Ես չէի նկարի իմ քվեաթերթիկը, տպավորություն է, որ մարդիկ պետք է ապացուցեն, որ իրենք ուղտ չեն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազի ընտրություններից հետո հրապարակեց իր քվեաթերթիկը՝ ապացուցելու համար, որ ինքը դեմ է քվեարկել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այդ քայլին, ասաց. «Նիլոն արել է այն, ինչ ճիշտ է գտել: Բայց ես չէի նկարի իմ քվեաթերթիկը: Տպավորություն է, որ մարդիկ պետք է ապացուցեն, որ իրենք ուղտ չեն և դրա համար եղանակներ են փնտրում: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում` ինչպես մատուցել իրեն: Բայց մեղադրելի ոչինչ չեմ տեսնում՝ դա ինքն է որոշել»:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը ընդունվեց 103 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031