«Ժառանգությունը» զրկվեց ԵԽ ԽՎ-ից. ՀՀԿ-ականները ծափերով են ընդունել այս լուրը

«Ժառանգություն» խմբակցությունը զրկվել է ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից: Այս մասին այսօր քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա հայտնեց, որ կես ժամ առաջ խորհրդակցություն է անցկացվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ով «ամեն ինչ արել է, որ այլ կարծիք ԵԽ ԽՎ-ում չհնչի»: «Հովիկ Աբրահամյանը ավտորիտար որոշում է կայացրել՝ «Ժառանգությանը» հանելու պատվիրակության կազմից»,- նշեց Փոստանջյանը։ Վերջինիս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ Հանրապետականների կողմից: Իշխող մեծամասնությունը չկարողացավ զսպել իր գոհունակությունը և ծափահարություններով դիմավորեց այն հանգամանքը, որ «Ժառանգությունն» այլևս ԵԽ ԽՎ-ում ներկայացուցիչ չի ունենա: Զարուհի Փոստանջյանը շարունակեց՝ նշելով, որ Աբրահամայնի որոշմանը համապատասխան կլինեն բողոքարկման գործընթացներ: «Ձեզ սպասվում են դժվարին օրեր, պարոն Աբրահամյան, այդ թվում ձեր կուսակիցներին: Այդ գործողությունները ձեզ չեն ներվելու»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը: Զ. Փոստանջյանի այս հայտարարությունն էլ ծիծաղ առաջացրեց ՀՀԿ-ականների շարքերում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031