Լյուդմիլա Սարգսյանը՝ Զորի Բալայանի նամակի մասին. Դա շողոքորթ ոճ էր

«Երբևիցե չեմ համակերպվի այն մտքի հետ, որ պայքարի, բազմաթիվ զոհերի արդյունքում անկախություն ձեռքբերած Արցախը ընդգրկվի որևիցե երկրի կազմում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով հրապարակախոս Զորի Բալայանի նամակին:

Լ. Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Արցախի «երազանք» դարձած անկախությունը պաշտոնապես հաստատվի: Ըստ նրա` Զ. Բալայանի հայտնած տեսակետը, թե ԼՂՀ-ն պետք է ընդգրկվի ՌԴ կազմում, վերջնականապես կսպառի տարիների ոգին: Նրա խոսքով` Արցախը մեր ոգու վերելքն է, և գրանցված հաղթանակից զրվելու իրավունք չունենք. «Ինձ համար Զ. Բալայանի առաջարկած տարբերակն անընդունելի է: Ինձ համար ընդունելի է այն տարբերակը, որը կնախընտրի Արցախի ժողովուրդը»: Նա նաև նշեց, որ իրեն բացարձակ դուր չի եկել Զորի Բալայանի նամակի ոճը. «Չեմ կարծում, որ որևէ բանական մարդու այդ ոճը դուր գար: Դա շողոքորթ ոճ էր, իսն նման նամակ գրելն ընդհանրապես անիմաստ էր: Ես չեմ կարծում, որ Պուտինն այդքան ժամանակ կհատկացնի և կկարդա այդ նամակը»:

Տեսանյութեր

Լրահոս