Նաիրա Զոհրաբյան. Գլազևը Հայաստանին առաջարկվում էր գործնականում դառնալ ԵՄ-ի վագոնը
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հարցազրույցին՝ նշելով. «Մի քանի ուշագրավ հայարարություն է արել նա: Ուշագրավ հայտարարություն մեկ՝ Հայաստանին առաջարկվում էր գործնականում դառնալ ԵՄ-ի վագոնը դիսկրիմիանացիայի պայմաններով, եթե Հայաստանը ստորագրեր Հայաստան-Եվրամիություն ասոցացման պայմանագիրը: Դիտարկում երկու՝ այն, ինչ առաջարկվում էր Հայաստանին ԵՄ-ի կողմից Ասոցացման համաձայնագրի շրջանակներում կուրորեն կատարեց Եվրոպական միության հրահանագները, ուստի եթե ինտեգարցիոն այս կամ այն տարբերակում համեմատենք սուվերենության այս կամ այն աստիճանի տարբերությունը, ապա Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնգրի դեպքում լինելու էր բացարձակ Բրյուսելի դիկտատուրան: Եվ վերջին դիտարկումը, եթե ՀՀ վարչապետն ուշադիր կարդար, թե ի՞նչ է ինքը պատրաստվում շնորհել Բրյուսելին, որ պատարստվում էր հրաժարվել Հայաստանի սուվերենությունից՝ այն ստորադասելով առևտրատնտեսական հարաբերություններին, նա կվերանայեր իր դիրքորոշումը: Ես երկար սպասեցի, որ Արտգործնախարարության մեր պաշտոնյաները, երևի թե «Արի տուն» ծրագրի շրջանակներում, ժամանակ գտնեին լինելու Հայաստանում և պատասխանեին ահա այս մեղադրանքներին, բայց որևէ պատասխան առ այսօր չի հնչել:
Սեպտեմբերի 3-ից հետո, երբ մեր որոշ գործընկերներ վերգտան իրենց ռուսամետությունը, սկսեցին հնչել նույնաբովանդակ հայտարարություններ առ այն, որ Ասոցացման պայմանագրում մեր սուվերենության կորստի վերաբերյալ դրույթներ կային, վտանգավոր դրույթներ կային ԼՂՀ-ի մասով, որ մաքսակետեր են տեղադրվելու: Ես չեմ կարող ասել՝ նրանք, և պարոն Գլազևը ճի՞շտ են, թե՞ սխալ , որովհետև ես տեղյակ չեմ Ասոցացման պայմանագրին: Բայց ես մեկ հարց ունեմ որպես ՀՀ քաղաքացի. եթե այդպես է, ապա չորս տարի շարունակ ինչո՞ւ էին ՀՀ իշխանությունները Խորը և համապարփակ բանակցություններ վարում մի կառույցի հետ, որին ինտեգրվելով մենք կորցնելու էինք մեր սուվենությունը:
Հարց է ծագում, եթե ՌԴ-ն մեզ չհրավիրեր Մաքսային միություն, և Բրյուսելում ստարգրվեր Ասոցացման համաձայնագիրը, դա նշանակո՞ւմ է, որ ուղղակիորեն մենք ստորագրելու էինք մեր պետական արտաքին շահերին դեմ փատաթուղթ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չի հնչում: Հիմա խնդիր է դրված՝ ինչ-որ մի թուղթ ստորագրել՝ անկախ բովանդակությունից, ոչ թե փաստաթուղթ, այլ՝ թուղթ, արդարացնելու համար իրենց քաղաքայանությունը, թեկուզ դրա վրա գրված կլինի «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»»:
ՀՀԿ-ական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ, տեղից՝ հակադարձեց, թե Հայաստանի շահերին դեմ ոչ մի փաստաթուղթ կամ թուղթ չի ստորագրվի: