Հովիկ Աբրահամյանը՝ Զարուհի Փոստանջյանին. Կյանքը ցույց է տալիս, որ Դուք կարող եք նաև զրպարտել
Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում մի քանի անգամ պնդեց, որ ԱԺ նախագահը պատասխանի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ վերջերս Մեղրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին իր հարցին: Սական Աբարահամյանն ասաց, թե իրավասու չէ պատասխանելու պատգամավորի հարցին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նկատեց.
«Պարոն Աբրահամյան, ամեն հարցի դեպքում ասում եք, որ Ձեր իրավասությունների սահմաններում չէ: Հայ-թուրքական արձանագրությունների մասին երբ հացրինք, ասացիք՝ իրավասու չեք, այս դեպքում՝ էլի իրավասու չեք: Միգուցե Ազգային ժողովը լուծարե՞նք»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ պահանջեց անջատել Զ. Փոստանջյանի խոսափողը՝ խնդրելով նրան խոսել օրակարգի մասին և հայտարարություններ չանել թեմայից դուրս: «Տիկին Փոստանջյան, ես Ձեր հայտարություններին չեմ հավատում: Կյանքը ցույց է տալիս, որ Դուք կարող եք նաև զրպարտել»,- հակադարձեց Հովիկ Աբրահամյանը:
Զ. Փոստանջյանն էլ հետաքրքրվեց. «Ձեր վերադասը ռուսական ՖՍԲ-ն է՞»: ԱԺ նախագահն էլ պատասխանեց, թե ՀՀ խորհրդարանը ընտրովի ներկայացուցչական մարմին չէ, ապա՝ դիմելով Զ. Փոստանջյանին հարցրեց. «Դուք Ձեր ասածներին հավատո՞ւմ եք: Ես համոզված եմ, որ ոչ Դուք եք հավատում, ոչ մեկն էլ չի հավատում Ձեր ասածներին»:
Ապա ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը ձայն խնդրեց և հայտարարեց. «Մեր ուրախ կայնքը ԱԺ կանոկարագ-օրենքն է տվել: Մի անեկդոտ կա՝ ասում են՝ փեսան զոքանչին ոսերին դրած ման է գալիս, ասում են՝ ինչո՞ւ ես ման գալիս, ասում ա՝ որ չտեսնեմ: Հիմա պատգամավորներ կան, որ իրենց մեր ուսերին դրած ման ենք տալիս, որ չտեսնենք: Այսպես չի կարելի: Դեժավյուի պես կրկնվում են, ես խնդրում եմ չափի զգացողությունը պահել»: