Գալուստ Սահակյան. Լյուդմիլա Սարգսյանը հանձնաժողովի անդամ է եղել՝ ո՞նց պետք է կեղծվեր

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածության քվեարկության ժամանակ արձանագրված երեք «դեմ» քվեաթերթիկներիին հավակնող ընդդիմադիր պատգամավորների թիվը ավելանում է: 168.am-ը այսօր ԱԺ ՀՀԿ  խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքվեց` հնարավո՞ր է, որ երեք «դեմ» ձայները Հանրապետականինը լինեն: Ի պատասխան Գ. Սահակյանն ասաց. «Բացառում եմ: Հնարավոր է, որ ԲՀԿ-ից լինի, ՀՅԴ-ից, բայց ոչ Հանրապետականից: Մեզանում ընդունված մի կարգ կա, որ եթե որևէ մեկն իր առանձին տարբերվող տեսակետն ունի, ես իմանում եմ այդ մասին»:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե, ըստ նրա, ո՞վ է դեմ քվեարկել. «Այլ խմբակցություններից են՝ ընդդիմությունից: Դե հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Ռուբեն Հակոբյանը և Փաշինյանը, երրորդն էլ Արամ Մանուկյանն էր, ըստ երևույթին, որովհետև «ջերմ» խոսեց իշխանությունների մասին ու այդ ջերմությամբ էլ քվեարկած կլինի»:

Մեր դիտարկմանը, թե ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ևս հավաստիացնում են, որ իրենք դեմ են քվեարկել, Գ. Սահակյանը նկատեց. «Նրանք իմ տիրույթում չեն գտնվում»:

168.am-ի հարցին, թե գուցե կեղծվե՞լ են արդյունքները, ՀՀԿ խմբակցության ղեկավարը բացառեց. «Հնարավոր չի, քանի որ Լյուդմիլա Սարգսյանն էլ հանձնաժողովի անդամ է՝ ո՞նց պետք է կեղծվեր: Համ էլ այդտեղ կեղծելու ի՞նչ կա, թող լիներ 13 դեմ: Դա արդյունքների վրա մեծ նշանակություն չէր ունենա»:

Նրա խոսքով` չի կարելի ընդդիմությանը շատ հարվածել, քանի որ ոչ իշխանական ուժերը պետք է տեղաշարժի հնարավորություն ունենան, ձևավորվեն, ամրանան:

Նա հավաստիացրեց, թե Հհանրապետականը այն կուսացությունը չէ, որ ցանկանա մեկ այլ կուսակցության ոչնչացումը: Ավելին` նա գտնում է, որ «ընդդիմություն» բառի փոխարեն պետք է նրանք անվանել «քաղաքական փոքրամասնություն»:
Անդրադառնալով այն լուրերին, թե անվավեր քվեարթերթիկներից մեկը Հանրապետականինն է եղել, նա արձագաքեց. «Դե հիմա թող էդ էլ բամբասեն: Դրանում ի՞նչ կա: Հանրապետականը շատ զգույշ է քվեարկել և եթե ընդգծված պատգամավոր է լինում մեզանում` ես իմանում եմ այս մասին, ինձ ասվում է»:

Տեսանյութեր

Լրահոս