Ե՞րբ է տապալվում կառավարությունը

2013 թվականի բյուջեով նախատեսված էր 6.2 տոկոս տնտեսական աճ, սակայն  կառավարության վերանայման արդյունքում՝ այդ ցուցանիշը նվազեցվել է 4.1 տոկոսի: 168.am-ի հետ զրույցում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրելյանը, ի պատասխան այն հարցի, թե ինչու է տնտեսական աճի կանխատեսումը նվազել, պատասխանեց. «Դա չի նշանակում, որ կառավարությունը տապալվել է: Դե, կանխատեսում է, կանխատեսումները, բնականաբար, որոշակի չափով իրականանում են, որոշ առումով՝ ոչ: Եղել են տնտեսական փոփոխություններ, վառելիքաէներգետիկ ռեսուրսների աճ, որոնք պետք է բացատրվեն հասարակությանը, Ազգային ժողովին, բոլորին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031