Սեյրան Սարոյան. Մեր ազգը տենց չի՞, սաղի վրա էլ ցեխ ենք շփում, էս տղեն բան չարած` արդեն ցեխ ենք շփում
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դրական է վերաբերում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: 168.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս եք վերաբերում արդեն նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին, նա ասաց. «է~, նորմալ մարդ էր Աղվանը Հովսեփյանը… բայց էսի ջահել ա, արեք օգնենք, թող աշխատի, ի՞նչ ա եղել… Լավ չի՞, կամաց-կամաց էդ աթոռները պիտի հերթով տանք ջահելներին, հերթը ձերն ա, ապագան ձերն ա, հերիք ա՝ կառչեն էդ աթոռներից, հո էդ աթոռները պապենական չե՞ն: Բոլորդ օգնեք թող աշխատի»:
Մեր հարցին, թե կարծում եք` Գևորգ Կոստանյանն ավելի լա՞վ կաշխատի, քան Աղվան Հովսեփյանը, Սեյրան Սարոյանը դրական պատասխան տվեց. «Ինձ թվում ա, որ` այո: Դարը փոխվել ա, ջահելները առաջ են գնում»:
168.am-ի այն հարցին, թե համամիտ չե՞ք հնչեցրած մեղադրանքներին, որ Կոստանյանը մի շարք գործեր է կոծկել, պատգամավորը պատասխանեց. «Մեր ազգը տենց չի՞, սաղի վրա էլ ցեխ ենք շփում, տենց չի՞: Մի հատ նորմալ բան տեսան` հմի էլ` ցեխը շփում են: Հիմա էս տղեն բան չարած` արդեն ցեխ ենք շփում»: