Ինչ խորհուրդ է տալու Էդիկ Բարսեղյանը Վլադիմիր Գասպարյանին

Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական նշանակվելու փաստն իր համար անակնկալ չէր: Նրա խոսքով՝ ինքն իր նոր պաշտոնի մասին վաղուց գիտեր: Մեզ հետ զրույցում նա ասաց, թե ոստիկանության համակարգում ինքը աշխատանքային բավական մեծ փորձ ունի, ուստի նոր աշխատանքն իր համար խորթ չէ. «Ես շատ նորմալ եմ վեևրաբերում նոր պաշտոնին: Ժամանակին ես աշխատել եմ ներքին գործերի նախարարությունում, այն ժամանակ, եթե հիշում եք՝ ոստիկանական համակարգ չէր կոչվում այն, և հիմա ես իմ փորձն եմ ներդնելու այնտեղ»,- հավելեց ոստիկանապետի նորանշանակ խորհրդականը:

Հարցին՝ չե՞ք կարոտի մարզպետի պաշտոնը, Էդիկ Բարսեղյանը նախընտրեց չպատասխանել: Նա միայն ասաց, որ «արժանապատիվ կերպով» աշխատել է, «արժանապատիվ կերպով նախագահին խնդրել» է իրեն իր դիմումի համաձայն ազատել: «Կաշխատեմ այնքան, ինչքան կարողանամ»,- նշեց նա:

Իսկ մեր այն հարցին, թե ո՞րն է լինելու Վլադիմիր Գասպարյանին ուղղված իր առաջին խորհուրդը, նախկին մարզպետը չպատասխանեց. նա խնդրեց հետևել իր աշխատանքին և ստանալ այդ հարցի պատասխանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս