն գրանցել է ընտրություններին մասնակցող 26 սուբյեկտ, 22 կուսակցություն, 4 կուսակցությունների դաշինք։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի այն հայտարարությանը, որ Ստեփանակերտում պատերազմի օրերին ջրի հետ կապված երկու խնդիր է առաջացել, որի համար դիմել են Առողջապահության նախարարությանը, որպեսզի համապատասխան փորձագետ ուղարկեն, սակայն ոչինչ չի արվել։
Երկու օր է՝ համացանցում տարբեր օգտատերեր լուսանկարներ են հրապարակում Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանից, որը ռուսների հսկողության տակ է, նշելով, որ այնտեղ կառուցվել է մզկիթ։ Ըստ օգտատերերի, այս արարքն անթույլատրելի է, քանի որ, եթե ռուս խաղաղապահների մեջ կան մուսուլմաներ, ապա նրանք կարող էին գնալ և Ակնայում կառուցել մզկիթ, որն ադրբեջանցիների օկուպացիայի տակ է։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքով՝ երկրների միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը երկար տարիների աշխատանք է, կան բազմաթիվ երկրներ, որոնք մինչև այսօր չունեն դեմարկացված և դելիմիտացված սահմաններ։ Այս համատեքստում պաշտոնյան որպես օրինակ բերեց Հայաստանի և Վրաստանի սահմանները։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքով՝ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են, հետևաբար՝ պետք չէ ասել, թե Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովն այդ բանակցություններից ձեռնունայն է վերադարձել։
«Խնդիրն այն է, որ իշխանությունը չի հասկանում, որ ինքն անդունդի մեջ է, ինքը չի հասկանում, որ փոսի մեջ է, մտածում է՝ ի՞նչ է եղել, որ, նա գոհ է այդ վիճակից։ Գիտեք՝ խլուրդի համար աշխարհը սկսվում ու ավարտվում է հողի տակ, հողից դուրս նրա համար աշխարհ չկա։ Հիմա եթե իշխանության է եկել խլուրդը, ապա իր համար որքան հեռու արևից, որքան խորը փոս, այնքան լավ, արևից որքան հեռու լինի՝ այնքան լավ, խլուրդն արևն ի՞նչ է անում, արևը պե՞տք է իրեն»,- հավելեց Շիրակի թեմի առաջնորդը։
Ազգային ժողովի աշխատակազմը ստացել է հերթական պարգևավճարը։ Ինչպես վերջին մի քանի ամիսներին, այս ամիս ևս պագևավճարների մասին ԱԺ պաշտոնական կայքում որևէ բան գրված չէ։ Նախկինում այդ տեղեկատվությունը տեղադրվում էր ԱԺ կայքում՝ ԱԺ նախագահի նախագահի որոշումների և կարգադրությունների շարքում։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ Աբովյանի դիահերձարանում պատերազմում նահատակված տղաների դիերն ու մասունքները ոչ պատշաճ պահելու համար աշխատակիցների մի մասը ստացել է խիստ նկատողություն, որոշ անձինք պաշտոնից ազատվել են։
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել Աբովյանի դիահերձարանում, առաջին հերթին գալիս է պետության ղեկավարից, հետևաբար՝ դրան պետք է հաջորդեին հրաժարականներ, և հրաժարական տար ոչ միայն Առողջապահության նախարարը, այլև քաղաքական վերնախավը։
«Ես այսօր ուղղակի ելույթ չունեցա, ես ելույթ ունեցա շարքային քաղաքացու արժանապատվության մասին, որը նետված էր դիահերձարանի հատակին, դա բոլորիս արժանապատվությունն է պարկերի մեջ դրված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում գրանցված միջադեպին՝ իր և Լենա Նազարյանի միջև։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» ասելու համար չի պատրաստվում պատգամավորից ներողություն խնդրել։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Լենա Նազարյանը։
Թագուհի Թովմասյանը րոպեներ անց կրկին բարձրացավ ԱԺ ամբիոն և Լենա Նազարյանից պահանջեց, որպեսզի վերջինս ներողություն խնդրի։ Շեշտեց, որ առհասարակ իշխանությունը չգիտի, թե Հայաստանում նոյեմբերի 9-ից հետո ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, որտեղ թշնամին ամեն վայրկյան դիմում է սադրանքների։ Արձագանքելով պատգամավոր Թովմասյանի ելույթին՝ Լենա Նազարյանը ներողություն խնդրելու փոխարեն, մուննաթով պատասխան տվեց. «Տիկին Թովմասյան, եթե ես չեմ խոսում իմ զգացմունքների մասին, դա չի նշանակում, որ ես չեմ զգում և չեմ ցավում, մենք էլ ենք մարդ և մենք էլ համբերություն ունենք»։
«Ինձ հասած տեղեկություններով, նույնիսկ, երբ եղած միջադեպի մասին թշնամին չէր հայտարարել, և լրագրողական համայնքն անընդհատ փորձել է կապ հաստատել ՊՆ լրատվական ծառայության հետ, զանգերի չեն պատասխանել։ Այսինքն՝ ստացվում է՝ ՊՆ լրատվական ծառայությունն իր գործառույթները չի կատարում և շրջանառվող լուրերին ո՛չ հաստատող, ո՛չ հերքող տեղեկատվություն չի տալիս, որպեսզի հայաստանյան լրատվամիջոցները դրան հղում տան։ Չեմ ուզում մտածել, որ այս ամենը միտումնավոր է արվում, որպեսզի տեղեկատվությունն ադրբեջանական կողմից գա, սակայն ամեն դեպքում սա ևս բացթողում է»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։
Թագուհի Թովմասյանի ելույթի ավարտից հետո, առանց բարձրախոսն անջատելու՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատգամավորին անվանեց «իդիոտկա», նրա խոսքն այնքան բարձր էր, որ լսելի էր ոչ միայն դահլիճում եղածների, այլ նաև նիստին ուղիղ հեռարձակմամբ հետևողների, տեսագրությունը դիտողների համար։
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի պարզաբանմամբ՝ երբ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե ներդրումները հորդում են, նկատի է ունեցել, որ ներդրումային դաշտն աստիճանաբար սկսում է կարգավորվել։
«Նման հարց տալու անհրաժեշտություն չկար, ուստի կարող եք տալ հաջորդ հարցը, որովհետև ձեր հարցի պատասխանը միանշանակ է։ Իհարկե ընտրություններին մասնակցելու եմ, իհարկե ձայնը տալու եմ գործող իշխանությանը, այդքանը միանշանակ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը։
«Թե չէ հիմա ծառայողական քննություն են նշանակել, ինչ-որ երկու հոգու ազատել են։ Բայց նմանատիպ նուրբ, կարևոր հարցով, նման պահվածքը ոչ կոմպետենտ, նման քաոսային վերաբերմունքը, ու իրենք լավ գիտեն, թե սա ինչ նուրբ հարց է մեր ժողովրդի համար։ Ինչպես կարելի է նման ձևով վերաբերվել։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հունիսի 20-ին իր դատն է, նախկին իշխանությունների դատն է, այո, այդ օրն իր դատն է, այդ օրը թող ժողովուրդը գնա ու այդ դատը տեսնի, ես այլ տարբերակ չգիտեմ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։