Տիգրան Առաքելյան. Ինձ համար անձնական հարաբերություններում Նիկոլ Փաշինյանը նույնն ա, ինչ եղել է 2 տարի առաջ

Այսօր ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը երեկոյան Սարյանի պուրակում հանդիպեց իր համախոհների հետ: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ իրեն տեսնելու չեն եկել ՀԱԿ բոլոր ներկայացուցիչները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, ում ազատությունը տոնելու համար նույն տեղում գրեթե բոլոր կոնգրեսականներն էին հավաքվել մի քանի տարի առաջ, նա նշեց. «Ես, անկեղծ ասած, սպասում էի պուրակում տեսնել բոլորին: Միգուցե Նիկոլ Փաշինյանն էլ կգա.. Ես իր հետ անձնական շատ նորմալ հարաբերություններ ունեմ, նա բազմաթիվ անգամ այցելել է ինձ, եկել է քրեակատարողական հիմնարկ: Ինձ համար անձնական հարաբերություններում Նիկոլ Փաշինյանը նույնն ա, ինչ եղել է երկու տարի առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս