ԱԺ կին պատգամավորները և աշխատակազմի կանայք պարգևատրվել են

ԱԺ նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հատուկ կարգադրություն է ստորագրել ԱԺ կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց պարգևատրելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ.

կին պատգամավորներին և Աշխատակազմի կանանց պարգևատրել  յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ, որը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031