Ռուբեն Հակոբյանը` Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին. Ես ասացի, որ դեմ եմ և խորհուրդ տվեցի նման հայտարարություն չանել
ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դիմել է ԱԺ-ին՝ ԱԺ-կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարել և քառօրյա նիստերի փոխարեն անցկացնել եռօրյա նիստեր, ինչպես նախկինում էր: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ռուբեն Հակոբյանը՝ պարզաբանելով, թե միևնույն է` հինգշաբթի օրը խորհրդարանական աշխատանք, որպես այդպիսին, չի լինում. «Պատգամավորները հոգնում են վերջին օրը»,- ասաց նա:
Անդարադառնալով խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցին և դրան հաջորդած ԱԺ նախագահի հայտարարությանը՝ Ռուբեն Հակոբյանը հաստատեց, որ Հովիկ Աբրահամյանը տվյալ հարցով հրավիրել խմբակցության ղեկավարներին ու խորհրդակցել նրանց հետ, ինչը ճիշտ քայլ էր: Սակայն, ըստ նրա, լավ կլիներ, որ ԱԺ նախագահն ասեր նաև, թե ինչպես արձագանքեցին խմբակցությունների ղեկավարները: «Ես ասացի, որ դեմ եմ այդ հայտարարությանը, խորհուրդ տվեցի նրան նման հայտարարություն չանել: Մենք ունենք ԱԺ կանոնակարգ-օրենք, որը շատ պարզ տալիս է բոլոր լուծումները, որ յուրաքանչյուր խմբակցության ինքն է առաջարկում իր թեկնածուին»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ իրենք պաշտոնապես որևէ դիմում ԱԺ նախագահի կողմից չեն ստացել:
Ստանալուն պես, Հակոբյանի խոսքով, իրենք կքննարկեն այն՝ կպատասխանեն՝ արդյոք քնանդատելո՞ւ են Փոստանջյանին, թե՞ ոչ և ո՞ւմ են ներկայացնելու նրա փոխարեն, եթե ներկայացնելու են: Հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ դիրքորոշում չի հայտնել այս ամենի առնչությամբ, Ռ. Հակոբյանը պատասխանեց, թե տվյալ հարցով պետք է դիմել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ինչ վերաբերում է նրան, որ տարիներ առաջ Վիկտոր Դալլաքյանն էր նմանատիպ հայտարություն կազինոների մասին, բայց ստացավ պաշտոն, լրագրողները հետարրքվեցին, թե հնարավո՞ր է, որ Զ. Փոստանջյանն էլ պաշտոն ստանա ապագայում: «Ես չեմ պատրաստվում ենթադրություններին պատասխանել, եթե մարդիկ կան, որ ժամանակին ինչ-որ արտահայտություններ ու գնահատականներ են արել, այդ մարդիկ այսօր էլ կան, կարող եք իրենց դիմել»,- պատասխանեց պատգամավորը: