«Բանակցություններ են ընթանում, այս պահին որևէ առաջընթաց չկա, Արցախը շարունակում է մնալ առանց գազի». Արցախի նախագահի խոսնակ

Արդեն երրորդ օրն է` Արցախի Հանրապետությունը զրկված է գազամատակարարումից։ Ինչպես տեղեկացրել էր Արցախի տարածքային կառավարման նախարարությունը, Հայաստան-Արցախ գազատարը վնասվել է, որի վերականգնմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը, նրանց հետ ռուսական կողմը սկսել է բանակցություններ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ Արցախում գազամատակարարումը դեռևս չի վերականգնվել։

«Բանակցություններ են ընթանում, այս պահին որևէ առաջընթաց չկա, Արցախը շարունակում է մնալ առանց գազի»,- նշեց Լուսինե Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ թշնամու գործողությունների հետևանքով Արցախում նախորդ տարվա վերջերին վնասվել էր նաև ջրատար խողովակը, որը վերականգնելու աշխատանքների ընթացքում թշնամին անկանոն կրակ էր բացել հայերի ուղղությամբ։ Այդ կրակոցների հետևանքով գլխի շրջանում մահացու  հրազենային վիրավորում էր ստացել 22-ամյա Մարտիկ Երեմյանը։ Եվս 3 քաղաքացիներ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031