Սեյրան Սարոյան. Կարողա՞ ես Բեգլարյան Գագոն եմ քո համար… Ես ի՞նչ կապ ունեմ ասֆալտի հետ

Մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի գյուղը` Հայկաշենը, անմխիթար վիճակում է` ասֆալտապատված չեն անգամ գյուղի կենտրոնական փողոցները:

Այսօր լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանն այս առնչությամբ ասաց. «Ո՞ր մասն ա անմխիթար: Տնաշեն, մթոմ Երևանը ասֆալտապատվավ, մի հատ էլ Հայկաշենի գյուղի փողոցներին հասա՞ք…  Գյուղի ցենտրալնի ճանապարհը լրիվ ասֆալտապատված ա, թաղերն էլ ասֆալտապատե՞ն: Ի՞նչ ես ասում` զավոդի դիրեկտո՞րն եմ, ի՞նչ եմ, կարողա՞ ես Բեգլարյան Գագոն եմ քո համար… Ես ի՞նչ կապ ունեմ ասֆալտի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս