«Մինչև Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բոլոր բանակցողները երբեք չեն բանակցել հող տալու համար, այլ՝ թե ինչ են ստանալու». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցություների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ իշխանական պատգամավորների այն մեղադրանքներին, թե հող հանձնողները եղել են նախկին իշխանությունները, այլ ոչ թե իրենք։

«Իշխանությանը, կարծես, թվում է, որ պահ է գալու, որ ես ու իմ ընկերները կհոգնենք ճշմարտությունը հնչեցնել։  «Իշտահներիդ քացախ», ես երբեք չեմ հոգնի դա կրկնել։ Համեմատել բանակցությունների ընթացքը և կապիտուլյացիայի արդյունքում հողերի հանձնումը, նույնն է թե՝ կողոպուտը համեմատես պայմանավորվածության հետ։ ՀՀ հիմնական բանակցողները, մինչև Նիկոլ Փաշինյանը, երբևէ չեն բանակցել որևէ բան տալու մասին, բանակցությունների առանցքը եղել է այն, թե ինչ են ստանալու Հայաստանի ու Արցախի հանրապետությունները։

Շուշին, Հադրութը, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու մի շարք այլ բնակավայրեր այդ հատվածում, երբևէ չեն քննարկվել բանակցային գործընթացում։ Սա կամ անգրագիտություն է, կամ անարգանք ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա՝ այս ամենը հաստատում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչը, ՌԴ նախագահը, Ալիևն իրենց խոսքերում։

«Հիշեցնեմ, որ Ալիևը հայտարարել էր, թե ըստ պայմանավորվածությունների՝ Քարվաճառն ու Լաչինը հավերժ մնալու էին հայկական, բառացի եմ մեջբերում նրան։ Այնպես որ, խրոնիկ կապիտուլյանտ լինելը, ապիկարությունը և պետական բոլոր ինստիտուտները քայքայելը և փորձել քողարկել՝ «Փաշինյանի գրպանը գցեցին թեզով, իրենց համար աշխատելաոճ է»,- հավելեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս