Աղվան Հովսեփյան. Բոլոր գործընթացներն էլ արագացնելու անհրաժեշտություն կա

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծված միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի ձևավորման գործընթացն արագացվում է, որպեսզի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հնարավորինս շուտ զբաղեցնի իր պաշտոնը:

168.am-ի հետ զրույցում Աղվան Հովսեփյանը, դրական գնահատելով միասնական քննչական մարմնի ստեղծումը, նշեց. «Ընդհանրապես բոլոր գործընթացներն էլ արագացնելու անհրաժեշտություն կա: Նոր պետական մարմին պետք է կառուցվի և դա, կարծում եմ, շատ արագ պետք է լինի, որովհետև լուրերը տարածված են, բոլորը գիտեն և որքան շուտ լինի` այնքան լավ»:

Նաև հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է նա վերաբերվում այն կանխատեսումներին, թե միասնական քննչական մարմինն արդյունավետ աշխատել չի կարող: «Արդյունավետության մասին վաղը կխոսենք, մյուս օրը…»,- պատասխանեց նախկին գլխավոր դատախազը:

Տեսանյութեր

Լրահոս